ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
Նոր Կտակարանի կանոնում երրորդ գիրքը Ղուկասի ավետարանն է: Պողոս առաքյալին ճամփորդությունների և քարոզչության ընթքցքում օգնում էին տարբեր քրիստոնյաներ, որոնց անունները հանդիպում են իր թղթերում: Պողոս առաքյալի երեք թղթերում նշվում է նաև Ղուկաս անունով մի բժշկի մասին (Կող. 4:14, Փիլ. 1:24, 1 Տիմ. 4:11): Հենց այս Ղուկասն էլ երրորդ ավետարանի հեղինակն է: Նա, Պողոսի աշակերտն ու գործակիցը լինելով, շատ անգամ ճանապարհորդել էր նրա հետ: Ղուկասը ծնունդով Անտիոքից էր և ըստ ավանդության եղել է Հիսուսի 72 աշակերտներից մեկը: Որոշ մեկնությունների համաձայն Էմմավուսի ճամփորդներից մեկը (Ղուկ. 24:13) Ղուկասն է եղել:
Ավետարանի հասցեատերը, ըստ ավետարանի, Թեոփիլոսն է, որը հավանաբար հռոմեացի պաշտոնյա էր, որին հեղինակը ցանկանում էր պատմել Քրիստոսի մասին: Ի դեմս Թեոփիլոսի, Ղուկասն իր ավետարանն ուղղել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին:
Գրության վայրի մասին կարծիքները տարբեր են: Ավելի հավանական է համարվում Եփեսոսը: Գրության ժամանակի վերաբերյալ ևս տարբեր կարծիքներ են հայտնվել, սակայն առավել ընդունելի է այն տեսակետը, որ Ավետարանը գրվել է 70 թվականից ոչ շատ ուշ:
Ղուկասի ավետարանն սկսվում է տաճարում Զաքարիայի կողմից զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այդ պատճառով էլ Ղուկաս ավետարանիչի խորհրդանիշ է համարվում եզը:
Ղուկասը Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի: Ավետարանի սկզբում հանգամանորեն նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին:
Ղուկասի Ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ: Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»: Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է: Այս Ավետարանն առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը: Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով: Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմութ-յունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում:
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ կան միայն Ղուկասի Ավետարանում: Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն:
ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆԸ.
✠ Նախաբան (1.1-4)
✠Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդն ու մանկությունը (1.5-2.52)
✠ Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-20)
✠ Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (3.21-4.13)
✠ Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (4.14-9.50)
✠ Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (9.51-19.27)
✠ Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19.28-23.56)
✠ Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը (24.1-53)
Ղուկաս 1 ✠ ՆԱԽԱԲԱՆ ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏՈՒՄԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏՈՒՄԸ ✠ ՄԱՐԻԱՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԻՍԱԲԵԹԻՆ ✠ ՄԱՐԻԱՄԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՒ ԹԼՓԱՏՈՒՄԸ ✠ ԶԱՔԱՐԻԱՅԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ✠
Ղուկ. 1:1-4,
Ղուկ. 1:1-7,
Ղուկ. 1:1-25,
Ղուկ. 1:5-17,
Ղուկ. 1:5-25,
Ղուկ. 1:8-25,
Ղուկ. 1:15-25,
Ղուկ. 1:26-38,
Ղուկ. 1:26-38,
Ղուկ. 1:26-38,
Ղուկ. 1:26-80,
Ղուկ. 1:39-56,
Ղուկ. 1:39-56,
Ղուկ. 1:57-79,
Ղուկ. 1:57-80,
Ղուկ. 1:57-80,
Ղուկ. 1:80
Ղուկ. 1:1-7,
Ղուկ. 1:1-25,
Ղուկ. 1:5-17,
Ղուկ. 1:5-25,
Ղուկ. 1:8-25,
Ղուկ. 1:15-25,
Ղուկ. 1:26-38,
Ղուկ. 1:26-38,
Ղուկ. 1:26-38,
Ղուկ. 1:26-80,
Ղուկ. 1:39-56,
Ղուկ. 1:39-56,
Ղուկ. 1:57-79,
Ղուկ. 1:57-80,
Ղուկ. 1:57-80,
Ղուկ. 1:80
Ղուկաս 2 ✠ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՒ ՀՈՎԻՎՆԵՐԻ ԱՅՑԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԹԼՓԱՏՈՒՄԸ ԵՒ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ ✠ ՍԻՄԵՈՆ ԾԵՐՈՒՆՈՒ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ ԵՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԱՆՆԱՅԻ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ ✠ ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԸ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԵՋ ✠
Ղուկ. 2:1-5, Ղուկ. 2:1-7, Ղուկ. 2:6-20, Ղուկ. 2:8-20, Ղուկ. 2:1-18, 18-20 , Ղուկ. 2:1-38, Ղուկ. 2:21 , Ղուկ. 2:21, Ղուկ. 2:21-35, Ղուկ. 2:22-38, Ղուկ. 2:22-38, Ղուկ. 2:36-52, Ղուկ. 2:39-40, Ղուկ. 2։41-49, Ղուկ. 2։50-51
Ղուկաս 3 ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠
Ղուկ. 3:1-6, Ղուկ. 3:1-14, Ղուկ. 3:1-20, Ղուկ. 3:7-14, Ղուկ. 3։15-18, Ղուկ. 3:15-21ա, Ղուկ. 3։21-22, Ղուկ. 3:21-38 , Ղուկ. 3։23-38, Ղուկ. 3:21բ-38
Ղուկաս 4 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ ✠ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ ✠ ՀԻՍՈՒՍ ՆԱԶԱՐԵԹՈՒՄ ✠ ԴԻՎԱՀԱՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ԶԱՆԱԶԱՆ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ ✠ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ✠
Ղուկ. 4:1-2,
Ղուկ. 4:1-13,
Ղուկ. 4:3-13,
Ղուկ. 4:14-21,
Ղուկ. 4:14-30,
Ղուկ. 4:22-30,
Ղուկ. 4:31-37,
Ղուկ. 4:31-44,
Ղուկ. 4:31-45,
Ղուկ. 4:38-45
Ղուկ. 4:1-13,
Ղուկ. 4:3-13,
Ղուկ. 4:14-21,
Ղուկ. 4:14-30,
Ղուկ. 4:22-30,
Ղուկ. 4:31-37,
Ղուկ. 4:31-44,
Ղուկ. 4:31-45,
Ղուկ. 4:38-45
Ղուկաս 5 ✠ ՁԿՆՈՐՍՆԵՐԻՑ` ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ✠ ԲՈՐՈՏԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՂԵՒԻԻ ԿՈՉՈՒՄԸ ✠ ՎԵՃ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠
Ղուկ. 5:1-11,
Ղուկ. 5:1-11,
Ղուկ. 5:1-11,
Ղուկ. 5:1-16 ,
Ղուկ. 5:12-16,
Ղուկ. 5:12-16,
Ղուկ. 5:17-26,
Ղուկ. 5:17-26,
Ղուկ. 5:17-32,
Ղուկ. 5:27-39,
Ղուկ. 5:33-39,
Ղուկ. 5:36-39
Ղուկ. 5:1-11,
Ղուկ. 5:1-11,
Ղուկ. 5:1-16 ,
Ղուկ. 5:12-16,
Ղուկ. 5:12-16,
Ղուկ. 5:17-26,
Ղուկ. 5:17-26,
Ղուկ. 5:17-32,
Ղուկ. 5:27-39,
Ղուկ. 5:33-39,
Ղուկ. 5:36-39
Ղուկաս 6 ✠ ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ՊՈԿՎԱԾ ՀԱՍԿԵՐ ✠ ՉՈՐԱՑԱԾ ՁԵՌՔԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏԵՒԻՑ ✠ ԵՐԱՆԻՆԵՐ ԵՒ ՎԱՅԵՐ ✠ ՍԵՐ` ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ✠ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԴԱՏԵԼԸ ✠ ՊՏՂԻՑ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ ԾԱՌԸ ✠ ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ ✠
Ղուկ. 6:1-5 ,
Ղուկ. 6:1-11,
Ղուկ. 6:6-16,
Ղուկ. 6:12-16,
Ղուկ. 6:17-26,
Ղուկ. 6:27-36,
Ղուկ. 6:27-36,
Ղուկ. 6:37-49,
Ղուկ. 6:37-49,
Ղուկ. 6:46-49,
Ղուկ. 6:47-49
Ղուկ. 6:1-11,
Ղուկ. 6:6-16,
Ղուկ. 6:12-16,
Ղուկ. 6:17-26,
Ղուկ. 6:27-36,
Ղուկ. 6:27-36,
Ղուկ. 6:37-49,
Ղուկ. 6:37-49,
Ղուկ. 6:46-49,
Ղուկ. 6:47-49
Ղուկաս 7 ✠ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԻ ՀԱՎԱՏԸ ✠ ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ ✠ ՄԵՂԱՎՈՐ ԿՆՈՋ ՀԱՎԱՏԸ ✠
Ղուկ. 7:1-10 ,
Ղուկ. 7:1-10,
Ղուկ. 7:1-10,
Ղուկ. 7:1-17 ,
Ղուկ. 7:11-17,
Ղուկ. 7:18-35,
Ղուկ. 7:18-35,
Ղուկ.7:36-50,
Ղուկ. 7:36-50,
Ղուկ. 7:36-50,
Ղուկ. 7:1-10,
Ղուկ. 7:1-10,
Ղուկ. 7:1-17 ,
Ղուկ. 7:11-17,
Ղուկ. 7:18-35,
Ղուկ. 7:18-35,
Ղուկ.7:36-50,
Ղուկ. 7:36-50,
Ղուկ. 7:36-50,
Ղուկաս 8 ✠ ԲԱՐԵՊԱՇՏ ԿԱՆԱՅՔ ✠ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ ✠ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՃՐԱԳԻ ԱՌԱԿԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ✠ ԲՆՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ✠ ԳԵՐԳԵՍԱՑԻ ԴԻՎԱՀԱՐԸ ✠ ՀԱՅՐՈՍԻ ԱՂՋԿԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԵՌԱՏԵՍ ԿՆՈՋ ԲԺՇԿՈՒՄԸ ✠
Ղուկ. 8:1-15,
Ղուկ. 8:1-15,
Ղուկ. 8:4-10,
Ղուկ. 8:5-18,
Ղուկ. 8:16-25,
Ղուկ. 8:16-25,
Ղուկ. 8:22-25,
Ղուկ. 8:26-56,
Ղուկ. 8:26-39,
Ղուկ. 8:40-48,
Ղուկ. 8:49-56
Ղուկ. 8:1-15,
Ղուկ. 8:4-10,
Ղուկ. 8:5-18,
Ղուկ. 8:16-25,
Ղուկ. 8:16-25,
Ղուկ. 8:22-25,
Ղուկ. 8:26-56,
Ղուկ. 8:26-39,
Ղուկ. 8:40-48,
Ղուկ. 8:49-56
Ղուկաս 9 ✠ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԵՐՈՎԴԵՍԸ ԵՒ ՀԻՍՈՒՍ ✠ ՀԱՑԻ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԼՈՒՍՆՈՏ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՃՇՄԱՐԻՏ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՈՎ ՄԵՐ ԴԵՄ ՉԵ, ՄԵԶ ՀԵՏ Է ✠ ՎԱՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՄԱՐԻԱՅԻ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ ✠ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ✠
Ղուկ. 9:1-9
Ղուկ. 9:1-17,
Ղուկ. 9:10-17,
Ղուկ. 9:10-17,
Ղուկ. 9:18-27,
Ղուկ. 9:18-36,
Ղուկ. 9:28-36,
Ղուկ. 9:37-50,
Ղուկ. 9:51-62
Ղուկ. 9:1-17,
Ղուկ. 9:10-17,
Ղուկ. 9:10-17,
Ղուկ. 9:18-27,
Ղուկ. 9:18-36,
Ղուկ. 9:28-36,
Ղուկ. 9:37-50,
Ղուկ. 9:51-62
Ղուկաս 10 ✠ ՅՈԹԱՆԱՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՎԱՅԵՐ ՉԱՊԱՇԽԱՐՈՂ ՔԱՂԱՔՆԵՐԻՆ ✠ ՅՈԹԱՆԱՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ ✠ ՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸ ✠ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ ✠ ԱՅՑ ՄԱՐԹԱՅԻՆ ԵՒ ՄԱՐԻԱՄԻՆ ✠
Ղուկ. 10:1-16,
Ղուկ. 10:1-12 /Ղուկ. 17-20 ,
Ղուկ. 10:17-24,
Ղուկ. 10:25-37,
Ղուկ. 10:25-37,
Ղուկ. 10:25-37,
Ղուկ. 10:29-37,
Ղուկ. 10:38-42, 11:1-4
Ղուկ. 10:1-12 /Ղուկ. 17-20 ,
Ղուկ. 10:17-24,
Ղուկ. 10:25-37,
Ղուկ. 10:25-37,
Ղուկ. 10:25-37,
Ղուկ. 10:29-37,
Ղուկ. 10:38-42, 11:1-4
Ղուկաս 11 ✠ ՀԻՍՈՒՍ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԱՂՈԹԵԼ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՒ ԲԵԵՂԶԵԲՈՒՂԸ ✠ ՊԻՂԾ ՈԳՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՑ ✠ ՄԱՐՄՆԻ ԼՈՒՅՍԸ ✠ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԵՒ ՕՐԵՆՔԻ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ✠
Ղուկ. 11։1-2, Ղուկ. 11:1-4, 10:38-42, Ղուկ. 11։2, Ղուկ. 11:2-4, Ղուկ. 11:5-13, Ղուկ. 11:5-13
Ղուկ. 11:5-13, Ղուկ. 11:14-28, Ղուկ. 11:29-36
Ղուկ. 11:5-13, Ղուկ. 11:14-28, Ղուկ. 11:29-36
Ղուկաս 12 ✠ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ✠ ԴԱՎԱՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ ✠ ԱՆՄԻՏ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ ✠ ՀՈԳՍ ԵՒ ԱՆՁԿՈՒԹՅՈՒՆ ✠ ՓՈՔՐԻԿ ՀՈՏԸ ✠ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՏԻՐՈՋ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ✠ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍԸ ✠ ՀՈՒՐ ԵՒ ԲԱԺԱՆՈՒՄ ✠ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ ✠
Ղուկաս 13 ✠ ԿՈՉ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ✠ ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆԻՆ ✠ ԿՈՒՉ ԵԿԱԾ ԿՆՈՋ ԲԺՇԿՈՒՄԸ ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ✠ ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ԱՌԱԿԸ ✠ ԹԹԽՄՈՐԻ ԱՌԱԿԸ ✠ ՆԵՂ ԴՈՒՌԸ ✠ ԱՂՎԵՍ ՀԵՐՈՎԴԵՍԸ ✠ ՈՂԲ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ✠
Ղուկաս 14 ✠ ՋՐԳՈՂՈՎ ՀԻՎԱՆԴԻ ԲԺՇԿՈՒՄԸ ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ✠ ԴԱՍ` ԽՆՋՈՒՅՔԻ ՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԻՆ ✠ ՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ✠ ՄԵԾ ԽՆՋՈՒՅՔԻ ԱՌԱԿԸ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՏԵՒՈՐԴԸ ✠ ԱՆՀԱՄ ԱՂԸ ✠
Ղուկաս 15 ✠ ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻ ԵՒ ԿՈՐԱԾ ԴՐԱՄԻ ԱՌԱԿԸ ✠ ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ ✠
Ղուկաս 16 ✠ ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ ✠ ԴՐԱՄԻ ԽԵԼԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ✠ ԸՆԴԴԵՄ ԱՐԾԱԹԱՍԵՐ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ✠ ԱՂՔԱՏ ՂԱԶԱՐՈՍԻ ԱՌԱԿԸ ✠
Ղուկաս 17 ✠ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՆՀԻՇԱՉԱՐՈՒԹՅՈՒՆ ✠ ՀԱՎԱՏԻ ՈՒԺԸ ✠ ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ✠ ՏԱՍԸ ԲՈՐՈՏՆԵՐԻ ՄԱՔՐՎԵԼԸ ✠ ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ ✠
Ղուկաս 18 ✠ ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՒ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ ✠ ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՎՈՐԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ✠ ՀԱՐՈՒՍՏ ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ✠ ԿՐԿԻՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԵՐԻՔՈՎԻ ԿՈՒՅՐ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠
Ղուկաս 19 ✠ ՀԻՍՈՒՍ ԵՒ ԶԱԿՔԵՈՍ ՄԱՔՍԱՊԵՏԸ ✠ ՏԱՍԸ ՄՆԱՍՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ ✠ ՈՂԲ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ✠ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՌԵՒՏՈՒՐ ԱՆՈՂՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ ✠
Ղուկաս 20 ✠ ՀԱՐՑ ՀԻՍՈՒՍԻՆ` ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ԿԱՅՍՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՏՈՒՐՔԸ ✠ ՀԱՐՑ ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՀԻՍՈՒՍ` ՈՐԴԻ ԵՒ ՏԵՐ ԴԱՎԹԻ ✠ ՕՐԵՆՍԳԵՏՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ✠
Ղուկաս 21 ✠ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ ✠ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՆՇԱՆՆԵՐ ԵՒ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ ✠ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ ✠ ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ. ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ ՊԱՀԸ ✠ ՉՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ԵՒ ԺԱՄԸ ✠
Ղուկաս 22 ✠ ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՆԵԼՈՒ ՀԻՍՈՒՍԻՆ ✠ ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ ✠ ՄԵԾԸ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՔՍԱԿ, ՄԱԽԱՂ ԵՒ ՍՈՒՐ ✠ ԱՂՈԹՔ ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՐԱՆ ՎՐԱ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՁԱՂԿՈՒՄԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠
Ղուկաս 23 ✠ ՀԻՍՈՒՍ ԲԵՐՎՈՒՄ Է ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ ✠ ՀԻՍՈՒՍ ՀԵՐՈՎԴԵՍԻ ԱՌԱՋ ✠ ՀԻՍՈՒՍ ԴԱՏԱՊԱՐՏՎՈՒՄ Է ՄԱՀՎԱՆ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՈՒՄԸ ✠
Ղուկաս 24 ✠ ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՒ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԷՄՄԱՎՈՒՍԻ ՃԱՄԲՈՐԴՆԵՐԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՐԵՒՈՒՄ Է ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ ✠
Ընթերցել՝ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ