Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՓԻԼԻՄՈՆԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՓԻԼԻՄՈՆԻՆ

Այս նամակը Պողոս առաքյալի ամենակարճ և անհատական թուղթն է` ուղղված Կողոսայի եկեղեցուց Փիլիմոն անունով մի քրիստոնյայի: Սակայն նամակի հասցեատերը միայն Փիլիմոնը չէ. նամակի հենց սկզբում Պողոսը ողջույններ է հղում «Ապփիա քրոջը, զինակից Արքիպպոսին եւ տնական եկեղեցուն»: Փիլիմոնի ստրուկներից մեկը` Օնեսիմոսը փախել էր իր տիրոջից, որ մահացու հանցանք էր համարվում: Օնեսիմոսը հանդիպելով Պողոսին, քրիստոնյա է դառնում: Այս նամակով Պողոսը խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր: Ըստ ավանդության` Օնեսիմոսը եղել է Բյուզանդիայի եպիսկոպոս:
Նամակը գրվել է 54-56 թվականների ընթացքում, հավանաբար Եփեսոսում:
Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա: Այլ ցույց է տալիս, թե  Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1-3)
✠ Գովասանք Փիլիմոնին (4-7)
✠ Խնդրանք  Օնեսիմոսի համար (8-22)

✠ Վերջաբան (23-25)





Փիլիմոն 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՂՈԹՔ ✠ ՊՈՂՈՍԻ ԽՆԴՐԱՆՔԸ Ի ՆՊԱՍՏ ՕՆԵՍԻՄՈՍԻ ✠ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ✠