«Ո՞վ է Եհովան», - այս հարցը ինձ հաճախ են տալիս, տալիս են ու հավելում, որ
Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այդ բառը կամ անունը հանդիպում է բոլոր այն
տեղերում, որտեղ Սուրբ Գրքի թարգմանության մյուս օրինակներն օգտագործում են «Աստված»
բառը: Թեև այս հարցին բացատրություն տալը և այն լիովին հասկանալը եբրայերենի գոնե
միջին մակարդկի գիտելիքներ է պահանջում, այնուամենայնիվ, հնարավորինս կարճ ու
մատչելի կջանամ բավարարել հարցը: