Երկար ժամանակ ոչ հարց ենք տվել, ոչ էլ հարցի պատասխանել... Իսկ վերջին հարցը, թե որն էր Պողոս Առաքեալի նամակներից ամենակարճը հակառակ որ երկար ժամանակ ակտիվ էր, այնուամենայնիվ շատ մեծ ակտիվությամբ չէր քվեարկվում. հարցին պատասխանել է 90 հոգի, որոնց մեծ մասը տվել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԱԱՆԸ՝ ՆԱՄԱԿ ՓԻԼԻՄՈՆԻՆ:
Արդեն խոսել ենք այն մասին, որ Նոր Կտակարանում Պողոս Առաքեալի անունով հայտնի 14 գրություններ՝ նամակներ կան: Դրանց շարքում ամենից երկարը, ի դեպ, Հռոմեացիներին ուղղված նամակն է՝ բաղկացած 16 գլխից (քվեարկույամբ 2-րդ տեղում էր այս տարբերակը 25 ձայնով), Տիտոսին ուղղված նամակը, թեեւ կարճ, բայց ամենակարճը չէ, իսկ Փիլոպոսին ուղղված նամակ համենայն դպս մեզ բնավ հայտնի չէ: Ամենից կարճը Փիլիմոնին ուղղված նամակն է՝ ընդամենը 1 գլուխ, 25 համար:
Փիլիմոնը բարի համբավի տեր քրիստոնյա էր, Պողոսի բարեկամը, Կողոսիայի եկեղեցու անդամ և Օնեսիմոս անունով մի ստրուկի տերը: Այս ստրուկը փախել էր իր տիրոջից, ինչը մահացու հանցանք էր: Երբ Պողոս առաքեալը գտնվում էր բանտում, Օնեսիմուսը հանդիպում է նրան, դարձի գալիս և քրիստոնյա է դառնում: Այս նամակով Պողոսը նամակի մեջ խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր:
Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա: Այլ ցույց է տալիս, թե Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները:
Եկեք ընթերցենք նամակը՝
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ընթերցողներին ցուցաբերած ակտիվության համար: Հետևեք հաջորդ հարցին: Տերը օրհնի ձեզ:

1 Պօղոսը՝ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի, եւ Տիմոթէոս եղբայրը, սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին, 2եւ Ապփիա քրոջը, մեր զինակից Արքիպպոսին եւ տնական եկեղեցուդ։ 3Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ տէր Յիսուս Քրիստոսից։ 4Գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն՝ իմ աղօթքներում միշտ յիշատակելով քեզ, 5երբ լսում եմ քո հաւատի եւ սիրոյ մասին, որ ունես Տէր Յիսուսի եւ բոլոր սրբերի հանդէպ, 6որպէսզի քո հաղորդակցութիւնը հաւատին արգասաւոր լինի ճանաչելու այն ամբողջ բարին, որ կայ ձեր մէջ Քրիստոս Յիսուսով։ 7Մեծ ուրախութիւն եւ մխիթարութիւն ունեցայ՝ լսելով քո սիրոյ մասին, քանի որ սրբերի սրտերը քեզնով հանգստանում են, եղբա՛յր։ 8Չնայած մեծ համարձակութիւն ունեմ Քրիստոսով հրամայելու քեզ անել, ինչ որ պէտք է, 9սակայն սէրը ստիպում է ինձ, որ աղաչեմ ես՝ ծերացած Պօղոսը եւ այժմ նաեւ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի։ 10Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգեւոր հայրը եղայ ես իմ կապանքների մէջ. 11նա մի ժամանակ պիտանի չէր քեզ, բայց այժմ պիտանի է թէ՛ քեզ եւ թէ՛ ինձ։ 12Նրան յետ ուղարկեցի քեզ մօտ. եւ դու ընդունի՛ր նրան որպէս իմ սրտի հատորը. 13նրան ուզում էի ինձ մօտ պահել, որպէսզի քո փոխարէն ծառայի ինձ Աւետարանի համար իմ կրած կապանքների մէջ։ 14Բայց առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել, որպէսզի քո բարի գործը հարկադրանքով չլինի, այլ՝ յօժարակամ։ 15Եւ թերեւս նա հեռացաւ միառժամանակ նրա համար, որ ընդմի՛շտ ունենաս նրան 16այլեւս ոչ իբրեւ ծառայ, այլ աւելի վեր, քան ծառան, որպէս մի սիրելի եղբայր. եթէ նա ինձ համար սիրելի է, որչա՜փ եւս առաւել կը լինի քեզ համար՝ թէ՛ իբրեւ ստրուկ եւ թէ՛ իբրեւ եղբայր Տիրոջով։ 17Եթէ ինձ ընկերակից ես համարում քեզ, ընդունի՛ր նրան, ինչպէս ինձ կ՚ընդունէիր։ 18Եւ եթէ մի անիրաւութիւն է արել քո դէմ կամ մի բան է պարտք քեզ, այն իմ վրա՛յ հաշուիր։ 19Ես՝ Պօղոսը, իմ ձեռքո՛վ գրեցի, ես կը հատուցե՛մ, որպէսզի չասեմ քեզ, թէ դու էլ քո ա՛նձն ես ինձ պարտական։ 20Այո՛, եղբա՛յր, քո փոխարէն ե՛ս ուրախանամ Տիրոջով։ Մխիթարի՛ր իմ սիրտը Քրիստոսով։ 21Քո հնազանդութեանը վստահելով է, որ գրեցի քեզ, քանզի գիտեմ, որ կ՚անես աւելին, քան ինչ ասում եմ։ 22Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տեղ պատրաստի՛ր, քանի որ յոյս ունեմ, որ ձեր աղօթքներով կը շնորհուեմ ձեզ։ 23Ձեզ ողջունում է Եպափրասը՝ իմ գերութեան ընկերը ի Քրիստոս Յիսուս, 24ինչպէս նաեւ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը եւ Ղուկասը՝ իմ գործակիցները։ 25Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ընթերցողներին ցուցաբերած ակտիվության համար: Հետևեք հաջորդ հարցին: Տերը օրհնի ձեզ:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: