- Ների՛ր
հարցիս համար, քրիստոնյա ե՞ս,- հարցնում եմ ես երթուղայինի
վարորդին:
Տարակուսած նայում է
վրաս:
- Աստծուն հավատո՞ւմ
ես,- փորձում եմ հստակեցնել հարցս:
Մի քանի վայրկյան
պատասխանը ծանր ու թեթև անելուց հետո խոսում է.
- Դե քրիսոնյան որն ա՞,
հա՛, հավատում եմ էլի, իմ ձևով հավատում եմ...
- Հա՛, բայց ինչի՞ն ես հավատում:
Զննող հայացքով
ուսումնասիրում է արտաքինս:
- «Տեր-տեր» ես ախպե՞ր,- կռահում
է, հավանաբար այտամորուքիցս, - թե՞...
Դեմքիս որոշակի արտահայտությամբ հաստատում եմ,
որ հոգևորական եմ,
սակայն պատասխանն այդպես էլ չեմ ստանում:
- Հարցնում էի, - շարունակում եմ ես,- որպեսզի զգուշացնեի` հանեիր էդ մեծ աչքի հուլունքը մեքենայիդ միջից.
անիմաստ է դրա գոյությունը, եթե քրիստոնյա ես:
- Էս իմը չի, մեկը մոռացել էր «մաշնի» մեջ,
կախել եմ, որ գա տենա հետ տամ, է՛լի,- անփութորեն ստում է:
- Եթե անգամ գա,- փորձում եմ խոսքերին հավատացողի ձև
տալ ինձ,- չտա՛ս,
տեղը այս խաչը տուր, խա՛չն է քրիստոնյայի հաղթության նշանը, թե չէ աչքի հուլունքը քեզ հաստատ փորձնքից հետ չի պահի,
եթե, իհարկե, հավելյալ փորձանքի մեջ չգցի:
- Հա՞,-
իսկապես զարմանում է,-
եկեղեցին սենց բաներ չի ընդունո՞ւմ: