ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ
Կորնթոսն Աքայիա նահանգի մայրաքաղաքն էր՝ Հունաստանի կարևոր քաղաքներից մեկը:
Կորնթոս քաղաքը ծաղկուն և հռչակավոր էր ոչ միայն վաճառականությամբ, այլ նաև մշակութային եռուն կյանքով, իմաստասիրական և կրոնական շարժումներով, որովհետև այստեղ ապրում էին տարբեր ազգի քաղաքացիներ: Մյուս կողմից, սակայն, անբարոյությունն էլ սանձարձակ էր: Այս բոլոր հոսանքներն իրենց ազդեցություններն էին ունենում նորահաստատ եկեղեցու վրա՝ պատճառ դառնալով զանազան դժվարությունների: Քրիստոնեական եկեղեցու հիմքը Պողոսի կողմից այնտեղ դրվեց, երբ առաքյալն այստեղ մնաց տասնութ ամիս՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում:
Կորնթացիներին ուղղված առաջին նամակը Պողոսը գրել է 54-57 թվականների միջև, Եփեսոսից (16.8)՝ իր առաքելական երրորդ ճանապարհորդության ընթացքում: Այս նամակով առաքյալն զբաղվում է այն բոլոր հարցերով, որոնք խռովում էին Կորնթոսում հաստատված եկեղեցու կյանքը և որոնք կապ ունեին քրիստոնեական կյանքի և հավատի հետ:
Պողոս առաքյալի գլխավոր մտահոգությունն այն անբարոյությունն ու պառակտումներն էին, որ գոյություն ունեին եկեղեցու կյանքում: Նա քննում է ամուսնության և խղճի հետ կապված հարցեր, եկեղեցու հեղինակությունն ու կարգուկանոնը, Սուրբ Հոգու պարգևները և հարության գաղափարը: Խոր քննարկումներով նա ցույց է տալիս, թե Ավետարանն ինչպես է դիտում այս հարցերը, և տալիս է դրանց պատասխանները:
13-րդ գլխում խոսում է սիրո՝ որպես Աստծու կողմից մարդուն տրված լավագույն նվերի մասին: Այս գլուխը նամակի առավել հայտնի հատվածն է:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-9)
✠ Բաժանումներ եկեղեցում (1.10-4.2)
✠ Սեռային բարոյական հասկացողություն և ամուսնական կյանք (5.1-7.40)
✠ Քրիստոնեական դիրքորոշում հեթանոսական սովորությունների նկատմամբ (8.1-11.1)
✠ Եկեղեցու կյանքը և պաշտամունքը (11.2-14.40)
✠ Քրիստոսի հարությունը և հավատացյալների հարությունը (15.1-58)
✠ Քրիստոնյաների նվերը Հրեաստանի հավատացյալներին (16.1-4)
✠ Անձնական հարցեր և եզրակացություն (16.5-24)
Ա Կորնթացիներ 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆ ✠ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԿՈՐՆԹՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ✠ ՔՐԻՍՏՈՍ` ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ✠
Ա Կորնթացիներ 2 ✠ ՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՆԹՈՍՈՒՄ ✠ ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ✠
Ա Կորնթացիներ 3 ✠ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ ✠
Ա Կորնթացիներ 4 ✠ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ ✠
Ա Կորնթացիներ 5 ✠ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՐՆԹՈՍՈՒՄ ✠
Ա Կորնթացիներ 6 ✠ ԴԱՏԱՍՏԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԵՄ ✠ ՁԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԳՈՐԾԱԾԵՑԵ՛Ք ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ ✠
Ա Կորնթացիներ 7 ✠ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ ✠ ԱՊՐԻՐ ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԿՈՉԵԼ Է ✠ ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠
Ա Կորնթացիներ 8 ✠ ԿՈՒՌՔԵՐԻՆ ԱՐՎԱԾ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ✠
Ա Կորնթացիներ 9 ✠ ԱՌԱՔՅԱԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ✠
Ա Կորնթացիներ 10 ✠ ՉՓՈՐՁԵԼ ԱՍՏԾՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՓՈՐՁԵՑ ԻՍՐԱՅԵԼԸ ✠ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ✠
Ա Կորնթացիներ 11 ✠ ՏՂԱՄԱՐԴԸ ԵՒ ԿԻՆԸ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ ✠ ՏԻՐՈՋ ԸՆԹՐԻՔԸ ✠
Ա Կորնթացիներ 12 ✠ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԸ ✠ ՄԻ ՄԱՐՄԻՆ, ԲԱՅՑ` ԲԱԶՈՒՄ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԱՐՄԻՆԸ ✠
Ա Կորնթացիներ 13 ✠ ՕՐՀՆԵՐԳ ՍԻՐՈ ✠
Ա Կորնթացիներ 14 ✠ ԿՐԿԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ ✠ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ✠
Ա Կորնթացիներ 15 ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԱՐՈՒՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՐՄԻՆԸ ✠
Ա Կորնթացիներ 16 ✠ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՂՋՈՒՅՆՆԵՐ, ՎԵՐՋԻՆ ՄԱՂԹԱՆՔ ✠