26.3.19

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 14

Մեծ Պահքի ընթացքում Սուրբ Գրքի ընթերցանությունը ավելի օգտավետ դարձնելու նպատակով կփորձենք պատասխանել հետեւյալ հարցին`

- Ինչպե՞ս կարդալ եւ հասկանալ Աստվածաշունչը։

Այս հարցին միանշանակ պատասխանել դժվար կլինի, բայց փորձենք առանձնացնել մի քանի խորհուրդներ։

  1. Եթե սկսնակ եք, ապա լավ կլինի ընթերցումը սկսեք Նոր Կտակարանից ի մասնավորի Տեր Հիսուսի փրկագործության մասին պատմող գրքերից, որոնք կոչվում են Ավետարաններ։ Դրանք սկսնակների համար ավելի դյուրըմբռնելի ու հոգեշահ են։
  2. Հին Կտակարանից հոգեշահ կլինի ընթերցել Իմաստության գրքերը` Սաղմոսներ, Առակներ, Սիրաքի եւ Սողոմոնի Իմաստությունը, Ժողովողը։
  3. Ընթերցումներ կարելի է անել նաեւ քաղվածաբար։ Դրան շատ օգտակար կլինեն մեր եկեղեցու կողմից տարվա յուրաքանչյուր օրվա համար առանձնացված ընթերցվածները, որոնք դյուրավ կարող եք գտնել Sacred Tradition կայքի մեջ։
  4. Կարելի է նաեւ նախապես առանձնացնելով պահքի եւ մեծ պահեցողների, սիրո, ողորմության, Աստծո օրհնությունների եւ ապաշխարության մասին սուրբգրային հատվածները՝ ամեն օր ընթերցել դրանք մաս առ մաս։
  5. Ինչպես ասացինք, Սուրբ Գրքի շատուշատ տողեր եւ մտքեր հասկանալու կամ ճիշտ հասկանալու համար բավականին դժվար են։ Երբեմն դրանք ունեն բացահայտ, երբեմն էլ թաքնված իմաստներ։ Ուստի Աստվածաշունչ ընթերցողը պետք է ունենա օգնականներ, որոնք կդյուրացնենք նրա ուղեւորությունը Աստծո Խոսքի միջով եւ շատ ավելի արագ կմոտեցնենք ցանակալի արդյունքին։ Ի՞նչ օգնականներւ մասին է խոսքը։ Ամենահասանելի օգնականները թերեւս հոգեւորականներն են, ովքեր՝ համապատասխան ուսում ունենալով, կարող են բացատրել եւ ուղղորդել մեզ դժվարհասկանալի մտքերի հանդիպելիս։ Այդ տեսանկյունից շատ օգտակար են Սուրբ Գրքի տարատեսակ սերտողությունները, որոնք կատարվում են եկեղեցիներում։ Դրանց ժամանակ կամ անհատական դիմումով կկարողանաք գտնել ձեր հարցերի պատասխանները։ Գոյություն ունի նաեւ հայերեն եւ օտարալեզու ծովածավալ գրականություն, մեկնություններ եւ բացատրություններ, որոնք գրված են Սուրբ Հոգով լցաված մեր Հայրերի կամ վստահելի աստվածաբան գիտնականների կողմից։ Սուրբ Գրքին զուգահեռ դրանք ընթերցելով՝ Աստծո Խոսքը մեզ համար կդառնա միանգամայն դյուրամարս։ Ճիշտ կողմնորոշման համար կարող է օգտակար լինել համացանցը (ահա մի քանի օրինակներ՝
    Անշուշտ, մոլորության մեջ չնկնելու համար կարեւոր է նաեւ հստակ իմանալ այն անաղարտ աղբյուրները որոնցից արժե օգտվել։ Թերեւս սկզբի համար բավարար են մեր եկեղեցիների պաշտոնական էջերում բերված հղումները եւ ծրագրերը եւ անշուշտ մեր կայքի Նոր Կտակարանի մեկնությունների ԲԱՆԱԼԻ 🔑 ծրագիրը՝

Այսքանն էլ, թերեւս բավարար է եւ օգտաշատ։
Բարի եւ օրհնյալ ընթերցում, սիրելիներ։
Շնորհակալ կլինենք, եթե տարածեք ձեր էջերում։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...