Այդ օրերին կարդում էի Սրբազան Սահակ Մաշալյանի «Երկու Ուխտավոր» գիրքը։ Թերեւս ոչ այնքան մեծ, բայց ամեն դեպքում կաերեւոր մի գործով տեղ էի գնում։ Ամբողջ միտքս կլանված էր այդ զարմանահրաշ գրքով։ Երանավետ մի ժպիտ կար դեմքիս ու ներքին խաղաղություն, որ ձեռք էի բերել գիրքն ընթերցելու օրերին։ Այսպես քայլում էի անսահման երջանկության զգացումով, ու մտածում, ահա մի նշան տար ինձ Աստված, այնպես ինչպես Կոլոտին տվեց, ի՜նչ հրաշալի էր թիթեռնիկի հայտնութնունը․․․ ու ․․․ոչ այս կողմ, ոչ այն կողմ, մի նուրբ ու ճերմակ թիթեռնիկ՝ թեւիկները թափ տալով, եկավ քսվեց ինձ, մի քանի ակնթարթ նստեց ուսիս հետո թռավ գնաց դեպի կապույտ ու պարզ երկինք։ Ո՛չ, չզարմացա։ Երջանկության անասելի զգացում ունեցա։ Ես մեկ էի այդ օրերին գրքի հերոսների տիրոջ ու նրա լույսի հետ ներդաշնակ։ Ես այնտեղ էի՝ ես մեկ էի նրանց ու բոլորի հետ։ («Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, -ինչպես, որ դու ով Հայր, իմ մեջ ես, եւ ես՝ քո մեջ» (Հովհ․ 17:21)։ Այս է տալիս Սրբազանի քարոզներն ամեն անգամ, արթնացո՛ւմ, սթափեցո՛մ։ Այն մարդու, որը դու ես, սակայն որը խորը թաքնվել է ու մոռացվել քո ներսում։ Որը քո մարմնում թաղվել է մեղքի կարծր հողով։ Այն մարդու, որը ի սկզբանե ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Քո ներսի մարդու արթնացումը, որը քայլում է քո փոխարեն ու նա ուժեղ է, նա չի հոգնում, չունի երկմտություն, չունի վախեր, չունի պահանջներ, չունի ցանկություններ, չունի հիվանդություններ, չունի ցավեր, չունի հուսալքություն, չունի մարդկային որեւէ թուլություն։ Նա լույս է ու նա լույսից է։ Նա մարդն է, որը հաղթել է այս աշխարհը ու ինքն իրեն եւ պարզապես քայլում է։ Գնում է․․․ եւ այդ ճանապարհը անսկիզբ է ու անվերջ։ Այդ ճանապարհն ու Մարդը մի են ու այդ ճանապարհը սիրո եւ լույսի ճանապարհն է, որ ձգվում է մի ամբողջ հավերժություն՝ տարածության եւ ժամանակի բոլոր սահմաններից դուրս։
Ո՞վ է Սահակ Մաշալյանը․․․այն մարդը որ հաղթել է իրեն, ու այս աշխարհը ու նրա փոխարեն արդեն այս աշխարհում քայլում է․․․քայլում է․․․քայլում է․․․նրա այն ներքին, զորեղ Աստծո տեսած ու Աստծո սիրած մարդը ու նա տանում է իր հետ․․․իր հոտին․․․։ Քայլում է քարոզի՞չը․․․քահանա՞ն․․․մարգարե՞ն․․․ու ամեն անգամ նրա հետ քայլելիս դուք կգտնեք թիթեռնիկին եւ կլսեք ու անպայմա՛ն պիտի հասկանաք, թե ինչ է ասում նա ձեզ։ «Աստծով լեցուն հիշողություն և միշտ այդ հիշողության կառչած ուշադրություն ապահովեք: Հազար ու մեկ գողեր պիտի ջանան հափշտակել ձեր հիշողությունը և ուշադրությունը: Այնպես կկողոպտվեք, որ ձեզանից շատերը Աստծուն կհիշեն միայն այն ժամանակ, երբ հիվանդանան, աղքատանան կամ մահամերձ լինեն» (Սահակ Մաշալյան «Երկու ուխտավորը» գրքից)։ Ինչպես անել, որ չկորցնես այդ ուշադրությունը, չէ՞ որ երբեմն գլխիվայր ընկնում ու ընկղմվում ես աշխարհի կեղտի մեջ, ու չես կարողանում ասել․ «Ետի՛ս գնա սատանա»․․․
Մաշալյանն այն հովիվն է, որի ետեւն է գնացել սատանան։ Ուժ է պետք քայլելու նրա հետ, որպեսզի նաեւ մեր ետեւում մնա այս աշխարհը․․․

Աշխեն Քեշիշյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: