Հոգևորական, որի մասին պիտի խոսեմ, Տեր Թաթուլ քահանա Գասպարյանն է:
Երբ դժվար էր ամեն ինչ, երբ նույնիսկ հավատն էր երերում, ընդամենը մեկ նախադասություն, հուսադրող խոսք, և վառվեց հույսը՝ մոմի նման թրթռալով, աստիճանաբար դառնալով բոց ու ջերմացնող կրակ: Խոսքեր ու խորհուրդներ, որոնք ուժ տվեցին վերագտնելու ինքդ քեզ, կրկին ու կրկին համոզվելու, որ Աստծո գործերը անքննելի են:
Երբ վերջին հարազատը լքեց ու թվում էր ավիրվեց ամեն ինչ, նա մտերիմ մի ձեռք մեկնեց, որով օգնեց ոտքի կանգնել ու նորից առաջ քայլել:
Երբ կարծես փակվեցին բոլոր դռները, նա էր, որ իր խորհրդով բաց դուռը տեսնելու ընդունակություն տվեց:
Երբ մենմենակ, բայց և այնպես չափազանց շատ, ընկերոջ ու խոսակցի կարիք ունեիր, դատարկ աթոռին որպես ընկեր նստեց:
…և այսպես աստիճանաբար, քայլ առ քայլ բոլորիս ճանապարները միացան ու մեր քայլերը ուղղորդվեց դեպի եկեղեցի՝ դեպի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Մենք դարձանք միություն, բռունցք և ամբողջություն մեր քահանայի շնորհիվ:
Շատ հոգևորականներ են ճանաչում, որոնց խորհուրդներով առաջնորդվել և երբեք չեմ սխալվել, որոնցից շատ բան եմ սովորել, բայց իմ քահանան Տեր Թաթուլ քահանա Գասպարյանն է:
Նա Քահանա է…

Քրիստինե Սահակյան
Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու
«Մասիս» երիտասարդաց միություն
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում
1 արտահայտվիր:
Ողջունում եմ "Մասիս" երիտ. միության երիտասարդներին: Դուք բոլորդ շատ լավն եք:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: