Այս հիանալի ծրագիրը այսօր միավորում և հոգեպես զորացնում է հարյուրավոր քրիստոնյա երիտասարդների, ովքեր ամիսներ առաջ թերևս չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց կյանքը կարող է նմանատիպ շրջադարձ կատարել դեպի Աստված, դեպի քրիստոնեական արժեքները:
Առաջարկում եմ նրանց, ովքեր ծանոթ չեն «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրին կամ աղոտ պատկերացում ունեն, անպայմանորեն լսեն ստորև տեղադված հանգամանալից հարցազրույցը, իսկ նրանք, ովքեր ծանոթ են «ՄԱՆԱՆԱ»յին կամ մասնակցում են մեր հանդիպումներին, թող տարածեն այս նյութը իրենց ընկերական շրջանակներում: Հուսամ կհավանեք:
Առաջարկում եմ նրանց, ովքեր ծանոթ չեն «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրին կամ աղոտ պատկերացում ունեն, անպայմանորեն լսեն ստորև տեղադված հանգամանալից հարցազրույցը, իսկ նրանք, ովքեր ծանոթ են «ՄԱՆԱՆԱ»յին կամ մասնակցում են մեր հանդիպումներին, թող տարածեն այս նյութը իրենց ընկերական շրջանակներում: Հուսամ կհավանեք:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Հանրային ռադիոյի «Ավետիս» մանկապատանեկան հաղորդաշարի անձնակազմին և հատկապես Նոեմիին, ինձ հարցազրույցի հնարավորություն ընձեռելու համար: Շնորհակալ եմ նաև ազնիվ ընկերոջս` Արսեն սարկավագին, ձայնագրությունը «սլայդի» վերածելու և YouTube տեսադարանում տեղադրելու համար:
Հ.Գ. «ՄԱՆԱՆԱ» ծրագրին կարող եք միանալ նաև Ֆեյսբուքում, ծանոթանալ ծրագրին ՄԱՆԱՆԱ-բլոգում, իսկ հարցերի առկայության պարագայում կարող եք գրել manana.info@gmail.com էլ. հասցեին:
5 արտահայտվիր:
Վողջույն
Ես Սբ.Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու երիտասարդ միության անդամ եմ մեզ մոտել է լինում «ՄԱՆԱՆԱ» բայց իմ միակ տխրությունս այն է որ քանի որ ես մի փոքր վատ եմ լսում միայն կարդալով եմ կարողանում իմանալ կամ տեսնելով։ Այնքան եմ տխրում երբ Քահանայի շուրջ նստում ենք և նա մեզ ինչվոր բաներ է պատմում բայց ես ոչինչ չեմ լսում եղել է որ Քահանային ասել եմ այդ մասին բայց միեվնույն է ոչինչ չփոխվեց բոլորը շատ ցածր են խոսում և ինձ համար այդքան քաղցր և այդքան հետաքրքիր պատմությունները որ Քահանան պատմում է մեզ ինձ համար երազանք են մնում։ և ես բավարարվում եմ միայն տանը աղոթելով։ Աղոթում եմ Սուրբ Երորդությանը ունեմ նաեվ Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին և ամեն օր աղոթում եմ։
@Анонимный , ես կխոսեմ գրիգոր լուսավորչում ՄԱՆԱՆԱյի կազմակերպիչ Գեղամ սարկավագի հետ, դու անպայման մոտեցիր նրան, կաշխատենք ամեն բան անել, որ զրույցները քո լսողությանը հասնեն, լա՞վ: Առաջիկա հանդիպմանը չմոռանաս կմոտենաս Գեղամ սրկ-ին կասես ես Արթուրի ասած մարդն եմ: Շնորհակալություն:
@ArturSrk :
Այո անչափ շնորակալ եմ անունս Հովսեփ է ես այսօր գնալու եմ Եկեղեցի։ Ամեն օր այցելում եմ այդ Եկեղեցին և մասնակցում եմ երիտասարդ միությանը։
Հովսեփ ջան ես արդեն խոսել եմ Գեղամ սարկավագի հետ, ազատ մոտեցիր իրեն ու ասա: Ամեն բան լավ կլինի, վստահ եմ:
@ArturSrk :
Եղավ անչափ շնորհակալ եմ
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: