Հիշո՞ւմ եք, մոտ 2 տարի առաջ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ հանդես եկավ բավական հաջող մի նախաձեռնությամբ, որը կոչվում էր «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ»: Ինչպես նշվել էր նախաձեռնության առաջին գրառման մեջ, այն նպատակ ուներ՝ «հարցումների միջոցով ստուգել և մանավանդ զարգացնել ու տալ ընթերցողին Սուրբգրային այլևայլ գիտելիքներ»: Հարցումներից մի քանի օր հետո հրապարակվում էին արդյունքները և նաև փոքրիկ բացատրություն էր տրվում ճիշտ կամ սխալ պատասխանների մասին: Ծրագիրը հիմնականում գործարկվում էր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ ֆեյսբուքյան էջում:
Նկատի առնելով համացանցասերների մեծ հետաքրքրությունը տարատեսակ հարցումների և թեստերի հանդեպ, որոշեցի արդեն բլոգի տիրույթում վերսկսել հարցումների այս ծրագիրը, ինչ կասե՞ք: Եթե ժամանակը բավարարի, շաբաթական 1 անգամ 1 հարց կտեղադրվի, որի ճիշտ պատասխանը կքննարկենք միասին մի քանի օր հետո:
Մեզ կարող եք ուղարկել նաև ձեր հարցումները, որոնք շուտով կկարողանաք տեսնել այս ծրագրի հարցերի շարքում :)
Ճիշտ հասկացեք, ամենևին նպատակ չունեմ ընթերցողների գիտելիքները ստուգել. պարզապես սա շատ լավ մեթոդ է իմացածը ավելի ամրապնդելու և չիմացածի բացը լրացնելու համար: Ի վերջո, այս հարցերը գուցե կմղեն ընթերցողին բացել Աստվածաշունչը, ընթերցել և գտնել պատասխանը: Այս դեպքում միանգամայն արդարացված կգտնենք մեր նպատակը՝ այն է բարեկամացնել ընթերցողին Սուրբ Գրքի հետ: Ուրախ կլինեմ և շնորհակալ, եթե անձնական ակտիվություն ցուցաբերեք և հաճախ օգտագործեք SHARE կոճակը՝ առաջարկելով ձեր ընկերենրին ևս ստուգել իրենց Աստվածաշնշային գիտելիքները: Օրհնվեք բոլորդ:
Որպես օրինակ՝ ստորև կտեղադրեմ առաջին շատ դյուրին հարցումը: Ակտիվ եղեք՝

0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: