Երբևիցե ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե սիրու՞մ ես արդյոք Աստծուն: Համաձայն եմ, շատ բարդ հարց է, և առավել բարդ է պատասխանը...
Այսօրվա ընթերցման մեջ, սակայն, Աստված ինքն է պատվիրում «ամենամեծ օրենքով»՝
Ոչ մի բառ այն մասին, որ քո Տեր Աստծուն պիտի սիրես միայն խոսքերովդ: Ընդհակառակը՝ պիտի սիրես ՀՈԳՈՎ, ՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲԴ, ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎԴ:«Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օրենք 6:5):
Սերը կատարելությունն է օրենքների, սերը անունն է մեր հավատքի, սերը շարժիչն ու մղումն է մեր ողջ կյանքի... Աստված ինքնին սեր է...
«Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Հովհ. 3:16):
Իսկ մենք ինչպե՞ս ենք սիրում մեր Աստծուն:
«Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան» (Հովհ. 14:20):
Ահավասիկ մի պարզ բանաձևում Աստծուն սիրելու. պահենք Նրա պատվիրանները, հաւատարիմ մնանք Նրա Խոսքին... Իսկ լավագույն պատվիրանապահությունը դարձյալ ու դարձյալ մնումէ սերը. «Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։ Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար։ Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է» (Ա Հովհ. 4:7-12):
Այսկերպ միայն սիրած կլինենք Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ էությամբ ու ամբողջ ուժով:
Եկեք աղոթենք հենց այս սիրո համար, աղոթենք Սուրբ Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 13-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Օրհնվեք...
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Օրհնվեք...
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: