ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՏԻՏՈՍԻՆ
Նոր Կտակարանի ամենակարճ նամակներից մեկը Պողոս առաքյալի Տիտոսին ուղղված թուղթն է: Տիտոսը հեթանոսությունից դարձած քրիստոնյա էր, Պողոսի կարևոր գործակիցներից մեկը նրա առաքելության ժամանակ: Պողոսն այս նամակն ուղղել է իր երիտասարդ օգնականին, որը տվյալ պահին մնացել էր Կրետեում՝ եկեղեցու գործերը տնօրինելու համար:
Այս նամակը և Տիմոթեոսին ուղղված երկու նամակները կոչվել են հովվական, քանի որ հասցեատերերը հովիվներ են և ոչ թե ամբողջ համայնքներ: Սակայն նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն օգտակար կարող է լինել նաև համայնքների համար:
Նամակը գրվել է 63-64 թվականներին, Մակեդոնիայում:
Նամակն ունի երեք գլխավոր մտահոգություն:
1. Պողոսը հիշեցնում է Տիտոսին, թե ինչպիսի նկարագրի տեր պետք է լինեն եկեղեցու առաջնորդները, հատկապես վատ բարոյականի տեր կրետացիների մեջ:
2. Հորդորներ է տալիս Տիտոսին, որ միշտ ուսուցանի եկեղեցու բոլոր խավերին՝ ծեր մարդկանց և կանանց, երիտասարդներին և ստրուկներին:
3. Քրիստոնեական վարքի և առաքինությունների հորդորներ է տալիս բոլորին, որպեսզի լինեն խաղաղասեր ու ազնիվ և հեռու մնան ատելությունից, բանավեճերից և պառակտումներից: Նույնպիսի հորդորներ է տալիս նաև Տիտոսին:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Ողջույն (1.1-4)
✠ Եկեղեցու պաշտոնյաները և նրանց պարտավորությունները (1.5-16)
✠ Զանազան խմբավորումների պարտականությունները եկեղեցում (2.1-15)
✠ Հորդորներ և ազդարարություն (3.1-11)
✠ Վերջաբան (3.12-15)
Տիտոս 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ՏԻՏՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՏԵՈՒՄ ✠
Տիտոս 2 ✠ ՈՂՋԱՄԻՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ✠ ՓՐԿՉԱԿԱՆ ՇՆՈՐՀԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ✠
Տիտոս 3 ✠ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐՔ ✠ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԴՈՐՆԵՐ ✠
Ընթերցել՝ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՏԻՏՈՍԻՆ