Հիշեցնեմ, որ գիրքը հասանելի է նաև audiobook / աուդիոգիրք տարբերակով եւ այն կարող եք վայելել հետևյալ հարթակներում (սեղմել հղման վրա)։
18.10.23
ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ - գիրք, որ պետք է ընթերցվի ամեն ընտանիքում
10.11.22
ՄԻ ՆԱԽԿԻՆ ԳՈՒՇԱԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՐՈՆԻ ՀԵՏ (հատվածներ)
1988 թիվը Հայաստանի համար խառնիխուռն տարի էր: Հիշում եմ, որ այդ ամիսներին հեռուստատեսությամբ սկսեցին Կաշպիրովսկու սեանսները ցուցադրել: Ես այդ ժամանակ ինը տարեկան մի գյուղացի տղա էի, ու շատերի նման ես էլ էի դիտում շատերիս համար հետաքրքիր բշկության այդ նոր ձևը: Մի քանի նման սեանսների ժամանակ քնելուց, արթնանալուց հետո, անսպասելիորեն ուժեղ գլխապտույտներ ունեցա, տանջալից սրտխառնուքի հետ մեկտեղ: Տանեցիները անհանգստացած ինձ բժիշկների մոտ տարան, բայց ոչ մեկը ախտորոշում չկարողացավ տալ, քանի որ մարմինս առողջ էր: Անցավ որոշ ժամանակ, ու կարծես թե կամաց-կամաց առողջանում էի: Ու մի օր էլ հեռուստացույցով առաջին անգամ, 1989թ. հունվարի 5-ին,Հիսուս Նազովրեցի ֆիլմը ցուցադրեցին: Ես կլանված ու մեծ ուշադրությամբ դիտեցի այն, ու նույն գիշերը ինձ հայտնվեց Քրիստոսի կերպարանքով մեկը, և ասաց որ ինձ հոգևոր զորություն կտա, ու ես մարդկանց կբժշկեմ, ինչպես և գուշակության ու վախ բռնելու շնորհներ: Ես, դեռ փոքրիկ ու անփորձ երեխա լինելով, չէի հասկանում թե դրանք ինչ բաներ են, և որպես երազ համարելով, այդպես էլ մոռացա: Բայց անցավ էլի մի քանի օր, այդ երազը նույնությամբ կրկնվեց, ու ես պատմեցի ծնողներիս: Նրանք իհարկե նույնպես ոչինչ չհասկացան, բայց երբ երազը երրորդ անգամ կրկնվեց, նրանք տարբեր «բանիմաց» տատիկների հարցրին, ու նրանք էլ ինձ մեծ ապագա գուշակեցին:
Մի օր էլ դրսում խաղալիս, հանկարծ ուշադրություն դարձրեցի, որ ձեռքիս ափի մեջ ինչ-որ պատկեր է գծագրվել, ավելի ուշադիր նայեցի, տեսա որ երազիս միջի նույն կերպարանքն է, որը քիչ հետո անհետացավ, ու տեղը մեր գյուղի եկեղեցին երևաց, ու տեսա ինքս ինձ, որ մտնում եմ այդ եկեղեցու դռնով: Այդ հայտնությունը, որ կարծես փոքրիկ հեռուստացույց լիներ ափիս մեջ, ինձ խիստ վախեցրեց, ու ես սկսեցի լաց լինել: Ծնողներս նորից անհանգստացան իմ վիճակից, այս անգամ ինձ հոգեբույժի մոտ տարան, որը երկար քննելուց հետո, նույնպես ոչինչ չհասկացավ, ու ինչ-որ հանգստացնող դեղեր նշանակելով, մեզ ճանապարհ դրեց:
Մի քանի շաբաթ անց, այնպիսի անծանոթ զգացում ապրեցի, որ կարծես այդ երազումս տեսած մարդը կողքիս կանգնած հետևում է ինձ: Օրեր էին անցնում, բայց ինձ համար այդ տարօրինակ զգացումը շարունակվում էր, ու մի անգամ այդ կերպարանքը խոսեց ականջիս համար ոչ լսելի ձայնով, բայց ես ներքին, ու անբացատրելի ձևով, հասկացա նրա ասածը: Հետզհետե սկսեցի տարվել այդ հետաքրքրության վերածվող «հարևանությամբ», մինչև որ նրանից առաջին պատգամը ստացա, ու ինչ-որ գուշակություն արեցի, որը կատարվեց: Հարազատներս լսելով այդ մասին, ավելի ուշադիր եղան իմ հանդեպ, իսկ երբ կուրացող պապիս ամբողջովին թաղանթակալած աչքը բժշկեցի ձեռքս երերացնելով դեմքի առջև, դա նշան եղավ թե՛ մոտիկներիս, և թե՛ ինձ համար, որ իմ մեջ «երկնային» զորություն է սկսել գործել: Այդ բժշկության լուրը շուտով իհարկե տարածվեց մեր գյուղում, ու այդ ժամանակվանից սկսեց մարդկանց անդադար հոսքը դեպի մեր տուն: Իսկ շուտով նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս եղող հանրապետություններից էին այցելում ինձ, ու երբեմն էլ Պարսկաստանից:
Ու ինչ հարցով ասես չէին դիմում ինձ մարդիկ, էլ գողացված մեքենաները գտնելու, էլ կորսված իրերը հայտնաբերելու, էլ հարազատների անսպասելի մահերի, էլ զանազան հիվանդությունների ու ցավերի բժշկության, էլ տարբեր պատճառներից վախեցածներին օգնելու համար: Այս վերջինս համար իմ «խորհրդատուն» ասել էր, որ հալված մոմը թափեմ սառը ջրի մեջ, ու առաջացած պատկերներով գուշակեմ վախի սկզբնապատճառը, որը իհարկե կեղծ էր, որովհետև ինքն էր ինձ հուշում, որ ասեմ, թե ինչից է վախեցել տվյալ անձը: Նույնիսկ ինձ մոտ էին գալիս տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, ու ինձ խնդրում, որ այնպես անեմ, որ այս ինչ կամ այն ինչ անունով մեկը սիրահարվի իրենց, ու պատկերացրեք, հաջողվում էր այդ ինձ, որովհետև հետո գալիս ու շնորհակալություն էին հայտնում: Մի խոսքով օրական հազարավոր մարդիկ էին այցելում մեր փոքրիկ Լուսակերտ ավանը, և օգնություն խնդրում, ով ինչով որ տառապում էր անհավատության խավարի ժամանակներում: Մի անգամ էլ մի կնոջ լուսանկար ցույց տվեցին ինձ, ու ես անկախ ինձանից ասացի, որ այդ կինը թունավորված է ու մեռած: Նրա հարազատները սարսափեցին այդ գուշակությունից, ու մեծ անհանգստությամբ սկսեցին որոնել թունավորողներին, կասկածի տակ առնելով բոլոր մոտիկ ու հեռու հարևաններին ու հարազատներին, և նրանց հաճախակի այցելություններից երևում էր, որ տանջալից օրերի մեջ էին:
Շուտով սկսեցին մեր տուն սպառնալի նամակներ գալ, որոնք ահաբեկում էին, որ ես գուշակություններ չանեմ գողացված իրերի, կամ կասկածելի մահերի մասին: Ասեմ նաև, որ չգիտեմ ինչու իմ «հուշարարը» թույլ չէր տալիս, որ հոգեկան հիվանդները այցելեն այդ սեանսներին, ու մեկ էլ շաքարախտով հիվանդներին չէր թողնում գան բժշկվելու: Իսկ մի անգամ էլ մի մարդ, որը տառապում էր սրտի անբավարարությամբ, ես մերժեցի նրան ընդունել, բայց նա համառեց, ու դրսում, սեանսի ժամանակ նստեց ինձանից մի տաս մետր հեռու: Ու մի քանի րոպե չանցած, հանկարծ նա թեքվեց կողքի ու սիրտը բռնած ընկավ ու մեռավ: Դրանից հետո ուզեցին քրեական գործ հարուցել վրաս, բայց վկաները հաստատեցին, որ ես նրանց նախապես զգուշացրել ու մերժել եմ:
«Երբ իմ մասին լուրերը սկսվեցին տարածվել Հայաստանով մեկ, ծանոթներից մեկը, որ ծառայում էր սուրբ Էջմիածնում, ինձ ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ հանդիպում կազմակերպեց: Ու ես 1991 թվականի չեմ հիշում որ ամսին, գնացի այդ հանդիպմանը, ու քանի որ արդեն սկսել էի հղփանալ մարդկային փառքով, այնքան էլ չէի հուզվում այդ հանդիպումից, այլ պարզապես այն ընդունում էի որպես ինձ տրված փառքի մի նոր փայլ: Հանդիպման ժամանակ ես մանրամասն պատմեցի ինձ հետ կատարված «երկնային» այցելությունների մասին: Վեհափառ հայրապետը լո՜ւռ լսեց ինձ, ու վերջում միայն մի հարց տվեց. «Հայր մեր աղոթքը գիտե՞ս»: Ես անակնկալի եկա այդ հարցից, որովհետև և՛ չգիտեի, և՛ մինչ այդ մտքովս էլ չէր անցել այդ աղոթքը անել, ու ընդհանրապես աղոթել Աստծուն, որովհետև համոզված էի որ Հիսուսը ինձ հետ է: Մինչ ես կարկամած չգիտեի ինչ պատասխանեմ, «հուշարարս» ասաց, որ պատասխանեմ այսպես. «Գրված է, որ ձեր աղոթքները հրապարակայնորեն չլինեն»: Ես կրկնեցի նրա ասածը, գաղափար անգամ չունենալով, թե դա ինչ է նշանակում: Վեհափառը մեղմ ժպտաց, ու մոտը կանգնած եկեղեցու սպասավորին ասաց, որ ինձ մի հատ Խաչ, և մի հոգևոր ամսագիր նվիրի, ու ստանալով դրանք՝ ես դուրս եկա վեհարանից: Միջանցքում, որտեղ ես արդեն մենակ էի, հանկարծ իմ «հուշարարի» ներքին անհանգստությունն ինձ փոխանցվեց, որը մի տեսակ ահաբեկված շշնջաց. «Այդ ձեռքիդ Խաչը քեզ պետք չի՛, այն կխանգարի մեզ, իսկո՛ւյն հիմա դեն նետիր այն»: Ես էլ, որ միշտ հնազանդվում էի նրա հրամաններին, ձեռքումս պահած Խաչը աննկատելիորեն, բայց ափսոսանքով, մուտքի աղբամաններից մեկի մեջ գցեցի»:
Անցավ մի քանի տարի, մարդկանց հոսքը տասնյակ հազարների հասավ, որոնք խռնված սպասում էին կողքի ազատ դաշտում, մինչև բժշկության սեանսների սկիզբը, որոնք օրական 3-4 անգամ էին լինում: Ու այդ նպատակի համար ես հատուկ երկարափեշ, փայլուն կտորից հագուստներ էի պատվիրել, ինչպես որ կրկեսի աճպարարներներն են հագնում, որ ավելի ազդեցիկ ու համոզիչ երևամ մարդկանց առջև:
Ինձ մոտ հաճախ էին տարբեր քրիստոնյա եղբայրներ գալիս Եղվարդի եկեղեցասիրաց եղբայրակցությունից, ու զգուշացնում, որ հրաժարվեմ այդ գործերից, որովհետև դրանք չարի հնարքներ են, բայց ես կարծես խուլ ու համր լինեի այդ խոսքերի հանդեպ, ու միշտ խուսափում էի հավատացյալներից, կարծելով թե նրանք իմ նման մոգության ուժերի միջոցով կարող են ինձ խանգարել: Այդ տարիների ընթացքում մեր բավականին մեծ բարեկամական շրջապատում, անսպասելի ու տարաժամ մահերի շարան սկսվեց. ահազանգը սկսվեց պապիս մահով, որին առաջինն էի «բժշկել», նրան հաջորդեց 45-ամյա հայրս, որից հետո 52-ամյա հորեղբայրս, իսկ որոշ ժամանակ անց հորեղբոյրս թոռը խեղդվեց գետում, որի դիակը միայն 40 օր անց գտանք, և այսպես էլի 3-4 հարազատների անժամանակ մահերը մնացածներիս համար կարծես ազդանշան էր, որ այս զորությունը այնքան էլ աստվածային չէ:
Այդ օրերին մեր գյուղի դպրոց սկսեց հաճախել Հայ Առաքելական եկեղեցու քահանան, որը հոգևոր դասընթացներ էր վարում: Ես վախեցած այդ ընթացող մահվան դեպքերից, ուզեցի հաճախել այնտեղ ու քահանայից լսել ճշմարտությունը, և կամաց-կամաց Աստծո խոսքով լուսաբանվելով, հասկացա, որ ես չարի ձեռքում գործիքի եմ վերածվել, ու ակամա մեղքի մասնակից դարձել: Երբ տուն վերադարձա, անկեղծ սրտով աղոթեցի Աստծուն և ասացի. «Տե՛ր, եթե այն ինչ որ անում եմ Քեզանից չէ, ապա խնդրում եմ խափանես չարի զորությունը»: Եվ իսկապես, ի զարմանս ինձ ու իմ հարազատների, մարդկանց հոծ բազմությունը օր է օր նվազում էր հարյուրներով, դրանով իսկ համոզվելով, որ իմ արարքները Աստծո կամքին հակառակ է: Ու ես մի օր, ավելի ճիշտ 1994թ. մարտի 8 -ին, ծնկի եկած, զղջումով ապաշխարեցի իմ կատարած անգիտակից, և գիտակցված մեղքերի համար, ու դրանից հետո ամեն կիրակի եկեղեցի էի հաճախում, պատարագներին մասնակցում, խոստովանում ու հաճախակի Սուրբ Հաղորդություն ստանում, որովհետև համոզվեցի որ դա Տիրոջ փրկարար զորությունն է մեր հավիտենական հոգիների համար»:
Աղբյուրը՝ http://armenianhouse.org/babajanyan/cross-am/5.html
Հ.Գ. Այսօր նախկին գուշակ Տարոնը հոգեւորական է, վարդապետ, որ ծառայում է Հայոց Եկեղեցու սփյուռքի թեմերից մեկում։
30.8.22
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 7. Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի
🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝
YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g
Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/
Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/
1.10.21
ԱԶՆԱՎՈՒՐԻ ՓԱԿ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ
23.9.21
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 6. Եկեսցէ արքայութիւն քո
🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝
YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g
Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/
Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/
31.8.21
ԿԱՄՈՒՐՋՆԵՐ եւ ԱՆՈՒՐՋՆԵՐ
Կամուրջները... Նրանք Փարիզի ռոմանտիկան են։ Գորշ ու գարշահոտ Սենը, որ կարծես ծեր գնչուհու թաց թարթիչներից վար հոսող ածխե սուրմա լինի, սոսկ կամուրջների ռոմանտիզմի շնորհիվ է լղոզվում քաղաքային գունապնակի վրա։ Հատկապես գիշերը, երբ ինքը` գետը` որպես նապոլեոնեան շրջանի մի ծեր մարշալ, կուրծքը զարդարում է կամուրջների լուսաշող արտացոլումներով, ռոմանտիկներին թվում է, թե այդ կամուրջներն են հոսում` ծեր զինվորականի հանդարտ քայլքով ակոսելով Փարիզը երկու մասի։
Բազմաթիվ են կամուրջները, բազմաձեւ են, բազմիմաստ...
Որքան կենտրոնին մոտ, այնքան` գեղակերտ ու պչրող, որքան կենտրոնախույս` այնքան ավելի պարզ բնավորությամբ, սակայն միշտ կապող, միշտ միացնող` որպես խորհրդանիշ անբաժանության։
Ահա ժանեկազարդ մի կամուրջ. ասես միջնադարյան մի ասպետ իր կուռ բազուկով գրկել է իշխանուհու բարալիկ մեջքն ու հավատարմության երդում է տալիս։ Մի քանի մղոն այնկողմ նորից անբաժան սիրահարներ են, նախորդների հակապատկերները. ոչ մի հանդիսավորություն, ոչ մի ազնվականություն, ուղղակի լոթի-փոթի գավառական մի պատանյակ ձեռքը գցել է գեղջկուհի դեռահասի ուսով եւ երազով վերհիշում են մինչհեղափոխական տարիները, երբ այնքան առատորեն օգտվում էին կարդինալի սեղանի փշրանքներից։
Կամուրջներից մեկը` որպես խիտ հոնքեր` ամուր իրար կպած, երկկամար է. արձանագրություն Ֆրիդայի փարիզյան վերջին այցի մասին։ Իսկ դրա հարեւանությամբ` մյուսը, հիշեցնում է Դալիի արտառոց բեղերը, որովհետեւ աջից ու ձախից ցցել է իր աշտարակներն ու կղմինդրներին նստած ամպիկները դարձրել խատուտիկներ բեղերի ծայրերին։ Պիկասոյի աբստրակտ ռոմանտիզմն էլ կգտնես. կամուրջներ կան, ասես այլաբանություն լինեն` ծուռ, անհամաչափ, խճճված, բայց անհասկանալիորեն կայուն ու հավասարակշռված` ճիշտ եւ ճիշտ գինովցած ֆրանսացու նման։ Ամենաշքեղներն, անկասկած, արքայական կամուրջներն են։ Անգամ ոչ գաղիածին արքաներն իրենց կամուրջներն ունեն, գուցե ոչ այնքան ռոմանտիկ, բայց փառքի, հարստության եւ վեհության պաթոսով առլեցուն. ամեն մեկը կարծես հաղթության կամար լինի, որի վրայից սքանչացած զբոսաշրջիկը ընդունում է ֆրանսիական նավատորմի ռազմաշքերթը։
Չափչփում ես այս կամուրջների ոսկեձոն երկայնքն ու ռոմանտիկ երազկոտությամբ ինքդ քեզ աշխարհակալ ես երեւակայում։ Հետո հիշելով, որ այստեղ` կամրջազարդ այս քաղաքում, միապետ եւ գիլիոտին բառերը հոմանիշների պես են հնչում, ռոբեսպիերյան ռոմանտիզմին զոհ չդառնալու համար գերադասում ես զմայլվել մեկ այլ կամրջով։ Բացված գրքի նմանվող հաջորդ կամրջի վրա որձաքարերի դասավորությունը գրաշար է հիշեցնում, քայլում ես տողերի արանքով, հարգանոք գլուխ ես տալիս լուռ ծխող Քամյուին, ձեռնափայտը մատների մեջ պտտող Բալզակին, որ Մոպասանի հետ ինչ-որ բան է համոզում լուսասյանը հենված Հյուգոյին։ Իսկ կռնակը կամրջին դարձրած Վան Գոգը, որ հանդիպակաց կամուրջն է տպավորում կտավի վրա, անգամ բարեւդ չի առնում։ «Հավանաբար չլսեց»,- արդարացնում ես նրան ու գլուխդ ձեռքիդ հենած մոդիլիանական թախծոտությամբ լի հայացքով ուղեկցում ես նավակներին, որոնք Մոնեի անուրջների պես սահելով, հեզ համբուրվում են կամուրջների հետ, կամուրջներ, որ Փարիզի ռոմանտիկան են։
20.8.21
11 ՏԱՐԻ և ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐՔ 🎂
Այսօր լրանում է 11 տարին, ինչ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔը գոյություն ունի համացանցում։
Ինչպե՞ս ձեռք բերելՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄնորատիպ գիրքըՍիրելիներ, մինչ գիրքը կհայտնվի գրախանութներում, հայտարարում ենք նախավաճառք Հայաստանի եւ արտերկրի մեր ընթերցողների համար։ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գիրքը կարող եք ձեռք բերել
Երևանում
096 88 87 50
Գյումրիում
077 55 73 83
Վանաձորում
077 85 65 13
Էջմիածնում
096 10 50 97
Արտաշատում
077 51 73 65
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
գիրքը ձեռք բերելու համար կարող եք
գրել Սարկավագագիրք էջին (Facebook և Instagram) կամ
զանգահարել 0033 7 62 82 62 25
ԱՄՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԵՎՐՈՊԱ ինչպես նաև ՀՀ ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐ գրքի առաքումը կարող եք կազմակերպել
Քո Աստվածաշունչը էջի միջոցով, կամ զանգահարելով
+374 91 10 71 34
Գրքի արժեքը Հայաստանում (առանց առաքման) 4000 դրամ է, այլ հարցերի համար, խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ միջոցներով։
Խնդրում ենք կիսվել և առավելագույնս տարածել այս հայտարարությունը համացանցում, որպեսզի դուք էլ ձեր հերթին օգնենք մեր ընտանիքներին կատարելու իրենց 15 քայլը հանուն ամուր ընտանիքի։
Օրհնվեք
#ՍերըԵրբեքՉիԱնհետանում #15քայլ #սիրոճառ #սեր #ընտանիք #գիրք #նորգիրք #վաճառք
20.4.21
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ - 5. Սուրբ եղիցի անուն քո
🙏Լիահույս եմ, որ կդիտեք, կմեկնաբանեք, առատ կկիսվեք եւ կբաժանորդագրվեք մեզ մեր էջերում՝
YouTube - https://www.youtube.com/channel/UCPdiQ179kbrzHV5rTx_vb9g
Facebook - https://www.facebook.com/sarkavagiblog/
Instagram - https://www.instagram.com/sarkavagagirq/
14.4.21
10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՎԱՏՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պարբերաբար հարց են ուղղում, թե որոնք են Առաքելական Եկեղեցու եւ Բողոքական հարանվանությունների միջև դավանական տարբերությունները, որոշեցի դրանք համառոտ կերպով մեկտեղել այս հրապարակման մեջ։
ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ – Բողոքական շարժումը սկիզբ է առել 16-րդ դարում՝ որպես հետևանք Կաթոլիկ եկեղեցու վարդապետական և ավանդական որոշ սկզբունքների դեմ բողոքի։ Բողոքականության հիմնադիր է համարվում կաթոլիկ նախկին վանական Մարտին Լյութերը, որի հռչակած 95 թեզիսները (1517թ.) բողոքական դավանաբանության հիմքն են հանդիսանում։ Հայկական միջավայր (Կոստանդնուպոլիս) բողոքականությունը մտել է 19-րդ դարի կեսին, իսկ ՀՀ տարածքում իր պաշտոնական գործունեությունը ծավալում է վերանկախացումից ի վեր։ Այսօր աշխարհում հաշվվում են բողոքականության 100-ավոր ուղղություններ, որոնց շարք կարելի է մտցնել Հայ Ավետարանական համայնքը, Յոթներորդ օրվա ադվենտիստենրին, Խարիզմատական կոչվող շարժման տասնյակ ճյուղավորումներ (որոնցից են նաև Կյանքի Խոսք, Ռեմա, Հոգեգալստականներ (Հիսուսնականներ) և այլ հարանվանություններ)։
Հաշվի առնելով դավանաբանական, աստվածաբանական և պաշտամունքային-ծիսական մի շարք տարբերությունները, ինչպես նաեւ որոշ դեպքերում տոտալիտար աղանդներին հատուկ գործունեությունը ՀՀ տարածում՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին բողոքականությունը չի դասում քույր եկեղեցիների շարքում և այդ հարանվանության հետևորդները մեզ հետ չեն գտնվում ուղղակի հաղորդության մեջ։ Թե որոնք են հիմնական այդ տարբերությունները, անդրադառնանք ստորև՝
4.3.21
ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ ՔԱՀԱՆԱ ՏԱԼՅԱՆԻ ԱՆՄԱՀ ԵՒ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ճեմարանական էի` վտիտ ու երազկոտ, ներկաս մշուշոտ, ապագաս` եւս առավել... Սեւանի կապույտից էլ վեր` Առաքելոց եկեղեցում, դալկադեմ հետեւում էինք կիրակնամուտի ժամերգությանը։ Ուխտավորներ կային եկեղեցում իրենց հովվի հետ. մեզ հետ մասնակցում էր ժամերգությանը։ Հայկական տոհմական նահապետի էր նման` թավ ու ճերմակած մորուքով, կլոր արտահայտիչ քթով, իմաստուն, շա՜տ իմաստուն աչքերով։ Երբ ժամերգության ավարտին խոնարհվեցի համբուրելու ձեռքերի մեջ պահած ավետարանն ու քահանայական օծյալ աջը, ինձ թվաց, թե Ղեւոնդ Երեցի կամ Խրիմյան Հայրիկի թորշոմած աջն եմ համբուրում։ Երբ մեր ամեն մի «Մեղայ Աստուծոյ»-ին քահանան կիսաձայն արտաբերում էր. «Աստուած թողութիւն շնորհեսցէ», բերանը ծածկող բեղերի տակից տարօրինակ մի ձայն` սուլոց էր դուրս գալիս, որ մինչեւ հիմա ականջներիս մեջ է։