Ընթերցել ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ
1 Երեցիցս` սիրելի Գայիոսին, որին ես սիրում եմ ճշմարտությամբ: 2 Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության եւ քո առողջության համար. այնպես, ինչպես որ քո հոգին էլ հաջողության մեջ է: 3 Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան եւ վկայեցին քո ճշմարտության մասին, այն, թե ինչպե՛ս ես դու ընթանում ճշմարտությամբ: 4 Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, թե իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում: 5 Սիրելի՛ս, հավատարմությամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նույնը արա՛ նաեւ օտարների համար, 6 որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ: Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով` բարի գործ արած կլինես, 7 քանի որ նրանք Քրիստոսի՛ անվան համար ճանապարհ ելան եւ ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից: 8 Ուրեմն` մենք պարտավոր ենք ընդունել այդպիսիներին, որպեսզի գործակից լինենք ճշմարտությանը: 9 Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրե փեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ: 10 Դրա համար, եթե գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է: Չար խոսքերով, շատախոսելով տանջում է մեզ: Եւ այսքանով չգոհանալով` ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլեւ արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են. եւ այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում: 11 Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ` բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել: 12 Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը` ճշմարտությունը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է: 13 Շատ բան ունեի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով եւ թանաքով, 14 քանի որ հույս ունեմ շուտով տեսնել քեզ եւ դեմառդեմ խոսել: 15 Խաղաղությու՜ն քեզ: Քեզ ողջունում են սիրելիները: Ողջունի՛ր մեր սիրելիներին, յուրաքանչյուրին` առանձին եւ առանձին:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ
Հովհաննեսի երրորդ նամակում ևս հեղինակն իրեն «Երեց» է կոչում: Նախորդ երկու նամակների պես, սա ևս գրվել է առաջին դարի վերջում` Եփեսոսում: Նամակն ուղղված է մի եկեղեցու առաջնորդի, որի անունն է Գայոս: Երեցը գովում է Գայոսին՝ քրիստոնյա եղբայրների հանդեպ նրա ցուցաբերած օգնության համար, և նրան զգուշացնում Դիոտրեփես անունով մի անձից և նրա չարախոսություններից ու հակառակությունից: Հեղինակն անուղղակի կերպով ներբողում է քրիստոնեական հյուրասիրության ոգին, որ արտահայտությունն է սիրո և հավատի ճշմարտության:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1-4)
✠ Գայոսը գովաբանվում է (5-8)
✠ Դիոտրեֆեսը քննադատվում է (9-10)
✠ Դեմետրիոսը հանձնարարվում է (11-12)
✠ Օրհնություն (14-15)
Գ Հովհաննես 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԳԱՅԻՈՍԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ✠ ԴԻՈՏՐԵՓԵՍ ԵՒ ԴԵՄԵՏՐԻՈՍ✠ ՎԵՐՋԱԲԱՆ✠