Սոսե և Հովհաննես ընթերցողները առաջարկել
են անդրադառնալ Տասնաբանյայի` «Շաբաթ օրը
սուրբ պահիր» պատվիրանին:
Այս
թեմայի
շրջանակում
եկեք անդրադառնանք 3 կարևոր կետի`
- Ինչո՞ւ և ինչպե՞ս Աստված տվեց այս պատվիրանը հրեաներին:
- Ինչպիսի՞ն էր Քրիստոսի մոտեցումն այս պատվիրանին:
- Ինչո՞ւ ենք քրիստոնյաներս «անտեսում» այս պատվիրանը:
1. Դեռևս Ծննդոց գրքի 2-րդ գլխում հանդիպում ենք. «Այսպիսով Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և կարգավորեց դրանք։ Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթներորդ օրը, հանգստացավ։ Աստված օրհնեց յօթներորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել»
(2:1-3): Այսօր շատերը կարող են կարծել, թե
այս հիշյալ 7-րդ օրը կիրակին է, սակայն իրականում կիրակին միայն շաբաթվա առաջին
օրն է, որ հնում հայերիս մեջ հայտնի է
եղել նաև միաշաբթի անվամբ (ահա
թե
ինչո՛ւ
է
այսօրվա
տարածված
հաշվարկներով
շաբաթվա յոթնօրյակը սկսվում երկուշաբթիից): Պարզ է, եթե
կիրակին
շաբաթվա
առաջին
օրն
է, ապա
շաբաթը` 7-րդ: «Շաբաթ» անվանումն
իր
հերթին
ծագում
է
եբրայերեն «սաբաթ» կամ հենց «շաբաթ» բառից, որը թարգմանվում է որպես հանգստություն:
Այսպես, բառն ինքը բացատրում է օրվա
նշանակությունը, գումարած` այն սրբագործում է Աստված և ավելի ուշ հիշեցնում
Իսրայելացիներին. «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը։ Յօթներորդ օրը քո տեր Աստծու շաբաթ օրն է։ (Ելք 20:8-10): Որպես բացատրություն
և
պատճառ
այս
պատվիրանի
«Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Իսրայելի որդիներին հաղորդի՛ր հետևյալը. «Զգո՛ւյշ եղեք, պահեցե՛ք իմ շաբաթ օրերը, որովհետև դա ձեր սերնդի մեջ իմ ու ձեր միջև դրված պայմանն է, որպեսզի ճանաչեք, թե ե՛ս եմ ձեզ սրբագործող Տերը։ Կպահեք շաբաթ օրերը, որովհետև Տիրոջ և ձեզ համար դա սրբություն է։ Ով այն պղծի, թող մահվան դատապարտվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ կանի, թող վերանա իր ժողովրդի միջից։ Վեց օր գործ կանես, իսկ յոթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստյան շաբաթ օրն է։ Ով որ շաբաթ օրը գործ կանի, թող մահվան դատապարտվի» (Ելք 30:12-15):
Եթե համառոտ ասեմ, ապա Աստծո այս պատվիրանի բուն
նպատակն այն է, որ մարդը սեփական ապրուստի, կյանքի և ֆիզիկական բարեկեցության
համար օգտագործած շաբաթվա 6 օրերի դիմաց, ընդամենը 1 օր նվիրի աստվածպաշտությանը,
հանգստանա ֆիիկապես և հոգեպես և այդ մի օրը հիշի իր Տեր Աստծուն` իր Արարչին և
Փրկչին:
Բացի
այս հանգամանքից շաբաթ օրը սուրբ պահելը, համաձայն Բ Օր. 5:15-ի այլ խորհուրդ էլ ուներ. «Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, և քո Տեր Աստվածը այնտեղից քեզ դուրս բերեց ամուր ձեռքով ու հզոր բազկով, որի համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն»: Սա էլ, անշուշտ, իր հերթին
հերթական ակնարկն է հիշելու Աստծո բարերարությունը և այդ հիշատակումը կատարել
շաբաթվա մեջ մեկ ամբողջ օր Տիրոջը և նրա պաշտամունքին նվիրելով:
2.
Շաբաթը հրեայի կյանքում այնքան էր կարևորվում, որ հրեաներն
այն կյանքի էին կոչում ամենայն բծախնդրությամբ` մահապատժի ենթարկելով այն
խախտողներին (տե՛ս օրինակ` Թվեր 15:32-36): Օրենքի տառացի կատարումն արդեն Հիսուսի ժամանակներում վերածվել էր մանրախնդրության. հրեա ռաբբիները առաջ էին քաշում շուրջ 4 տասնյակ հավելյալ կանոններ և օրենքներ, որոնք գալիս էին պարզաբանելու, թե ինչ կարելի էր անել շաբաթ օրը,
ինչը` ոչ (այս սկբունքները
հաճախ անհեթեթության և զավեշտի էին հասնում): Յուրաքանչյուր պահպանողական հրեա և հատկապես օրենքի գիտակ քահանաներն ու փարիսեցիները գիտեին այդ կանոնները և հատկապես շաբաթ օրերին
զգոն էին` գտնելու օրենքը խախտողներին և պատասխանատվության կոչելու: Նման «խախտողների»
շարքում հաճախ հայտնվում էր Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, և մեղադրվում էր Օրենքը անտեսելու մեջ:
Սակայն եթե ուշադիր զննենք Ավետարանը կհայտնաբերենք, որ Քրիստոսի կողմից այդ օրենքի
«խախտման» բոլոր դեպքերի պատճառը բարությունն էր, օգնության կարոտ մարդուն օգնելը (տե՛ս
Մատթ. 12:1-13, Ղուկ. 13:10-16,
14:3-6, Հովհ. 5:9-17, 7:20-24, 9:1-16): Քրիստոս
պարզ ու հստակ ցույց էր տալիս, որ սոսկ օրվա անգործությամբ Աստծո օրը սուրբ չես անի,
օրը սուրբ է, երբ ինքդ ջանում ես այն սրբացնել քո առողջ հավատքով, հավատք`
հիմնված ոչ
միայն խոսքերի ու եսասիրության այլ հատկապես գործի և դիմացինին սիրելու, դիմացինին
փրկելու վրա. «շաբաթ օրը ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ գործ անել, թե՞՝ չար գործ, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել» (Ղուկ. 6:9),- ասում էր Փրկիչը և հաճախ հավելում. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար. ապա ուրեմն՝ մարդու Որդին տերն է և շաբաթ օրվա» (Մարկ. 2:27-28):
3. Նկատի առնենք, որ Քրիստոս դեմ չէ Իր իսկ տված
պատվիրաններին, այլ «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. 5:17) սկբունքին հավատարիմ`
ցույց էր տալիս, թե ինչպե՛ս պետք է ճիշտ կերպով պահել և նվիրագործել Տիրոջ օրը:
Այսօր քրիստոնյա աշխարհում շաբաթ օրվան
վերաբերվող Տասնաբանյայի պատվիրանը, արդարև, գրեթե կիրառական չէ: Կիրառելի չէ,
քանի որ Քրիստոսով այլևս անցյալում է մարդկության համար «դաստիարակ հանդիսացող» (Գաղ.3:24) «շաբաթը», Քրիստոսով փրկագործված, Քրիստոս Աստծո Հարությամբ
նորոգված քրիստոնյայի համար Տիրոջ պաշտամունքի սուրբ օրն այլևս Կիրակին է (հունարենից
թարգմանաբար "kyurake" բառը նշանակում է «Տիրոջ օր»), մի օր, որ միշտ Հարության տոն է (ռուսերենում` Воскресенье), քանի որ կիրակի օրվա Հարությամբ
սկիզբը դրվեց քրիստոնյաներիս փրկության հույսի:
Այսպիսով` ավարտված համարելով թեման,
կարծում եմ ավելորդ չի լինի վերստին հիշեցնել քրիստոնյաներիս, որ ի դիմաց շաբաթվա
6 տքնաջան օրերի, ունենք 1 կիրակի` Տերունական օր, որը քրիստոնյան պարտավոր է
սուրբ պահել` նվիրելով Աստծուն և իր հոգևոր զորացմանը, որպեսի Աստծո օրհնությամբ
զորացած անցկացնի գալիք շաբաթը: Իսկ օրը Աստծուն նվիրել կարելի է Սուրբ Պատարագին
մասնակցելով, մեղքերը խոստովանելով և Հաղորդվելով, աղոթելով ու Աստվածաշունչ
ընթերցելով, Աստծուն հաճելի գործ ու սեր ցուցաբերելով:
Աստված օրհնի ձեզ: Հուսամ պատասխանը
բավարար էր. առաջացած հարցերին սիրով կպատասխանեմ:
Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով`
7 արտահայտվիր:
Shat shnorhakal em bovandakalic meknutyan hamar,shat matcheli,bayc mievnuyn jamanak sparich meknutyun er ev ogtakar
Shnorhakalutyun Ter Hayr!!! yes kxndrei naev xoseiq mataxi jamanak chakatin qsvox aryan masin. Inche da nshanakum? inchu e arvum? ev ardyoq kap uni ekexecu het te uxxaki joxovrdakan sovoruyt e?
Տեր Հայր շնորհակալություն, բայց ես միևնույն է չեմ հասկանում. Քրիստոսի արած բոլոր գործերը այդ դրվագներում բարի գործեր էին, այսինքն չէին խախտում շաբաթ օրը գործ (աշխատանք ապրուստ վաստակելու իմաստով) չանելու պատվիրանը: Քանի որ, ինչպես հասկացանք, Հին Կտակարանում Աստված հենց հոգևոր գործեր էր պահանջում այդ օրը կատարել: Ուրեմն ստացվում է, որ շաբաթ օրը աշխարիկ աշխատանքով զբաղվելը նորից կխախտի պատվիրանը, այսինքն հոգևոր գործեր կատարելով օրը անցկացնելը, բացի այն դեպքերից երբ հենց ինքը աշխատանքը աստվածահաճո է: Կարելի է արդյոք մեր առօրյա աշխատանքը համարել աստվածահաճո շաբաթ օրը, որոշ դեպքերում կարծում եմ` ոչ: Թեկուզ թող լինի Կիրակին, բայց իմաստը նույնն է չէ? Մի հարց էլ, ինձ` որպես իրավաբանի հետաքրքրում է. նախկինում շաբաթ և կիրակի, այժմ միայն կիրակի օրերը ոչ աշխատանքային օրեր են: Հետաքրքիր է, արդյոք դա սովորույթի կարգով է դարձել օրենք հենց Աստվածաշնչյան հիմք ունենալով? Եթե այո, ուրեմն մարդիկ իսկապես պահել են շաբաթը և կիրակին և աշխարիկ աշխատանք չեն կատարել: Մի հատ էլ վերջին հարց:) մենք հասկանում ենք բոլորս, որ Աստված այդ պատվիրանով ի նկատի չուներ, որ մյուս օրերը բարի գործեր պետք չէ կատարել: Այդ դեպքում ինչ այլ իմաստով է շեշտվում հենց այդ օրը? Նախորոք շնորհակալություն:)
@Տաթևիկ ջան առհասարակ անկախ այն հանգամանքից, թե շաբաթվա որ օրն է, քրիստոնյայի գործերը պետք է Աստվածահաճո լինեն, իսկ շաբաթ կամ կիրակի օրվա համար Տերն ուզում է, որ մենք մասնակցենք Իր տոնախմբությանը` Պատարագի խնջույքին, հաղորդվենք իրեն և օրն ու առաջիկա շաբաթը անցկացնենք Իր հետ:
Չեմ կարող հստակ ասել, թե ինչու են կիարկիներն այսօր ոչ աշխատանքային, սակայն կարծում եմ, որ Աստվածաշնչի հիմքը այսօր արդեն վերածվել է սովորույթի:
Արդեն ասացի, որ Աստծո տված ամեն օրը պետք է Աստվածահաճո անցկացնել, սակայն շաբաթն առանձնահատուկ ընդգծվել է, քանի որ այդ օրը «Աստված հանգստացավ» և շաբաթ բառն էլ նշանակում է «հանգիստ»:
Հ.Գ. Ներիր որ ուշ պատասխանեցի. ժամանակս սուղ էր:
@Sona ջան մատաղի բարեգործության հետ ճակատին արյուն քսելը կիսահեթանոսական կիսաանգրագետ մի բան է, միանգամայն մերժելի: Կարծում եմ առաջիկայում կխոսեմ մատաղի մասին:
Շնորհակալ եմ Տեր հայր:
Oh yes el em shnorhakal, anhamber kspasem!!!
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: