Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ...
(Մատթ. 12:7)
Լսե՛լ ձայնագրությունը:
Այսօր պիտի մտորենք բոլորիս քաջ հայտնի ավետարանական մի հատվածի վերաբերյալ
(Մատթ. 12:1-7): Հիսուս աշակերտների հետ անցնում էր ցորենի արտով, և օրը շաբաթ
էր: Աշակերտները քաղցած էին, ուստի ցորենի մի քանի հասկ պոկելով` տրորեցին ձեռքերի
մեջ և կերան: Հավանաբար մոտակայքում փարիսեցիներ կային կանգնած, ում աչքից այս
եղելությունը չվրիպեց: Եվ քանի որ փարիսեցիները մշտապես առիթ էին փնտրում Փրկչին
որևէ զանցառության մեջ բռնացնելու և հանդիմանելու համար, անմիջապես արձագանքեցին.
- Մի՞թե չգիտեք, որ օրինավոր չէ շաբաթ օրով նման աշխատանք կատարելը: