Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

Գաղատիան հռոմեական մի նահանգ էր Փոքր Ասիայի կենտրոնական մասում: Այս նահանգում շատեր Պողոսի քարոզչությամբ քրիստոնեությունն ընդունեցին նրա երկրորդ և երրորդ առաքելական ճանապարհորդությունների ընթացքում (Գրծ. 16.6, 18.23):
Ինչպես շատ վայրերում, Գաղատիայում նույնպես, Պողոսից հետո ուրիշ քարոզիչներ եկան, որպեսզի շփոթության մատնեն նորաստեղծ եկեղեցիները:
Երբ Հիսուսի Ավետարանն սկսվեց քարոզվել և ընդունելություն գտնել ոչ հրեա ժողովուրդների մեջ, հարց առաջացավ, թե նորադարձ քրիստոնյաները պե՞տք է ընդունեին Մովսիսական Օրենքը, և  արդյոք անհրաժե՞շտ էր թլփատվել ճշմարիտ քրիստոնյա լինելու համար: Պողոսը գաղատացիներին ուղղած իր նամակում պաշտպանում է այն տեսակետը, թե անհրաժեշտ չէ, որովհետև Քրիստոսին միանալու հիմնաքարը հավատն է: Սակայն Գաղատիայում հրեությունից դարձած հավատացյալներից ոմանք հակառակվում էին Պողոսին՝ ասելով, որ Աստծու մոտ արդարանալու համար անհրաժեշտ է գործադրել Մովսիսական Օրենքը:
Գաղատացիներին գրած իր նամակով Պողոսն աշխատում է այս մտածողությունն ունեցող անձանց վերադարձնել ճշմարիտ հավատին, քանի որ մոլորեցնող ուսուցումներով տարված՝ նրանք շեղվել էին իրենց հավատից: Պատմելով իր անձնական փորձառությունից՝ նա հիշեցնում է Երուսաղեմի եկեղեցու ղեկավարների վերաբերմունքն ու որոշումն այն մասին, որ Մովսիսական Օրենքներն ու թլփատությունը պարտադիր չպետք է լինեն հեթանոսությունից դարձողների համար:
Պողոսն իր իրավունքն է համարում Հիսուս Քրիստոսի առաքյալ կոչվելը: Նա պաշտպանում է իր կոչումը՝ ասելով, որ ինքն այդ իրավունքը ստացել է Աստծուց և ոչ թե մարդկանցից, և իր առաքելությունը հատկապես ոչ հրեաների համար է: Ապա պաշտպանում է այն տեսակետը, որ Օրենքի գործադրությամբ չէ, որ մարդն արդար է համարվում Աստծու կողմից, այլ միա՛յն հավատով: Եվ վերջապես, Պողոսը հայտնում է, որ քրիստոնեական կյանքի ընթացքը պետք է լինի Սուրբ Հոգու պարգևած ազատությամբ ապրած մի կյանք և սիրո արտահայտություն, որը գալիս է Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատից:
Այս նամակի Պողոսի գրչին պատկանելը երբևէ ոչ մի մասնագետի կողմից կասկածի տակ չի առնվել: Նամակը, ուղղված լինելով հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին, ինչ որ տեղ նաև ինքնակենսագրական աղբյուր է: Այստեղ Պողոսը տեղեկություններ է փոխանցում որպես քրիստոնյա իր անցած ճանապարհի մասին:
Նամակի գրության մոտավոր թվականն է 54-57, իսկ վայրը` Եփեսոս:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-10)
✠ Պողոսի՝ որպես առաքյալի իշխանությունը (1.11-2.21)
✠ Ավետարանը Աստծու շնորհն է (3.1-4.31)
 Քրիստոնեական ազատություն և պատասխանատվություն (5.1-6.10)
✠ Եզրակացություն (6.11-18)




Գաղատացիներ 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ՄԻԱԿ ԲԱՐԻ ԱՎԵՏԻՍԸ ՊՈՂՈՍԻ ԿԱՆՉՎԵԼԸ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ


Գաղատացիներ 2 ՊՈՂՈՍԸ ԵՒ ՄՅՈՒՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ ՊԵՏՐՈՍԻ ԵՒ ՊՈՂՈՍԻ ՄԻՋԵՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՀԱՎԱՏՈՎ ԵՒ ՈՉ ԳՈՐԾԵՐՈՎ


Գաղատացիներ 3 ՕՐԵՆՔ ԿԱՄ ՀԱՎԱՏ ՕՐԵՆՔ ԵՒ ԽՈՍՏՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԴԵՐԸ


Գաղատացիներ 4 ՕՐԵՆՔԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ ՀԱԳԱՐԻ ԵՒ ՍԱՌԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ


Գաղատացիներ 5 Մ՛Ի ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԻՆ ԵՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ


Գաղատացիներ 6 ԿՐԵԼ ՄԻՄՅԱՆՑ ԲԵՌԸ ԽԱՉԻ ՊԱՐԾԱՆՔԸ