Խոնարհ աչքերով դեռատի մի կին էր, ավելի շուտ աղջիկ, որ դեռահասությունից կտրուկ թռիչք էր կատարել դեպի հասունությունը: Կանանց այն տեսակից էր, որ թեև վտիտ ու փոքրամարմին, բայց տղամարդկային քաջություն և ուժ են կրում սրտի տակ: Այնպես որ հոգսերն ու ամենօրյա հոգնությունը չէին կարողացել կոտրել կամքն ու արժանապատվությունը: Այսուհանդերձ նկատելի էր ցավը սրտի, որ կարծես հազարամյակների վիշտ էր կրում՝ անփարատ ու անբժշկելի:
Քայլում էր տափաստանային դեղին ճանապարհով՝ ձեռքերի մեջ սեղմած խանձարուրապատ փոքրիկին, որ արևի շողերի հետ խաղալով ասես քնար էր նվագում ու երգում մանկական անըմբռնելի բարբառով: Մոր սիրտը ջերմանում էր միշտ ժպտուն զավակի ուրախ քրքիջից, բայց հոգին ալեկոծ էր օրվա անցուդարձից...
Կեսօրից առաջ քաղաք էր իջել: Ինքն իրեն մուրացկան չէր կոչում, բայց հաճախ էր դրամ խնդրում մարդկանցից: Հիշեց, թե ինչպես այդ օրը մոտեցավ մաքուր հագնված, գլուխը ածիլած այն պարոնին, որ դուրս եկավ շատ շքեղ մի մեքենայից:
- Ողորմություն եմ ուզում...- ինչպես միշտ շշնջացին կնոջ շուրթերը:
- Հա՛, բա ոնց...- հանդուգն վրա տվեց մարդը,- թան էլ չէ, փրթած մածուն: Ուրիշ ինչ կարաս դու ուզես, մի ողորմելի էլ դու ես: Է՛, հետո՞: Օրը քանի հոգու ես ողորմություն տամ, տեղն արե՞լ եք արդեն: Ես խոմ ազգային բարերար չեմ: Հետո ինչ, որ պատգամավոր եմ...
- Հանուն որդուս...- պատգամավորի աչքերի մեջ նայելով ընդհատեց կինը:
- Ինչ դու, ինչ էրեխեդ,- հոխորտալով՝ մտավ դիմացի շքեղ շինությունը:
Մի կնոջ էլ հանդիպեց: Դասախոս էր կարծես: Մտածեց՝ մայր է. կհասկանա իրեն՝ մորը:
- Ողորմություն եմ ուզում...
- Ջահել աղջիկ ես, ի՞նչ ես ընկել փողոցներով ու փող հավաքում, ամոթ չե՞ս անում: Քեզ պես քանի հազարները կան, նամուս-հարգանքով աշխատում ու ապրում են: Քեզ չես խղճում, գոնե երեխայի՛ն խղճա. արևին դուրս ես հանել:
- Հանուն որդուս...
- Գիտես ի՞նչ, աղջիկ ջան, արածդ տմարդիություն է: Երեխային շահագործել չի կարելի: Ես հոգեբան եմ ու ձեր բոլոր «մանյովրները» հինգ մատիս պես գիտեմ: Ինձ վրա նման խաղերով ազդել չեք կարող: Քեզ չես խղճում, գոնե երեխայի՛ն խղճա:
Եկեղեցու դիմաց էր: Այստեղ մտնող-ելնողները հաճախ առատաձեռն են լինում, որովհետև... Ահա երիտասարդ մի քահանա, սև սքեմի փեշերը քամուն տված, առաջացավ դեպի կինը:
Առանց երկար սպասելու կինը ձեռքը ձգեց դեպի եկեղեցականը.
- Ողորմություն եմ ուզում...
Քահանան, ասես չնկատելով կնոջ ներկայությունը, անցավ նրա դիմոցով:
- Հանուն որդուս...- բառերը չորացան շուրթերի վրա:
Վերադարձի ճանապարհը թեև երկար էր, բայց փոքրիկի ուրախ խաղն ու հրճվանքը և օրվա հիշողությունները աննկատ դարձրին այն: Կինը հասավ անձավի նմանվող հարդածածկ տանիքով իր հյուղակը: Հակառակ կացարանի խղճուկ լինելուն՝ ներսը անսովոր լուսավոր էր, և եթե ներսում չլինեին ավանակն ու եզը, դժվար կլիներ գուշակել, որ սա սովորական մի փարախ է: Կինը զգուշավոր քայլերով (երեխան քնել էր) մոտեցավ կենտրոնում դրված մսուրին և մանկանը դրեց դրա մեջ: Եզը և ավանակը մոտեցան և պառկեցին մսուրի կողքին:
Կինն ընկղմվեց աղոթքի մեջ. «Տե՛ր, եզն իր Տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր Տիրոջ մսուրը, բայց քո ժողովուրդը Քեզ չճանաչեց ու չհասկացավ...»*:
*(Ես. 1:3)
Քայլում էր տափաստանային դեղին ճանապարհով՝ ձեռքերի մեջ սեղմած խանձարուրապատ փոքրիկին, որ արևի շողերի հետ խաղալով ասես քնար էր նվագում ու երգում մանկական անըմբռնելի բարբառով: Մոր սիրտը ջերմանում էր միշտ ժպտուն զավակի ուրախ քրքիջից, բայց հոգին ալեկոծ էր օրվա անցուդարձից...
Կեսօրից առաջ քաղաք էր իջել: Ինքն իրեն մուրացկան չէր կոչում, բայց հաճախ էր դրամ խնդրում մարդկանցից: Հիշեց, թե ինչպես այդ օրը մոտեցավ մաքուր հագնված, գլուխը ածիլած այն պարոնին, որ դուրս եկավ շատ շքեղ մի մեքենայից:
- Ողորմություն եմ ուզում...- ինչպես միշտ շշնջացին կնոջ շուրթերը:
- Հա՛, բա ոնց...- հանդուգն վրա տվեց մարդը,- թան էլ չէ, փրթած մածուն: Ուրիշ ինչ կարաս դու ուզես, մի ողորմելի էլ դու ես: Է՛, հետո՞: Օրը քանի հոգու ես ողորմություն տամ, տեղն արե՞լ եք արդեն: Ես խոմ ազգային բարերար չեմ: Հետո ինչ, որ պատգամավոր եմ...
- Հանուն որդուս...- պատգամավորի աչքերի մեջ նայելով ընդհատեց կինը:
- Ինչ դու, ինչ էրեխեդ,- հոխորտալով՝ մտավ դիմացի շքեղ շինությունը:
Մի կնոջ էլ հանդիպեց: Դասախոս էր կարծես: Մտածեց՝ մայր է. կհասկանա իրեն՝ մորը:
- Ողորմություն եմ ուզում...
- Ջահել աղջիկ ես, ի՞նչ ես ընկել փողոցներով ու փող հավաքում, ամոթ չե՞ս անում: Քեզ պես քանի հազարները կան, նամուս-հարգանքով աշխատում ու ապրում են: Քեզ չես խղճում, գոնե երեխայի՛ն խղճա. արևին դուրս ես հանել:
- Հանուն որդուս...
- Գիտես ի՞նչ, աղջիկ ջան, արածդ տմարդիություն է: Երեխային շահագործել չի կարելի: Ես հոգեբան եմ ու ձեր բոլոր «մանյովրները» հինգ մատիս պես գիտեմ: Ինձ վրա նման խաղերով ազդել չեք կարող: Քեզ չես խղճում, գոնե երեխայի՛ն խղճա:
Եկեղեցու դիմաց էր: Այստեղ մտնող-ելնողները հաճախ առատաձեռն են լինում, որովհետև... Ահա երիտասարդ մի քահանա, սև սքեմի փեշերը քամուն տված, առաջացավ դեպի կինը:
Առանց երկար սպասելու կինը ձեռքը ձգեց դեպի եկեղեցականը.
- Ողորմություն եմ ուզում...
Քահանան, ասես չնկատելով կնոջ ներկայությունը, անցավ նրա դիմոցով:
- Հանուն որդուս...- բառերը չորացան շուրթերի վրա:
Կինն ընկղմվեց աղոթքի մեջ. «Տե՛ր, եզն իր Տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր Տիրոջ մսուրը, բայց քո ժողովուրդը Քեզ չճանաչեց ու չհասկացավ...»*:
*(Ես. 1:3)
Հուսիկ քհն.
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: