7.3.11

ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՉՏՈՆԵԼ ՄԱՐՏԻ 8-Ը

Անդրեյ սարկավագ Կուրաև
(համառոտած ազատ թարգմանություն)

Կրոնագիտության և մշակութաբանության մեջ գոյություն ունի մի ժանր` առասպելաբնական վերականգնում (ռեկոնստրուկցիա): Ինչպես հնագետն է սյան փլատակներից փորձում վերականգնել տաճարի տեսքը կամ ինչպես կենսահնեաբանն է ողնաշարի միջոցով փորձում վերականգնել դինոզավրի տեսքը, այդպես էլ կրոնի պատմաբանը պատմական մեկ ակնարկի, մասնիկի, հեռավոր արձագանքի միջոցով փորձում է վերականգնել այն հավատալիքը, որը ժամանակին կենդանի էր ու պայմանավորում էր մարդկանց ճակատագիրը, սակայն հետո խամրեց և անհետացավ:

Նմանատիպ բեկոր, դինոզավրից մնացած ոսկոր է մինչև մեր օրերը հասած Մարտի 8 կոչվող տոնը: Ի՞նչ է կանգնած այդ ավանդույթի հետևում և ինչո՞ւ է այն այդքան կենսական, չնայած որ սերում է այն ժամանակներից, որն այսօր ամենևին համակրանք չի առաջացնում: Ի՞նչ հավատալիքներ, մտքեր և հույսեր էին կապված այդ օրվա հետ այն ժամանակներում, երբ Մարտի 8-ը նշելը ավանդույթ չէր, այլ` չլսված նորույթ:


Երկար տարիներ այս օրվա նախաշեմին ես հարց էի ուղղում բոլորին` այդ թվում պատմաբաններին և լրագրողներին, ովքեր պատրաստվում էին տոնական ակնարկներ գրել այդ թեմայով. «Գարնան գալուստը բնական կլիներ տոնել մարտի 1-ին, տրամաբանական` մարտի 22-ին` գարնան գիշերահավասարին, կանանց օրը կարելի էր նշել գարնանային ցանկացած արևոտ կիրակի, բայց ինչո՞ւ ընտրվեց հենց մարտի 8-ը: Ոչ-ոչ,- բացատրում էի ես,- ես դեմ չեմ կանանց օրը նշելուն, դեմ չեմ, որ գարնան գալուստը տոնվի աշխարհիկ տոնախմբությամբ, այլ ոչ միայն եկեղեցական Բուն Բարեկենդանով: Բայց բացատրե՛ք ինձ, խնդրում եմ, ինչո՞ւ հենց մարտի 8-րդ օրը ընտրվեց այդ տոնի համար»: Սակայն մարտի 8-ի ընտրությունը ոչ մի կերպ չէր բացատրվում: Ո՛չ պաշտոնական պատմագրությունը, ո՛չ ժողովրդական ավանդությունները չեն պահպանել հիշատակելի ոչինչ այդ օրվա հետ կապված, որ այնքան կարևոր լիներ հեղափոխականների համար, որպեսզի նրանք որոշեին դարեդար պահպանել հիշատակն այդ օրվա:

Բայց եթե մարդիք տոնում են մի օր, որի պատճառը անգամ իրենց հայտնի չէ, արդյո՞ք տարօրինակ չէ: Այդ դեպքում հնարավոր է դառնում մի այսպիսի իրավիճակ. նրանք, ովքեր հրավիրվում են տոնին տոնում են մի բան, նրանք, ովքեր հրավիրում են` միանգամայն այլ բան: Գուցե կազմակերպիչները  որոշել են չտարածել իրենց ուրախության բուն պատճառը. նրանք ունեն տոնը նշելու իրենց մասնավոր, ոչ բոլորին հայտնի և հասկանալի առիթը, և որպեսզի այն լինի համաշխարհային ընդգրկունության և որպեսզի ողջ աշխարհը այն ուրախ ու անկեղծ տոնի և անկեղծորեն շնորհավորի իրենց, տոնին տրվում է այլ անուն և մեկնաբանություն:

Ճշմարի՞տ է արդյոք, որ Մարտի 8-ը կանանց օրն է: Բոլորին է հայտնի, որ Մարտի 8-ը «Կանանց միջազգային օրն է»: Նաև բոլորին է հայտնի, որ կանայք ապրում են աշխարհի բոլոր երկրներում: Բացի այդ, գրեթե բոլորի համար պարզ դարձավ, որ Մարտի 8-ը տոնում էին միայն նախկին ԽՍՀՄ-ում: Ինչո՞ւ այլ երկրների կանայք այն չէի տոնախմբում: Նշանակում է, այդ օրը ոչ թե ուղղակի կանանց տոնն է, այլ այն կանանց, որոնց որոշակի հատկությունները աչքի չէին ընկնում այլ երկրներում:
Պատճառը, կարծես, ակնհայտ է դառնում. Մարտի 8-ը կանանց տոնը չէ, այլ կին հեղափոխականների, և դրա համար այն երկրներում, որտեղ 20-րդ դարի հեղափոխության ոգին գործուն չէր, կին հեղափոխականի օրը կենսական չեղավ:

Բայց մեկ հարց դարձյալ չլուծված է մնում. ինչո՞ւ հենց մարտի 8-ը պիտի լիներ կին հեղափոխականի օրը: Ո՞ւմ վռնդեցին աշխատանքից այդ օրը, ո՞ւմ բանտ նետեցին, շարժման ղեկավարներից ո՞վ է ծնվել այդ օրը: Պատասխան չկա:

Նշանակում է նման որոշման դրդապատճառները ո՛չ հասարակական էին, ո՛չ էլ պատմական: Նշանակում է այս տոնի հեղինակներին տվյալ օրվա հետ ինչ-որ անձնական բան էր կապում: Սակայն ի՞նչ: Եթե պատճառները անձնական են, նշանակում է պետք է ուշադրություն դարձնել անձերին: Գաղտնիք չէ, Մարտի 8-ի հետ կապված տոնը հաճախ կապվում է Կլարա Ցետկին անձնավորության հետ: Նրա անունը անմիջապես պատկերացնել է տալիս հեղափոխական կանանց խումբ, որը պայքարում է կանացի շահագործման դեմ: Նման խումբ ստեղծելու համար, բնականաբար անհրաժեշտ է խորհրդանշական ամսաթիվ, որը նախատիպ հանդիսացող կին հեղափոխականի օր կլիներ: Արդ, ո՞վ հարմար կլիներ որպես հեղափոխական կնոջ նախատիպ և  ո՞ր օրը ավելի հարմար կլիներ նման հիշատակության համար:
Ֆրանսիացին, գերմանացին և անգլիացին անմիջապես կհիշեին Ժաննա դ’Արկին, բայց Կլարա Ցետկինը հրեուհի էր, և նրա համար միանգամայն բնական կլիներ զուգադրում կատարել սեփական ժողովրդի պատմությանից: Իսկ այդ պատմության մեջ նման կերպար էր Եսթերը:

Շատ դարեր առաջ նա փրկեց իր ժողովրդին բռնակալից և դրա հիշատակը ապրում է դարեր շարունակ: Եսթերին է նվիրված հրեական ամենամյա ամենաուրախ ժողովրդկան տոնը` Փուրիմը, որն, ի դեպ տոնվում է ձմեռ-գարուն սահմանագծին (հրեաները տակավին օգտվում են լուսնային օրացույցից այդ պատճառով դրա տոնման ժամանակը շարժական է): Միանգամայն հնարավոր է, որ այն տարի, երբ որոշում կայացվեց տոնել «Կանանց միաջազգային օրը», Փուրիմը տոնվում էր մարտի 8-ին: Եվ քանի որ հարմար չէր կին հեղափոխականի օրը նշել շարժական հաշվարկով, մարտի 8-ը ամրագրվեց որպես տոնի օր` կոչ անելով (թեև ոչ միանգամայն գիտակցված) բոլոր ժողովուրդներին փառավորել Մարտական Կնոջ` Եսթերի կերպարը: 

Սա շատ սրամիտ բան կարող էր համարվել, եթե Փուրիմը հասարակ հրեական տոն լիներ, սակայն այն շատ յուրահատուկ տոն է, այնքան յուրահատուկ, որ այժմյան ժողովուրդներից որևէ մեկի մոտ նման արտառոց տոն գտնելը գրեթե անհնար կլինի:

Փուրիմը կրոնական տոն չէ. այս է վկայում «Հրեական հանրագիտարանը»` ընդգծելով, որ այս տոնը «կապված չէ ո՛չ տաճարի, ո՛չ էլ որևէ հոգևոր-կրոնական իրադարձության հետ (Еврейская Энциклопедия. Свод знаний о еврействе и его культуре в прошлом и настоящем. Т. 13. М., Терра, 1991, стр. 123):

Բաբելոնյան գերության ավարտից հետո պարզվեց, որ մեծ թիվ չեն կազմում այն հրեաները, ովքեր ցանկություն ունեին վերադառնալ Երուսաղեմ (դեպքերը տեղի են ունենում Ք.ա. շուրջ 480թ.): Համաշխարհային կայսրության մայրաքաղաք Բաբելոնում հրեաներից շատերը տարիներ շարունակ աշխատել և բավական հարգալից դիրք էին գրավել տեղում և հիմա այդ ամենից հրաժարվել և Պարթևաստանի սահմանները լքելը նրանց հաճելի չէր: Այս հանգամանքը ժամանակի հետ սկսեց զարմացնել նաև պարսիկներին, նրանք արդեն մտահոգվում էին, թե իրականում ո՛վ է ում իշխանության ներքո իրենց կայսրության մեջ: Այս մասին Արտաշես (Քսերքսես) արքային իր մտահոգություն  է հայտնում ռազմական նախարար Համանը: Արքայից արքայի որոշումը լինում է տիպիկ հեթանոսական` սրի քաշել բոլոր հրեաներին: Արքայի մտադրության մասին իմանում է թագուհին` Եսթերը, ում ազգության մասին արքան չի իմանում: Թագուհին կարողանում է արքայի ոգևորության և խոստումների պահին նրանից որոշ խոստումներ կորզել. «Դու սիրո՞ւմ ես ինձ, ուրեմն դու սիրում ես նրանց, ում ես եմ սիրում, հետևաբար և ատում ես նրան, ով ինձ է ատում: Սա նշանակում է, որ դու ատում ես նրանց, ովքեր չեն սիրում իմ ընկերներին և հարազատներին, հետևաբար և ազգին: Ուրեմն ազատություն տուր քո ատելությանը, վերացրու իմ թշնամիներին, որոնց համարում ես քո թշնամիները»: Արտաշեսը, որ առանց անդրադարձ կատարելու համաձայնում է թագուհու բոլոր խոսքերի հետ, հանկարծ հայտնաբերում է, որ համաձայնել է վերացնել իրեն ատելի հրեաների թշնամիներին...

Այդպիսով Ադար ամսի  13-ին (հրեական օրացույցի այս ամիսը համընկնում է փետրվարի ավարտին և մարտի սկզբին) կայսրության բոլոր քաղաքներում սկսվում է կյանքի կոչվել արքայի  հրամանը: Մարդիք ակնկալում էին հրեաների ջարդ, բայց սուրհանդակները  բերում են միանգամայն այլ հրաման: Պարզվում է, որ արքան Եսթերին և նրա խնամակալ Մուրթքեին թույլ էր տվել կազմել արքայական հրովարտակը. « Արդ, դուք գրեցէ՛ք իմ խօսքով եւ իմ հրամանով, ինչպէս դուք կը ցանկանաք, եւ թող այն կնքուի իմ մատանիով, որովհետեւ ինչ որ գրէք, դա իմ՝ արքայիս տուած հրամանն է, եւ չի գտնուի մէկը, որ ընդդիմանայ այդ հրամաններին»: Արտաշէսի թագաւորութեան քսաներեքերորդ տարուայ Նիսան ամսի, որ Արեգն ամիսն է, առաջին օրը կանչեցին գրագիրներին եւ, ինչպէս հրաման էր տրուած, աշխարհագիր անող գրագիրների կողմից թագաւորի անունով հրովարտակներ գրուեցին բոլոր գաւառների բոլոր իշխաններին եւ կուսակալներին, նախարարներին եւ սատրապներին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը կուսակալներին, ըստ գաւառների՝ նրանց իւրաքանչիւրի լեզուով։ Հրովարտակները կնքուեցին թագաւորի մատանիով եւ մէկ օրում, Ադար ամսի տասներեքին, սուրհանդակների միջոցով ուղարկուեցին թագաւորութեան բոլոր վայրերը, որպէսզի հրեաները ողջ մնան բոլոր քաղաքներում իրենց անփոփոխ օրէնքներով, օգնական եւ թիկունք լինելու միմեանց՝ հատուցելու համար իրենց թշնամիներին, ինչպէս որ կը կամենան» (Եսթեր 8:8-11):

Երկու օրվա ընթացքում հրեաները կոտորում են իրենց բոլոր թշնամիներին` շուրջ 75.000 հոգու երկրի վերնախավից այդ թվում և Համանին իր տասը զավակների հետ: Պարթևական կայսրության ճակատագիրը որոշված էր

Ես չեմ խոսում աստվածաբանական ուսումնասիրության կամ Հին Կտակարանի տեքստի մեկնաբանության տեսանկյունից, միայն նկատենք, որ Եսթերի գրքի եբրայական տեքստում մեկ անգամ գոնե չի հիշատակվում Աստծո խոսքը: Սա պատմական անցք է, այլ ոչ թե Աստվածային հայտնություն:

Ինձ այլ հարց է մտահոգում. Իչպե՞ս կարելի է հազարամյակներ հետո հիշատակել այդ օրերի իրադարձությունները: Կա՞ արդյոք մեկ այլ ազգ, ով ուրախությամբ տոնում է այլ ազգերին սրի քաշելու հիշատակը: Ես հասկանում եմ ռազմական հաղթանակներին նվիրված տոները, որոնք բաց և երկկողմանի ճակատամարտերի, քաջության արտահայտություն են, այլ ոչ թե ավերածության:

Իսկ Փուրիմը հրեայի համար շատ ուրախ տոն է: Այն միակ օրն է, որի ընթացքում միշտ զգոն և բծախնդիր Թալմուդը թույլ է տալիս արբել, և որի ժամանակ ուտում են հայտնի բլիթներ` «Համանի ականջներ» անվանումով: Եվ այս տոնը համրվում է մեծագույնը: Իմաստունները կարծում են, որ եթե բոլոր մարգարեները մոռացվեն, Եսթերի գիրքը չի մոռացվի և Փուրիմը կտոնվի հավիտյան:

Այսպիսով անհի՞մն է արդյոք ենթադրությունը, որ Ինտերնացիոնալի հրեա առաջնորդների մոտ կանանց հեղափոխական շարժումը զուգահեռվում էր Եսթերի անվան հետ, իսկ մարտի 8-ը ընտրվեց նրանց կողմից` սովորության ուժով տոնելու Փուրիմ կոչվող ընտանեկան տոնը` թշնամիներին վերացնելու տոնը: Հիշեցնեմ, որ հրեաների մոտ տիրապետող է այն կարծիքը, որ թշնամի են բոլոր ոչ հրեաները: Փուրիմը հիշեցնում է, թե ինչպես է պետք վարվել բոլոր ոչ հրեաների հետ:

Այժմ մնում է միայն հիշել, որ Ինտերնացիոնալի տիրապետումը հատկանշվեց օրացույցի փոփոխությամբ, և մնում է հարց տալ. «ե՞րբ էր տոնվում այսօր  Մարտի 8 անվանվող տոնը մինչև հեղփոխությունը»: Պարզվում է, որ նոր տոմարով հիշատակվող մարտի 8-ը, հին տոմարով փետրվարի 23-ն է, ինչի հիշատակն էլ չմարելու համար տոմարի փոփոխությունից հետո այն անվանվեց տղամարդկանց օր կարճ ժամանակ հետո դրա հետ կապելով «Կարմիր բանակի օրը»` առաջին մարտի և հաղթանակի օրը: Սա, սակայն, առասպել է. 1918թ. Փետրվարի 23-ին դեռևս չկար Կարմիր բանակը և չկային դրա հաղթանակները: 1918-ի վերջերին անգամ հիշատակումներ չկան հաղթանակների մասին, իսկ 1919թ-ի փետրվարի 23-ը ամենևին հիշատակված չէ, որպես հաղթանակի տոնման մեկամյակ: Որպես Կարմիր Բանակի տոն այն հիշատակվում է միայն 1922-ին: Սակայն «Պրավդա»-ն 1918-ի փետրվարի 23-ը անվանում է «Կանանց միջազգային օր» (Великий День//Правда, 7 марта 1918): Նշենք նաև որ փետրավարի 23-ի կապը Կարմիր Բանակի հետ արհեստականորեն ստեղծում է նաև 1917թ. Փետրվարյան հեղափոխությունը, որում բոլշևիկները մեծ դերակատարություն, այնուամենայնիվ, չունեին: Ուստի Մարտի 8-ի (նույնն է թե փետրվարի 23-ի) խորհրդային շնորհավորանքը նաև շնորհավորանք էր «ցարիզմից» ազատվելու տխրահռչակ առիթով:

Հասկանում եմ, որ վերոբերյալ բոլոր մտորումերը կարելի է անիմաստ համարել` որակելով որպես հակասեմականություն, սակայն դա ճշմարտացի չէ: Ես հակասեմիտ չեմ և մինչև այսօր էլ ետ չեմ կանգնում իմ «Հակասեմականությունը մեղք է» հոդվածից (Еврейская газета. N 1, 1992): Մեղք է ցանկացած տեսակի ատելություն, այդ թվում և ազգայինը:

Մարտի 8-ի հանդեպ իմ անհանդուրժողականության պատճառն այն է, որ մանկությունից չեմ սիրել այդ օրը, իսկ եկեղեցական դառնալուց հետո ավելի սիրեցի Կանանց նվիրված եկեղեցական տոնը: Այնպես որ սույն հոդվածը չեմ գրել, որպեսզի մեկը սկսի վատ վերաբերվել Կլարա Ցետկինին և նրա ժողովրդին, այլ որպեսզի վերադառնա հարգանքը մեր ուղղափառ, քրիստոնեական տոների հանդեպ:

Այնպես որ քրիստոնյաներին Փուրիմ տոնել (թեկուզև այլ անվան տակ) վայել չէ: Չէ՞ որ սա այն տոնն է, որով ցանկանում են մեզ ուղարկել անցյալի գիրկը:
(1998)

7 արտահայտվիր:

Srk. said...
3/8/11, 6:16 AM

http://lyunse.info/?p=1637 - հետաքրքիր է, որ կանայք չեն սիրում այս տոնը և ծաղրում են այն ընդունող տղամարդկանց :)))

Lusine said...
3/8/11, 3:54 PM

Bayc Esteri grqum Ast&o masin grvac e, grvac e, vor Estery ereq or &om e pahum ev axotum. Uremn ayd hatvacy mer Astva&ashnchum hreakan bnagric che, hunarenic e? Es aynpes ei haskacel, vor Astva&n inqn e ognum Esterin ev hreanerin. Uremn inch vat ban ka nranum, vor hreanery tonum en ayd ory? Ev inch klini, ete marti 8-y yndunvi vorpes sovorakan ashxarhik ton (es el em aprili 7-y sirum, uxxaki indz hetaqrqir en ays harceri patasxannery).

Srk. said...
3/9/11, 6:46 AM

Լուսինե ջան մի բան է, ինչ է քրիստոնյան տեսնում Եսթերի գրքում կամ Հին Կտակարանի այլ գրքերում, մեկ այլ բան` հրեայի տեսածը և հասկացածը: Խոսքս պարզեցնելու համար հիշեցնեմ օրինակ, որ մեզ համար Փրկիչը` Մեսիան, 2000 տարուց ավել արդեն եկել է, իսկ հրեան դեռ սպասում է իր մեսիային: Այնպես որ շատ լավ է, որ դու քրիստոնեաբար ես մոտենում այդ տեքստին :), բայց հավատա մարտի 8-ի հեղինակ հրեան այդ կերպ չի մոտենում: Հայր սարկավագը խոսում է այդ մասին` նշելով որ իր ասածը աստվածաբանական եզրահանգումներից, մեկնություններից դուրս է, զուտ պատմական տեսակետ:

Աստծո մասին այդ գրքում գրված է, բայց Աստված ինքը չի խոսում այնտեղ, այ դա է խնդրահարույց: Հին Կտակարանում կոտորածների ավելի արյունալի ռեսարաններ կարող ես հանդիպել, մենակ թե դրանք Ինքն Աստված է հրահանգում իրականացնել /չխորանանք թե ինչու և ինչպես/, այսինքն Աստված է խոսում:

Իսկ Մարտի 8-ն արդեն իսկ ընդունված է որպես աշխարհիկ տոն :), ով տոնում է, թող տոնի, ուղղակի ինձ համար հետաքրքիր էր կրոնական ենթատեքստի այս բացահայտումը ուզեցի քեզ հետ էլ կիսվել: Լավ կլինի գոնե տոնողն իմանա թե ինչ է տոնում: Շնորհակալություն:

Christina said...
3/10/11, 5:49 AM

Այո Արթուր սարկավագ ջան,պատմության մեջ այնքան "անհասկանալի" էջեր կան, որ առաջին պահ շշմեցնում է ... ես,դու և շատ - շատերը եթե թվարկենք մեր իմացածը շարքային հավատացյալը աննորոշության մեջ կարող է հայտնվել... բայց ուրիշ ճանապարհ էլ չկա...
Ինձ էլ էր հետաքիքիր այս նորությունը /ինչպես յուրաքանչյուր նորություն/:

John Doe said...
3/4/12, 10:45 AM

Չգիտեի որ "Հիշեցնեմ, որ հրեաների մոտ տիրապետող է այն կարծիքը, որ թշնամի են բոլոր ոչ հրեաները: Փուրիմը հիշեցնում է, թե ինչպես է պետք վարվել բոլոր ոչ հրեաների հետ:" , և համադրելով այս մինչ այսօր արդիական երևույթը " Պարթևստանում պարսիկները մտահոգվում էին, թե իրականում ո՛վ է ում իշխանության ներքո իրենց կայսրության մեջ:Արքայից արքայի որոշումը լինում է տիպիկ հեթանոսական` սրի քաշել բոլոր հրեաներին:" արդեն ինչ-որ տեղ կարելի է բացատրել թե նրանք ինչի են անընդհատ պատերազմների մեջ հայտնվում և հատկապես ցեղասպան լինում, արդեն իմաստ էլ չկա հայերի հետ զուգահեռներ անցկացնելու, ամեն ինչ ավելի քան պարզ է, միայն ի տարբերություն հրեաների , հայերը ոչ հայերին թշնամի չեն համարում...:Այս տոնը ոչ մի անգամ էլ ինձ հոգեհարազատ չի եղել , քանի որ իմաստը երբեք չեմ հասկացել, իսկ ապրիլի յոթը ունի և խորհուրդ և իմաստ, ու անկախ ինձանից ուրախանալով այդ տոնի առթիվ` մեջս ցանկություն էլ է առաջանում բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորելու...: Շնորհակալություն ՏԷր Հայր լուսավորման համար...

Anonymous said...
3/7/12, 6:38 PM

Ուսուցչուհիս ասում էր, նաև որ կոմունիստները խանդավառությամբ ընդունեցին` ոչ ԽՍՀՄ երկրներում առաջացած , հետո հենց այդ երկրների կողից միջազգայնացված Մարտի 8 տոնը,,,որպեսզի հայ ժողովրդին հետ պահեր նշել Ապրիլի 7-ին եկեղեցական նշանակությամբ կանանց հետ ասոցացվող տոնը....Ինչպես Նոր Տարի սեղանատոնախմբությունը արմատավորեցին, որպեսզի մեռացության մատնվեր Սուրբ Ծնունդը...

Srk. said...
3/8/12, 5:03 PM

@Анонимный : Որքաաաաաան համամիտ եմ ես Ձեր ուսուցչուհու հետ...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...