Նախորդ գլուխը՝
27. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
27. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։29-34
29 Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։
30 Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։
31 Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։
32 Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։
33 Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։
34 Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։
Փարիսեցի պատգամավորները Բեթաբրայից մեկնում են Երուսաղեմ, ուր ժողովին պիտի հաղորդեն ժողովրդական խանդավառության, Հովհաննեսի ստացած դերի և ինքն իր մասին կատարած խոստովանությունների և տված բացատրությունների մասին:
Հաջորդ օրը Հովհաննեսը տեսնում է հեռվից իրեն մոտեցող Հիսուսին։ Այդ գալուստը պետք է դնել անապատում քառասնօրյա պահեցողությունից և առանձնությունից հետո, երբ Հիսուս, այդ տնօրինությունն ավարտած լինելով, կամաց-կամաց սկսում էր հասարակական գործունեություն ձեռնարկել։ Հովհաննեսը հազիվ թե Հիսուսին տեսնելով, իր չորս կողմը եղողներին ցույց է տալիս նրան՝ մատնանշում և բացահայտորեն վկայում, թե նա, ում մասին հաճախակի խոսել և մեծությունն ու կարողությունը բացատրել էր, սույն այս Հիսուս Նազովրեցին է, ում իրենք էլ մեկ անգամ տեսան, երբ նա մկրտվեց Հովհաննեսից։ Աստված իրեն հայտնել էր, թե երբ մկրտության պահին տեսնի մեկին, ում վրա Սուրբ Հոգին է իջնում, հասկանա, թե Նա է խոստացյալ Մեսիան, որ Սուրբ Հոգով մկրտելու իշխանություն ունի։ Արդ՝ ինքը այս Հիսուս Նազովրեցուն մկրտելու պահին տեսել էր նրա վրա Սուրբ Հոգու իջնելը, այդ պատճառով կարող էր Նրա մասին վստահությամբ վկայել։ Հետևաբար, Հովհաննեսը սկսեց ազատ համարձակ քարոզել և հեռվից տեսնվող Հիսուսին ցույց տալով բարձրաձայն գոչել. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» և դարձյալ, թե «Սա է Աստծու Որդին»: Այս երկրորդ բացատրությունը մեկ ուրիշ անդրադարձն է երկնքից եկած աստվածային ձայնի. «Դա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթ. 3։7), որը Հովհաննեսը լսեց Հիսուսին մկրտելու ժամանակ և իր լսածն է, որ կրկնում է այստեղ, այն միացնելով Սուրբ Հոգու էջքի վկայության հետ։ Արդեն Հիսուսի ով լինելու վկայության ժամանակ երկնային նշանները երկուսն էին՝ Հոգի Աստուծո երևումը և Հայր Աստուծո ձայնը:

Գալով Գառն Աստուծո բացատրությանը, ընդհանրապես ծանոթ է Քրիստոսի զատկական գառան նմանություն և օրինակ լինելը, որովհետև ինչպես զատկական գառը նշան եղավ փարավոնյան ծառայութունից հրեաների փրկվելուն, նույնպես Քրիստոս նշան եղավ մեղքի գերությունից մարդկության ազատվելուն։ Այս իմաստով Պետրոս առաքյալը գրեց. «Իմացե՛ք, որ… փրկվեցիք … Քրիստոսի թանկագին արյամբ՝ իբրև անբիծ և անարատ գառան» (1 Պետր. 1։18-19): Սակայն զատկական գառը նշանակ եղավ փրկության և ոչ թե մեղքը իր վրա վերցնողը միայն, ինչը որ ճշմարիտ կլիներ մեղքի համար արված զոհերի պարագային, քանզի օրենքում հրամայում էր մեկ ոչխար մատուցել մեղքի փոխարեն (Ղևտ 5։6): Բայց երբեմն զատկական գառն էլ է ոչխար կոչվում (Ելք 12։3-5) և անսովոր պետք չէ նկատել ոչխար և գառ անունները անխտիր իրար փոխարեն գործածելը՝ զատկական ոչխար, իսկ մեղքերի համար արվածը՝ գառ կոչելով:
«Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» արտահայտությունը բացահայտ կերպով ակնարկում է Եսայու մարգարեությունը. «Նա մեր մեղքերն էր վերցնում… Նա մորթվելու տարվեց ոչխարի պես… Եթե մեղքերի զոհը մատուցեք… իր վրա է վերցնելու նրանց մեղքերը» (Ես. 53։4, 7, 10, 11): Հովհաննեսի տված Գառն Աստուծո անվանումը այլևս սովորական է դարձել Քրիստոսի համար, և Հայտնության Գրքում Քրիստոս շարունակ Գառ է կոչվում, և եկեղեցական արարողությունների մեջ էլ է այդ անվանումը հաճախ կրկնվում, որովհետև Քրիստոս է, որ Իր փրկագործությամբ «վերացնում է աշխարհի մեղքը»՝ վերացնել (գրաբարում՝ բառնայ. /Սրկ./) բառի երկու առումներով, թե՛ մեղքերը աշխարհի վրայից վերցնելով և թե՛ աշխարհի մեղքերը իր վրա ստանձնելու իմաստներով։ Եսային «Նա մեր մեղքերն էր վերցնում» ասելուց հետո, երկու եղանակներն էլ հիշում է և հավելում. «Նա վիրավորվեց մեր մեղքերի համար» և «Նա շատերի մեղքերը կրեց»:
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: