5.3.12

ՆԱԽԱՆՁ

Հիվանդասենյակում 2 հիվանդ կար` մեկը պատուհանին շատ մոտ, մյուսը` բավական հեռու, ուստի նա, ով պատուհանի մոտ էր պառկած, ամեն օր հեռու պառկածի խնդրանքով պատմում էր, թե ի՛նչ է կատարվում դրսում:
- Հիասքանչ բնություն է` լեռներ, լանջերին` խիտ անտառներ, որոնց գրկում գետակն է անուշ խոխոջում: Ապա տարածվում են դաշտերը` ոսկի ցորենով ծփացող: Ուղիղ մեր դիմաց այգի է, մանուկներ են վազվզում: Ահա քիչ այնկողմ սիրահար զույգ է նստած` երազկոտ ու հմայիչ,- պատմում էր պատուհանի մոտ պառկած հիվադը` օր օրի թարմացնելով տեսարանները արևով, ջերմությամբ, խաղաղությամբ ու կյանքով:
Հեռվում պառկած հիվանդը պատկերացնում էր տեսարանները, մտովի վերապրում և արդյունքում բարելավվում էր նրա ինքնազգացողությունը:

Մի օր, սակայն, պատուհանին մոտ պառկած հիվանդի վիճակը սաստիկ վատացավ: Բժիշկներից ոչ ոք հիվանդասենյակում չէր: Մնում էր փրկության մի ելք. պատուհանից հեռու պառկած հիվանդը պետք է կանչեր բժշկին: Սակայն... նա լռեց...
Երբ պատուհանին մոտ պառկած հիվանդը մահացավ, մյուս հիվանդը խնդրեց իրե՛ն տեղափոխել պատուհանին մոտ: Բայց... Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տեսավ, որ պատուհանից դուրս նկարագրված դրախտն ամենևին էլ գոյություն չունի. պատուհանի այն կողմում ուղղակի աղբանոց էր:

Առաջարկում եմ լսել Նախանձի վերաբերյալ այս քարոզը`


Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Artur said...
3/7/12, 2:14 PM

Նախանձ մարդիկ իրենք իրենց մոտեցնում են աղբանոցին...

Beatle said...
3/15/12, 11:53 AM

Շնորհակալ եմ, նյութն ինչպես միշտ բովանդակալից ու շատ ուսուցողական էր, այս անգամ կար նաև քարոզի ձայնագրությունը: Շատ եմ լսում բարի նախանձ արտահայտությունը, որը սակայն չեմ հասկանում ու չեմ ընդունում, ինձ համար նախանձը մնում է նախանձ, չի կարելի դրական մտքով նախանձել մեկին: Խնդրում եմ ասել քրիստոնեության մեջ կա արդյոք բարի նախանձ, եթե այո, ապա ինչ կերպով է այն դրսևորվում?

Srk. said...
3/15/12, 12:18 PM

@Beatle ջան մեր Եկեղեցու ընդհանրական խոստովանության կարգի մեջ կա այսպիսի մի տող. «Մեղայ... նախանձու եւ մասամբք նորին», այսինքն` մեղանչեցի նախանձով և նրա տեսակներով: Չեմ կարող ասել, արդյոք բարի նախանձը մտնում է այդ տեսակների մեջ, բայց հստակ կարող եմ ասել, որ ինչպիսին էլ լինի նախանձը այն մեղք է դիտարկվում, հետևաբար դրա «բարի» լինելը մի տեսակ կեղծ որոշիչ է: Աստվածաշնչում և առհասարակ «նախանձի» միայն մեկ տարբերակ կա, որը չար հետևանք չի թողնում. դա ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը, կարելի է ասել, կապ չունի բուն «նախանձի» հետ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...