Ադամը և Եվան ունեցան որդիներ և դուստրեր (Ծննդ. 5:4), որոնցից, սակայն, միայն Աբելի և Կայենի մասին կարող ենք տեղեկություններ գտնելԱստվածաշնչում: Այսպես, Կայենը հմուտ հողագործ էր, իսկ Աբելը՝ հովիվ: Երբ մեկ օր եղբայրները իրենց ուխտ էին կատարում և ընծաներ էին մատուցում Աստծուն, Կայենը զոհասեղանին դրեց իր մշակած բարիքներից հավանաբար ոչ լավագույնը, քանի որ Աստված մերժեց դրանք և ընդունեց միայն Աբելի ընծան՝ պարարտ մի գառնուկ, որ երիտասարդը, որպես լավագույն, ընտրել էր իր հոտից: Աստծուց մերժվելով՝ Կայենը տրտմեց և եղբոր հանդեպ լցվեց նախանձով, ինչի համար Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ։ Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:6-7): Կայենը, ցավոք, Աստծուն լսելու փոխարեն ընտրեց ամենավատ ճանապարհը և ոխով լցված՝ սպանեց եղբորը: Սա, ի դեպ, մարդկության պատմության մեջ արձանագրված առաջին սպանությունն էր և առաջին մահը։ Այս պատմության առանցքային կետը, սակայն, մատուցված զոհաբերությունն էր, որի վերաբերյալ, առաջարկում եմ մի փոքր մտորենք՝ պատասխանելով այս հարցերին.
Հազարամյակներ առաջ, մարդիկ Աստծուն խնդրանքով դիմելու կամ շնորհակալություն հայտնելու համար դիմում էին նյութական և հատկապես կենդանական զոհաբերությունների։ Տարբեր կրոնների և մշակույթների համար սա մի միջոց էր, որով մարդը, այսպես ասած, կարգավորում էր իր հարաբերությունները բարձրյալ զորության հետ և շահում էր նրա (կամ նրանց) բարյացակամությունը և ողորմությունը։ Դրա համար անհրաժեշտ էր զոհել ու ընծայել ունեցածից ամենամաքուրը, անարատն ու լավագույնը: Նյութական այսօրինակ զոհաբերությունը, ի դեպ, չափազանց գործուն էր նաև հրեա և հեթանոս միջավայրերում այն ժամանակ, երբ Քրիստոս ավետում էր Երկնքի արքայության գալուստը։ Քրիստոնեությունը, սակայն, զոհաբերության այս տեսակը ի սկզբանե մերժեց։ Դեռ Քրիստոսից առաջ էլ հինկտակարանյան մարգարեները անդադար աղաղակում էին, որ նյութական զոհաբերություններն այլևս հաճելի չեն Աստծուն (անպայման կարդա՛ Մաղաքիա 1:6-14, Եսայի 1:11-15): Հիսուս Քրիստոսով Աստծուն մատուցվող զոհն ու զոհաբերությունը միանգամայն այլ մակարդակ ձեռք բերեց, և առաջինը Ինքը՝ Աստված էր, որ մեզ տվեց այդ օրինակը. Որդի Աստված՝ Գառն Աստուծո Հիսուս Քրիստոսը, խաչը բարձրացվեց և զոհաբերվեց՝ այդպիսով վերացնելով աշխարհի մեղքը. «Եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, - որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն» (Եբր. 9 :13-14)։
Տեր Հիսուս Քրիստոսի այս հավիտենական զոհաբերությունն է, որ մեզ պիտի մղի երախտագետ լինել Աստծուն և Աբելի նման զոհաբերել մեր լավագույնը։ «Բայց ի՞նչ զոհաբերել»,- կհարցնես դու, եթե մեր ժամանակներում կենդանական զոհաբերություները անտեղի են։ Տե՛ս, ինչ հրաշալի է Դավիթ մարգարեն պատասխանում հարցիդ. «Տեր, եթե ուզեիր՝ զոհեր կմատուցեինք, բայց դու ողջակեզներ չես սիրում։ Խոնարհ հոգին է զոհաբերումն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 5:18-19)։ Գիտե՞ս որն է Աստծո համար հաճելի և թանկ մեր զոհաբերությունը. ԵՍի՝ մեր ամենասիրելի, պաշտելի, անկրկնելի և անգերազանցելի նորին մեծություն ԷԳՈի զոհաբերումը։ Թերևս, անգամ Աբելի և Կայենի պարագայում Աստված կարիք չուներ նյութական գառնուկի կամ միրգ ու բանջարի: Աստծուն հաճելի զոհաբերությունը սրտի և հոգու խոնարհություն էր, որ ուներ Աբելը, և որից զուրկ էր Կայենը: Մարդկային ԵՍը ամենաթանկն է, այն ամենի միջից, ինչ մենք ունենք. իրականում այն ամենը ինչ թանկ է մարդու համար և նվիրական ԵՍի թույլ կամ ուժեղ արտահայտված մի դրսևորում է։ Սովորաբար նման եսամոլական կապանքները մեզ քաշում են դեպի աբելի Կայենի կողմը և հեռացնում են Աստծուց։ Մարդահաճության և աստվածուրացության այս դարում Աստված մեր մեջ աբելներ է ցանկանում տեսնել։ Միայն ու միայն ԵՍին հաղթելով՝ այն խոնարհության զոհասեղանին դնելով է հնարավոր հաճելի լինել Աստծուն. խոնարհությունը քո մեջ կծնի աստվածգիտություն, Աստծո մասին գիտելիքը կծնի ամուր հավատ, հավատը կծնի սեր, սերը՝ մշտական ու անփոփոխ կամք բարին գործելու հանուն Աստուծո, և կյանքդ ինքնին կդառնա նվիրում Աստծուն, մարդկային էությունդ կսկսի ձգտել դեպի քրիստոնեական սերը, ծուլացած ձեռքերդ կշտապեն բարին գործելու՝ տալու, արարելու, ստեղծելու, ողջ ուժերդ, կարողություններդ, գիտելիքներդ, հմտություններդ ու շնորհներդ Աստծո փառքին ծառայեցնելու։ Միայն թե զոհաբերությանդ գինը մեկն է՝ հրաժարվել ԵՍից և Աստծուն հետևել։ Տեր Հիսուս ասում է.
«Եթէ մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից,որովհետև ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Ավետարանի համար, պիտի ազատի այն։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի. որովհետև մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարեն» (Մարկ. 8։34-37)։
- Ի՞նչ կարևորություն ունի Աստծուն «զոհ» մատուցելը:
- Ի՞նչ և ինչպե՞ս պետք է զոհաբերենք, որպեսզի Աբելի նման հաճելի լինենք Աստծուն:

ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Աբե՞լ, թե Կայեն. ինչպիսի՞ն ես քեզ տեսնում։ Փորձի՛ր մտաբերել քո ԵՍի երկուական հատկություններ, որոնք կարող են նմանեցնել Աբելին և Կայենին:
- Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս է ԵՍը խանգարում մեզ մոտենալ Աստծուն։
- Ինքդ քեզ ԵՍԱՍԵՐ կանվանեի՞ր։ Ինչո՞ւ։
- Ինչ կարելի է անել ԵՍի բացասական հատկությունների ազատվելու համար:
- Խոնարհ լինելու և ԵՍից հրաժարվելու ի՞նչ օրինակներ կարող ես բերել քո կյանքից։
Փորձի՛ր ինքդ քեզ համար անկեղծորեն գտնել այս հարցերի պատասխանները։
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: