Ես կխոսեմ մի այնպիսի քահանայի մասին, որին շատ սիրել, հարգել և վստահել եմ առաջին հայացքից: Քահանա ով իրոք արժանի է իր
կոչմանը, ո՛վ քաջ գիտակցում
է իր առաքելությունը, և նվիրվել է Աստծուն և մարդկանց անձնվիրաբար:
Հիշում եմ 6-րդ դասարանում էի սովորում, երբ դպրոցի բակ մտավ մի սպիտակ մեքենա և մեջից իջավ մի քահանա: Երեխաները մեկը
մյուսին ասում էր «տերտե՜րը- տերտե՜րը» ու ծիծաղում էին չգիտեմ էլ թե ինչու: Բայց քահանան հստակ քայլերով, ժպիտը դեմքին, բարի հայացքով մտավ դպրոց և քիչ
անց մեր հայ եկեղեցու պատմության ուսուցչուհու հետ մտավ մեր
դասարան: Նա ժպիտով բարևեց, մենք էլ իրեն բարևեցինք, բայց նա մեզ բացատրեց թե ինչպես է պետք ողջունել հոգևորականերին: Հետո
մենք խոսեցինքԱստծո պատվիրանների մասին և այդպես մոտ երկու ժամ նա
խոսում էր քարոզելով Աստծո խոսքը Աստծո մասին, իսկ
մենք մեծ սիրով և հետաքրքրությամբ լսում էինք: Եվ այսպես ես նրա միջոցով փոխեցի կարծիքս քահաների հանդեպ: Տեր հոր այցը մեր
դպրոց դարձավ շարունակական, բացի դպրոց այցելելուց նա
իր երգչախմբի հետ միասին անընդհատ պատարագներ էր անցկացնում
մեր գյուղի՝ Նոր Կյանքի, չգործող եկեղեցում: Պատարագները
անցկացնում էր մեծ ոգևորվածությամբ՝ անկախ եղանակից, անկախ իրեն լսողների թվից, բայց այդ թիվը հետզհետե շատանում էր, որովհետև մարդիկ նրան ճանաչում ու
սիրում էին:
Նրա անցկացրած պատարագները, հարսանիքները, մկրտություները
մարդիկ լսում են մեծ սիրով և առանց ձանձրույթի, որովհետև նա խոսում է շատ հստակ ու
գրագետ: Այդ քահանան տեր հայր Փավստոսն է, որի
մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել. մի անգամ ես քնության էի և
շատ էի անհանգստանում, և երազիս այդ օրը նրան էի տեսել և քննությունս բարեհաջող
անցավ: Ասում են՝ այն մարդկանց որոնց շատ են գովում, թող
վախենան և շատ զգոն լինեն, որովհետև Աստված նրանց անպայման փորձելու է, բայց ես
վստահ եմ տեր հայրը ինչքան էլ փորձության ենթարկվի նա կմնա իր քայլերում և
գործողություներում միշտ դրական: Ինձ կհասկանա այն մարդը, ով գոնե մեկ անգամ շփվել է տերհոր հետ: Սիրելի տեր հա՛յր շատ շնորհակալ եմ Ձեզանից, շնորհակալ եմ լավ խրատներ տալու համար, լավ
մարդ, լավ Աստծո զավակ, լավ օրինակ ծառայելու համար:
Փառք ենք տալիս միշտ Աստծուն
արդար
ենք փորձում միշտ լինել
վստահ
եղեք մեր տեր հայր
սերն է
իշխում մեր մեջ
տերն է
միակ մեր փրկիչը
ողջ
աշխարհը թող իմանա
սիրում ենք նրան շա՜տ- շա՜տ:
Նորկյանքցի Հայուհի
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: