Այսօր հիշեցի մայրիկիս նվիրված մի բանաստեղծություն, որ գրել էի սրանից ուղիղ 10 տարի առաջ` 2001թ. օգոստոսի 20-ին: Դե իհարկե Չարենց կամ Շիրազ չեմ :), բայց կարծում եմ ճիշտ և ըստ արժանվույն կգնահատվեն պատանյակիս առաջին գրական քայլերը:
Մա´յր իմ քնքուշ, թանկագին,
Մա´յր իմ անուշ ու անգին,
Մա´յր իմ չքնաղ ու բարի,
Որքա՜ն ցավեր ես կրել,
Անքուն գիշեր անցկացրել,
Դաստիարակել ու կրթել,
Ա՜խ, շատ, շա՜տ ես տառապել:
Պատահել է, որ պատժել,
Բարկացել ես ինձ վրա.
Դու իմ լավն ես ցանկացել
Հասկանում եմ ես հիմա:
Ամեն անգամ բարկանալիս
Քո մի մազն է սպիտակել,
Ամեն անգամ պատժելիս
Դու էլ ես ցավ զգացել:
Բայց ինչքան որ բարկացել,
Կրկնակի սիրել ես,
Գրկել կրծքիդ ես հպել
Ու ջերմորեն պաչել ես:
Մա՜յր իմ ներող ու սիրող,
Գթասիրտ ու համբերող,
Օրհնյալ լինի անունդ,
Շնորհավոր քո ծնունդը:
3 արտահայտվիր:
Կեցցցցցցցցցցցցցցես, շատ լավն էր, որովհետև հնարավորինս անկեղծ էր գրված, Աստված օրհնի Մայրիկիդ ախպեր ջան...
Barev dzez shat gexecik xosqer en👍👍karoxem aysor nvirel Mayrikis NRA cnndyan orne ☺
Այո, կարող եք
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: