Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Ղուկ.12։32-48, Ես. 56։1-57։20, Եփես. 4։17-5։14, Ղուկ. 16։1-31, որոնք կարող ենք կարդալ այստեղ:
Այսօր Մեծ Պահք 4-րդ կիրակին է՝ (Տնտեսի), և առաջարկում եմ այսօրվա մեր աղոթքների նյութ դարձնենք խաղաղությունը՝ մեր ներաշխարհի խաղաղությունը։ Եսայի մարգարեն օրվա ընթերցման մեջ գրում է.
Իրապես, սիրելիներ, ներքին խաղաղությունը, որ շատ հաճախ մենք կորցնում ենք մեր մեղքերի պատճառով, հասանելի է միմիայն Աստծո «բժշկությամբ»։ Մենք կորցնում ենք մեր խաղաղությունը վախերի, անհանգստությունների, մյուսների հանդեպ անվայել վերաբերմունքի, բամբասանքների, նախանձի և բարկության և 1000-ավոր այլ սատանայածին պատճառներով և չենք կարողանում վերջնականապես ապաքինվել, որովհետև չենք դիմում ճիշտ բժշկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով ասում է. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք (Հովհ. 14:26)» (այս մասին առավել մանրամասն կարդանք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ նյութի մեջ)։
«Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին,– ասում է Տէրը,– ու ես պիտի բժշկեմ նրանց» (Ես 57։19)։
Իրապես, սիրելիներ, ներքին խաղաղությունը, որ շատ հաճախ մենք կորցնում ենք մեր մեղքերի պատճառով, հասանելի է միմիայն Աստծո «բժշկությամբ»։ Մենք կորցնում ենք մեր խաղաղությունը վախերի, անհանգստությունների, մյուսների հանդեպ անվայել վերաբերմունքի, բամբասանքների, նախանձի և բարկության և 1000-ավոր այլ սատանայածին պատճառներով և չենք կարողանում վերջնականապես ապաքինվել, որովհետև չենք դիմում ճիշտ բժշկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով ասում է. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք (Հովհ. 14:26)» (այս մասին առավել մանրամասն կարդանք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ նյութի մեջ)։
Եկեք, այսօր աղոթենք հանուն մեր հոգեկան խաղաղության, խնդրենք Փրկչին որպեսզի իր խոստացած խաղաղությունից առատորեն տա մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք բաժին հանել մեր շրջապատին և արժանանալ «խաղաղարար լինելու երանությանը»։
Աղոթենք Սուրբ Պատարագին քահանայի խաղաղության աղոթքով. որը կարող եք գտնել այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Օրհնվեք...
Օրհնվեք...
2 արտահայտվիր:
Xndrum em axotel nayev Hayastani ev Artsaxi xaxautyan u mer zinvorneri hamar.
Shnorhakal em bolorin, ov miatsav xndranqis. Tiroj oxormutyamb ays gisher sahmanin mijadeperi tiv@ ktruk nvazel e! Xndrum em sharunakenq amen or u amen jam miaban axotqov Artsaxi u Hayastani xaxaxutyn@ xndrel Tirojits.
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: