2013թ. հունվարն էր, հրավիրեցին սբ.Սարգսի տոնին մասնակցեմ ուխտագնացության Թեղենիկի Սրբոց Նահատակաց եկեղեցի, կմտածեք ինչու էին հենց Թեղենիկ մեկնելու ուխտավորները, մի պարզ պատժառով՝ այնտեղ էր ծառայում Տեր Սարգիս աբեղա Այվազյանը: Սբ. Սարգսի տոնը Հայր Սարգսի համար առիթ էր մեկ անգամ ևս իր սերն ու նվիրումը փաստելու մեզ երկրավորներիս, քանզի Աստված գիտեր իր խոնարհ ծառայի սիրտը: Ցավում եմ, որ այդ պատարագին ներկա չէի:
Հայր Սարգսին բախտ եմ ունեցել տեսնել Արինջ գյուղի սբ. Հովհաննես եկեղեցում պատարագելիս: Անհնար էր, որ նրա հետ շփումը հետք չթողներ մեկի կյանքում: Իմ կյանքում որոշիչ էին Հայր Սուրբի տված խորհուրդները Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում: Այնտեղ եղա ապրիլի 24-ին, մեկնել էինք փոքր խմբով, բայց եկեղեցին բազմամարդ էր.Երևանից եկածներին միացել էին մոտակա զորամասի զինվորները զորամասի հոգևոր սպասավորի հետ, իսկ տեղացի նվիրյալներից բաղկացած երգչախումբը հուզում էր բոլորիս: Ցուրտ էր, բայց մեզ ջերմացնում էր Հայր Սուրբի սրտից բխած խոսքը, ում քարոզի մեջ ամեն մեկս գտնում էր իր հարցի պատասխանը:
Այսօր սբ. Սարգսի տոնի նախօրեին չեմ կարող չհիշել Հայր Սարգսին, ով ծառայելով Սրբոց Նահատակաց եկեցեցում, նահատակվեց որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսօրվա վկա՝ հիշեցնելով, որ մարմնով ննջելը հավիտենական կյանքի սկիզբ է:

0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: