Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

Պողոս առաքյալի կողմից փիլիպպեցիներին գրված այս նամակն ուղղված է եվրոպական աշխարհամասի հռոմեական Մակեդոնիա նահանգում առաքյալի հաստատած առաջին եկեղեցուն: Նամակը գրվել է այն ժամանակ, երբ Պողոսը գտնվում էր բանտում: Նրան հակառակվող քրիստոնյաները խնդիրներ էին հարուցում, և Պողոսին խորապես մտահոգում էին եկեղեցում ուսուցված սխալ վարդապետությունները: Մյուս կողմից, սակայն, նամակում զգացվում է ուրախության և վստահության մի շունչ, որը բացատրվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ Պողոսի ունեցած խոր հավատով:
Նամակի գրության անմիջական պատճառն այն շնորհակալական խոսքն է, որ Պողոսն ուղղում է Փիլիպպեի քրիստոնյաներին՝ իրեն ուղարկված նյութական օժանդակության համար, երբ ինքը նեղության մեջ էր: Նա այս առիթն օգտագործում է հավատացյալներին գոտեպնդելու համար, որպեսզի նրանք ևս կորով և քաջություն ունենան, հակառակ իր և հավատացյալների կրած բոլոր դժվարություններին: Խնդրում է նրանց, որ համերաշխ լինեն միմյանց հետ և իրենց անձնական օրինակով ցույց տան Քրիստոսի խոնարհությունը, ոչ թե առաջնորդվեն եսասիրությամբ և հպարտությամբ: Առաքյալը հիշեցնում է, որ իրենց կյանքն արդյունքն է Քրիստոսի միության մեջ Աստծու շնորհի, որն ստացան հավատի միջոցով և ոչ թե Մովսիսական Օրենքի ծեսերին հնազանդվելով և դրանք կատարելով: Նա խոսում է այն ուրախության, հոգեկան այն երջանկության և խաղաղության մասին, որ Աստված տալիս է նրանց, ովքեր ապրում են Քրիստոսին միացած կյանքով, ուստի և հրավիրում է փիլիպպեցիներին, որ իր օրինակով ընթանան դեպի քրիստոնեական կյանքի նպատակակետը, այն է՝ նմանվել Հիսուս Քրիստոսին (3-րդ գլուխ):
Այս նամակը հատկանշվում է այն ուրախությամբ, վստահությամբ, միությամբ և հարատևությամբ, որ գոյություն ունի քրիստոնեական հավատի և կյանքի մեջ: Նամակում արտացոլված է նաև այն համակրանքը, որ Պողոս առաքյալը տածում է Փիլիպպեի եկեղեցու հանդեպ:
Հավանաբար նամակը գրվել է Հռոմում, 62-63թթ., որոշ մասնագետներ էլ գրության վայր են համարում Եփեսոսը, 54 թվականին:


ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-11)
✠ Պողոսի անձնական կացությունը (1.12-26)
✠ Քրիստոսով կյանք (1.27-2.18)
✠ Ծրագրեր Տիմոթեոսի և Եպաֆրոդիտոսի համար (2.19-30)
✠ Զգուշացում թշնամիներից և վտանգներից (3.1-4.9)
✠ Պողոսը և նրա փիլիպպեցի բարեկամները (4.10-20)
✠ Վերջաբան (4.21-23)





Փիլիպեցիներ 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՂՈԹՔՔՐԻՍՏՈՍ` ԿՅԱՆՔ


Փիլիպեցիներ 2 ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸԼՈՒՅՍԻ ՆՄԱՆ ՓԱՅԼԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄՏԻՄՈԹԵՈՍԻ ԵՒ ԵՊԱՓՐՈԴԻՏՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ


Փիլիպեցիներ 3 ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԻՆԱՌԱ՜Ջ ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿ


Փիլիպեցիներ 4 ՎԵՐՋԻՆ ՀՈՐԴՈՐՆԵՐՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ