Համացանցում բավականաչափ առատ են Ֆեյսբուքյան ետնանկարները (timeline cover photo) ամենատարբեր թեմատիկաներով, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից հետաքրքիր ու կրեատիվ: Ինձ դուր է գալիս այն, որ հաճախ այդ պատկերները որոշակի դաստիարակիչ, միավորող ու հստակ պատգամներ արտահայտող ենթատեքստեր են ունենում: Բայց մի բաց, հասկանալի պատճառներով, ակնհայտ է. ետնանկարների բազմազանության մեջ չափից դուրս քիչ են քրիստոնեական, հոգևոր և աստվածաշնչյան թեմաների ու տեքստերի առնչվող cover photo-ները: Այդ իսկ պատճառով տկար ուժերիս ներածին չափով ձեռնամուխ եղա դրանցից մի քանիսի պատրաստմանը:
Ընդունում ու խոստովանում եմ, որ ձևավորման ու տեխնիկայի տեսանկյունց դրանք շատ թերություններ կունենան, քանի որ սիրողական մոտեցում եմ ցուցաբերել, բայց և միևնույն ժամանակ խնդրանքս է կարող ուժերին հնարավորության դեպքում համագործակցել ու օգնել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ հետագա աշխատանքներում:
Իսկ այժմ ընթերցողիս ուշադրությանն եմ առաջարկում 12 նոր cover photo-ներ` առաջարկելով հավանելու դեպքում բեռնել դրանք և օգտագործել սեփական ՖԲ տիրույթներում: Կարծում եմ` այս նկարները տեղադրելով ու տարածելով փոքրիկ մի քարոզչություն անցկացրած կլինենք սոցցանցում. «ինչ ձևով էլ լինի, թե՛ միտումնավոր և թե՛ ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում. և սրա համար ուրախ եմ ես, այլև պիտի շարունակեմ ուրախանալ» (Փիլիպ. 1:18):

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
1 արտահայտվիր:
Տեր Հայր շատ շնորհակալ եմ: Իսկապես քո պես առաջադեմ և կրեատիվ մտածողությամբ քահանաներ մեզ պետք են: Ների՛ր հանդգնությանս համար, դառնում ես «Երիտասարդների քահանա»: Տեր Տաճատը կարող է հպարտանալ, որ իր սիրելի Երիտասարդները հուսալի ձեռքերում են: Նոր սերնդի հոգևորականները գերազանցում են իմ սպասելիքներ՝ հանձին քեզ Տեր Հայր ջան:
Համբուրում եմ սուրբ աջդ:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: