Ադամը և Եվան ունեցան որդիներ և դուստրեր (Ծննդ. 5:4), որոնցից, սակայն, միայն Աբելի և Կայենի մասին կարող ենք տեղեկություններ գտնելԱստվածաշնչում: Այսպես, Կայենը հմուտ հողագործ էր, իսկ Աբելը՝ հովիվ: Երբ մեկ օր եղբայրները իրենց ուխտ էին կատարում և ընծաներ էին մատուցում Աստծուն, Կայենը զոհասեղանին դրեց իր մշակած բարիքներից հավանաբար ոչ լավագույնը, քանի որ Աստված մերժեց դրանք և ընդունեց միայն Աբելի ընծան՝ պարարտ մի գառնուկ, որ երիտասարդը, որպես լավագույն, ընտրել էր իր հոտից: Աստծուց մերժվելով՝ Կայենը տրտմեց և եղբոր հանդեպ լցվեց նախանձով, ինչի համար Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ։ Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:6-7): Կայենը, ցավոք, Աստծուն լսելու փոխարեն ընտրեց ամենավատ ճանապարհը և ոխով լցված՝ սպանեց եղբորը: Սա, ի դեպ, մարդկության պատմության մեջ արձանագրված առաջին սպանությունն էր և առաջին մահը։ Այս պատմության առանցքային կետը, սակայն, մատուցված զոհաբերությունն էր, որի վերաբերյալ, առաջարկում եմ մի փոքր մտորենք՝ պատասխանելով այս հարցերին.
Հազարամյակներ առաջ, մարդիկ Աստծուն խնդրանքով դիմելու կամ շնորհակալություն հայտնելու համար դիմում էին նյութական և հատկապես կենդանական զոհաբերությունների։ Տարբեր կրոնների և մշակույթների համար սա մի միջոց էր, որով մարդը, այսպես ասած, կարգավորում էր իր հարաբերությունները բարձրյալ զորության հետ և շահում էր նրա (կամ նրանց) բարյացակամությունը և ողորմությունը։ Դրա համար անհրաժեշտ էր զոհել ու ընծայել ունեցածից ամենամաքուրը, անարատն ու լավագույնը: Նյութական այսօրինակ զոհաբերությունը, ի դեպ, չափազանց գործուն էր նաև հրեա և հեթանոս միջավայրերում այն ժամանակ, երբ Քրիստոս ավետում էր Երկնքի արքայության գալուստը։ Քրիստոնեությունը, սակայն, զոհաբերության այս տեսակը ի սկզբանե մերժեց։ Դեռ Քրիստոսից առաջ էլ հինկտակարանյան մարգարեները անդադար աղաղակում էին, որ նյութական զոհաբերություններն այլևս հաճելի չեն Աստծուն (անպայման կարդա՛ Մաղաքիա 1:6-14, Եսայի 1:11-15): Հիսուս Քրիստոսով Աստծուն մատուցվող զոհն ու զոհաբերությունը միանգամայն այլ մակարդակ ձեռք բերեց, և առաջինը Ինքը՝ Աստված էր, որ մեզ տվեց այդ օրինակը. Որդի Աստված՝ Գառն Աստուծո Հիսուս Քրիստոսը, խաչը բարձրացվեց և զոհաբերվեց՝ այդպիսով վերացնելով աշխարհի մեղքը. «Եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, - որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն» (Եբր. 9 :13-14)։
- Ի՞նչ կարևորություն ունի Աստծուն «զոհ» մատուցելը:
- Ի՞նչ և ինչպե՞ս պետք է զոհաբերենք, որպեսզի Աբելի նման հաճելի լինենք Աստծուն: