Կարդա՛նք՝
Հովհ. 10: 1-16
Գառները
լսում են Հովվի ձայնը և հետևում են նրան (Հովհ. 10:3-4):
Եթե ժամանակակից
աշխարհում մարդուն ոչխար կամ գառ անվանես, այդ միանշանակ վիրավորական պիտի հնչի
և նույն կերպ էլ ընկալվի: Ահա այդ է պատճառը, որ այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր Տիրոջ՝
Հիսուս Քրիստոսի համեմատությունը, թե «Ես եմ հովիվը, իսկ դուք իմ ոչխարները» (հմմտ. Հովհ. 10:14) որակում են որպես վիրավորական
և անհարիր:
Սակայն
եթե մտովի ճանապարհորդենք դեպի առաջին դար և տեսնենք, թե ի՛նչ նկատի ուներ Քրիստոս այդ
ասելով, պատկերն ու տպավորությունը միանգամից պիտի փոխվեն դեպի դրականը: