Կայարանում մարդկանց բազմությունը հրմշտելով առաջ էինք շարժվում: Շտապել էր պետք: Գնացքը (կամ TGV-ն, ինչպես այստեղ են ասում արագընթաց գնացքին) շուտով շարժվելու էր… Լավ է, ժամանակին հասանք: Ճանապարհորդում էինք Փարիզի Մայր եկեղեցու մի քանի երտասարդներով: Գնացքում երեք ժամը ակնթարթի պես անցավ (երբ մտերիմ մարդկանց հետ ես ճամփորթում, անցնող ժամերը վարկյաններ են թվում): Գնացքը կանգ առավ: Արդեն Մարսելում էինք, օրը պայծառ էր, փարիզյան անձրևներից հետո Մարսելի արևը մեզ դիմավորեց ժպիտով ու ջերմությամբ: Ամեն ինչ դեռ առջևում էր: Այս ճամփորդության նպատակը Մարսելի Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ղազարյանին անակնկալ մատուցելն էր՝ իր տարեդարձի կապակցությամբ: Գիտեինք, որ երեկոյան ժամը ութին հերթական հոգևոր զրույցն էր լինելու համայնքի հավատացյալների հետ: Որոշեցինք լսարան գնալ նախատեսված ժամից մի փոքր շուտ:
Տեր հայրը նստած էր կիսամութ սենյակում, թղթերով լեցուն գրասեղանի առաջ: Առաջիկա զրույցին էր պատրաստվում: Ներս մտանք լուռ, ոտնաթաթերի վրա, մի քանի վարկյան մեզ չէր նկատել, Աստվածաշունչն էր ընթերցում, հանկարծ գլուխը բարձրացրեց և… երբեք չեմ մոռանա նրա զարմացած, շփոթահար և միաժամանակ ուրախությունից փայլող աչքերը: Դեմքը պայծառացավ և կես կատակ կես լուրջ դիմեց ներկաներիս.
- Երեխեք, էս ինչի՞ եք եկել…
Բոլորս բարձր ծիծաղեցինք և ողջագուվեցինք :
Զրույցի ժամը մոտենում էր: Հետզհետե սրահը լցվեց հայ հավատացյալներով: Եվ սկսվեց հոգևոր զրույցը …
Զրույցը տարածվեց, գնաց թևածեց հեռավոր երկրներ, դեպի Քրիստոսի հայրենիքը, դեպի հայ Առաքելական Եկեղեցին… Դարեր, պատմություններ, հրաշքներ, հավատք, բոլորիս սրտերին թողնելով լույսի մի ցոլք: Դրսում արդեն մութ էր, իսկ սենյակը ողողված էր լույսով, հավատքի լույսով, տառապած հայի հույսից բոցկլտացող աչքերի լույսով: Այստեղ գտել էինք մի կտոր հայրենիք օտար հողի վրա, մի բուռ հավատք հայրենիքից բերված, դեռ չձուլված:
Այնքան ջերմ էր այդ մթնոլորտը և անկեղծ, որ վերջում ներկաներից մեկը ցանկություն հայտնեց մի հոգևոր երգ երգել: Չեմ կարող ասել, որ երգի գիտակ էր, բայց այնքան սեր կար այդ երգի մեջ, այնքան ջերմություն, որ այն թափանցեց ներկաների սրտերը և բոլորի դեմքին սիրալի ժպիտ առաջացավ :
Այս տպավորիչ հոգևոր զրույցը ավարտվեց, յուրաքնաչուրի սրտին ավելացնելով հավատքի ևս մի շող: Իսկ հետո… Այդ արդեն էական չէ, միայն ավելացնեմ, որ Տեր Հոր տարեդարձը նշեցինք հայավայել: Բոլորս երջանիկ էինք, անակնկալը ստացվել էր :
Հ.Գ. Շնորհակալություն Տեր Արամին այս անկեղծ հոգևոր զրույցի համար, երեցկնոջը ջերմ ընդունելության և Մարսելում անցկացրած անմոռանալի ակնթաթների համար :

մրցույթի շրջանակներում:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: