ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Նոր Կտակարանի չորրորդ գիրքը Հովհաննեսի ավետարանն է: Երկրորդ դարի Եկեղեցական հայրերի վկայությունների համաձայն այս ավետարանի հեղինակը Հովհաննես առաքյալն է` Հիսուսի սիրելի աշակերտը (հմմտ. 19:27):
Հովհաննեսը Զեբեդեոսի ու Սողոմեի զավակն է և Հակոբոս առաքյալի եղբայրը: Հիսուսը նրան կանչեց, երբ նա ձկնորսություն էր անում (Մտ 4.21, Մր 1.19, Ղկ 5.10): Նա եղել է Հիսուսի մտերիմ առաքյալներից մեկը և բացառիկ առիթներով Պետրոսի և Հակոբոսի հետ եղել է Հիսուսի հետ (Մտ 17.1, Մր 9.2, Ղկ 9.28, Մր 5.37, Ղկ 8.51, Մտ 26.37, Մր 14.33, Հհ 13.23, 19.26-27):
Այս ավետարանը ուղղված է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին: Ավետարանը գրվել է առաջին դարի վերջին կամ երկրորդ դարի սկզբում: Գրության վայր է համարվում Եփեսոսը:
Հովհաննես ավետարանչի խորհրդանիշն է արծիվը, քանի որ նա Ավետարանի սկզբում վեր սավառնելով հայտարարում է Քրիստոսի Աստվածության մասին:
Հովհաննեսի Ավետարանն զգալիորեն տարբերվում է մյուս Ավետարաններից: Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Աստծու Խոսքը, որ մարմին եղավ և բնակվեց մեր մեջ: Ինչպես հեղինակն է ասում, այս Ավետարանը գրվեց, որպեսզի ընթերցողները հավատան, որ Հիսուսն է խոստացված Փրկիչը՝ Աստծու Որդին, և հավիտենական կյանք ունենան (20.31):
Նախաբանից հետո, որտեղ Աստծու Խոսքը նույնացվում է Հիսուսի հետ, Ավետարանի առաջին մասում նկարագրված են զանազան հրաշքներ, որոնք ցույց են տալիս, որ Հիսուսն է խոստացված Փրկիչը՝ Աստծու Որդին: Գրքի այս մասում պատմվում է այն մարդկանց մասին, որոնք, հավատալով Հիսուսին, դարձան նրա հետևորդները, մինչդեռ ուրիշներն ընդդիմացան և մերժեցին նրան: Այս Ավետարանում մենք գտնում ենք բացառիկ նշանակություն ունեցող բազմաթիվ դրվագներ, ինչպես՝ Կանայի հարսանիքը, Հիսուսի հանդիպումները Նիկոդեմոսի, սամարացի կնոջ, Բեթհեզդայի անդամալույծի և ի ծնե կույրի հետ, ինչպես նաև Ղազարոսի հարությունը, իբրև Հիսուսի աստվածության նշաններ (2-11 գլուխներ): 13-17 գլուխներում Հիսուսը մտերմորեն զրուցում է իր առաքյալների հետ՝ ձերբակալությունից և խաչելությունից առաջ նրանց քաջալերելու համար: Վերջին գլուխներում նկարագրված են Հիսուսի ձերբակալությունը, խաչելությունը, հարությունը և հարությունից հետո նրա երևումները:
Հովհաննեսը շեշտում է հավիտենական կյանքի շնորհը, որ մենք ստանալու ենք Հիսուսի միջոցով: Այդ շնորհին արժանանում են նրանք, որոնք Հիսուսին ընդունում են որպես ճանապարհ, ճշմարտություն և կյանք: Հովհաննեսը կարևոր տեղ է հատկացնում Հիսուսի ճառերին և խորհրդածություններին, որոնք ընդարձակ բացատրականներ են՝ Հիսուսի աստվածային էությունն արտահայտելու և խորունկ ճշմարտություններ բացահայտելու համար: Այս հասկացողությամբ ուշագրավ են ավետարանչի օգտագործած խորհրդանշական այն բառերը, որոնք ամենօրյա գործածություն ունեն՝ ջուր, հաց, լույս, հովիվ, ոչխար, այգի և այլն:
ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ
✠ Նախաբան (1.1-18)
✠ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսի առաջին աշակերտները (1.19-51)
✠ Հիսուսի առաքելությունը Հորդանան գետի շուրջը և Գալիլեայում (2.1-12.50)
✠ Հրաժեշտի և քաջալերական խոսքեր վերջին ընթրիքի ընթացքում (13.1-16.33)
✠ Քահանայապետական աղոթք (17-րդ գլուխ)
✠ Չարչարանքների պատում (18.1-19.42)
✠ Հիսուսի հարությունը. Հիսուսը երևում է Մարիամ Մագդաղենացուն և իր աշակերտներին (20.1-31)
✠ Վերջաբան. Հիսուսը դարձյալ երևում է Գալիլեայում (21.1-25)
Հովհաննես 1 ✠ ԵՒ ԲԱՆՆ ՄԱՐՄԻՆ ԵՂԵՒ ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԳԱՌՆ ԱՍՏՈՒԾՈ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ✠ ՓԻԼԻՊՊՈՍԻ ԵՒ ՆԱԹԱՆԱՅԵԼԻ ԿՈՉՈՒՄԸ ✠
Հովհ. 1:1-6, Հովհ. 1:1-14 , Հովհ. 1:6-14, Հովհ. 1:14-31, Հովհ. 1։15-28, Հովհ. 1։29-34, Հովհ. 1։35-42, Հովհ. 1։43-51
Հովհաննես 2 ✠ ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ✠ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՌԵՒՏՈՒՐ ԱՆՈՂՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ ✠ ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ՕՐԵՐ ✠
Հովհաննես 3 ✠ ՀԻՍՈՒՍ ԵՒ ՆԻԿՈԴԵՄՈՍԸ ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՎԵՐՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ✠ Ի ՎԵՐՈՒՍՏ ԵԿՈՂԸ ✠
Հովհաննես 4 ✠ ՍԱՄԱՐԱՑԻ ԿԻՆԸ ✠ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐԻ ՈՐԴՈՒ ԲԺՇԿՈՒՄԸ ✠
Հովհաննես 5 ✠ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ ✠
Հովհաննես 6 ✠ ՀԱՑԻ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՔԱՅԼՈՒՄ Է ԾՈՎԻ ՎՐԱՅՈՎ ✠ ՀԻՍՈՒՍ` ԿԵՆԱՑ ՀԱՑ ✠ ՀՈԳԻՆ Է ԿԵՆԴԱՆԱՐԱՐ ✠
Հովհաննես 7 ✠ ՀԻՍՈՒՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ✠ ՏԱՂԱՎԱՐԱՀԱՐԱՑ ՏՈՆԻՆ ✠ ՎԵՃ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ✠ ՀԻՍՈՒՍ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԵԿՆՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻՑ ✠ ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ ✠ ԿՐԿԻՆ ՎԵՃ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ✠
Հովհաննես 8 ✠ ՇՆԱՑՈՂ ԿԻՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ` ԼՈՒՅՍՆ ԱՇԽԱՐՀԻ ✠ ԱԶԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՎԱՏ ՀՐՅԱՆԵՐԻՆ ✠ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ` ԱԶԱՏԱՐԱՐ ✠
Հովհաննես 9 ✠ Ի ԾՆԵ ԿՈՒՅՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՀՈԳՈՒ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ✠
Հովհաննես 10 ✠ ԼԱՎ ՀՈՎԻՎԸ ✠ ՀԻՍՈՒՍ` ՈՐԴԻ ԱՍՏԾՈՒ ✠
Հովհաննես 11 ✠ ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ` ԿՅԱՆՔ ԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ✠ ԵՒ ՀԻՍՈՒՍ ԱՐՏԱՍՎԵՑ ✠ ՀՐՅԱՆԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ✠ ԶԱՏԻԿԸ ՄՈՏ Է ✠
Հովհաննես 12 ✠ ՕԾՈՒՄ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ ✠ ՓԱՌԱՎՈՐՈՒՄ` ՄԱՀՎԱՄԲ ✠ ՀՐՅԱՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ ✠
Հովհաննես 13 ✠ ՈՏՆԼՎԱ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԳՈՒՇԱԿՈՒՄ Է ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄԸ ✠
Հովհաննես 14 ✠ ՀԻՍՈՒՍ` ՃԱՆԱՊԱՐՀ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿՅԱՆՔ ✠ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ✠
Հովհաննես 15 ✠ ՀԻՍՈՒՍ` ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԱՏՈՒՆԿ ✠ ԱՇԽԱՐՀԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠
Հովհաննես 16 ✠ ՄԽԻԹԱՐԻՉԻ ԳԱԼՈՒՍՏԸ ✠ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՎՈՂ ՎԻՇՏԸ ✠ ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ ✠
Հովհաննես 17 ✠ ԱՂՈԹՔ ԱՌ ՀԱՅՐ ✠
Հովհաննես 18 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՆԵՐԻ ԱՌԱՋ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ ✠
Հովհաննես 19 ✠ ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԳԵՂԱՐԴԻ ՀԱՐՈՒԱԾԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՈՒՄԸ ✠
Հովհաննես 20 ✠ ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՒ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՐԵՒՈՒՄ Է ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒՆ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՐԵՒՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ✠ ԱՆՀԱՎԱՏ ԹՈՎՄԱՍԸ ✠ ՍՈՒՅՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ✠
Հովհաննես 21 ✠ ՀԻՍՈՒՍ ԵՐԵՒՈՒՄ Է ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՒ ՊԵՏՐՈՍԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՒ ՍԻՐԵԼԻ ԱՇԱԿԵՐՏԸ ✠