ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ
Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում: Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա: Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար:
«Պողոսի ավետարան» կոչված այս նամակը համարվում է ամենածավալուն ու աստվածաբանական ամենակաևոր թուղթը: Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին` հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են:
Նամակը գրվել է Կորնթոսում 55-57 թվականներին:
Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1:17):
Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ: Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով: Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով: Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ: 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում: Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ: Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին: Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան: Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա: Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր:

Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան և հիմնական մտածում (1.1-17)
✠ Մարդու փրկության կարիքը (1.18-3.20)
✠ Աստծու փրկության ծրագիրը (3.21-4.25)
✠ Նոր կյանք Քրիստոսով (5.1-8.39)
✠ Իսրայելի ժողովուրդն Աստծու ծրագրի մեջ (9.1-11.36)
✠ Քրիստոնեական կենցաղ (12.1-15.13)
✠ Եզրակացություն և բարևներ (15.14-16.27)
Հռոմեացիներ 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ՊՈՂՈՍԸ ԵՒ ՀՌՈՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ✠ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՔՐԻՍՏՈՍԻ ✠ ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ՎՐԱ ✠
Հռոմեացիներ 2 ✠ ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ` ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ✠ ՀՐԵԱՆԵՐԻ ՄԵՂԱՆՉՈՒՄԸ ՕՐԵՆՔԻ ԴԵՄ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆԸ ✠
Հռոմեացիներ 3 ✠ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՎԱՏՈՎ ✠ ՈՉ ՄԵԿ ՄԱՐԴ ԱՐԴԱՐ Է ✠ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏԻՑ Է ✠
Հռոմեացիներ 4 ✠ ԱԲՐԱՀԱՄԻ ՕՐԻՆԱԿԸ ✠ ԽՈՍՏՈՒՄ ՀԱՎԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ✠ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՎԱՏԸ ✠
Հռոմեացիներ 5 ✠ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ✠ ՄԵԿ ՄԱՐԴՈՎ` ՄԵՂՔ, ՄԵԿ ՄԱՐԴՈՎ` ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ✠
Հռոմեացիներ 6 ✠ ՔՐԻՍՏՈՍՈՎ` ՆՈՐ ԿՅԱՆՔ ✠ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՔԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ ✠ ՄԵՂՔԻ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ✠
Հռոմեացիներ 7 ✠ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՕՐԵՆՔԻՑ ✠ ՕՐԵՆՔԻ ԴԵՐԸ ✠ ՄԱՐԴԸ ՄԵՂՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ✠
Հռոմեացիներ 8 ✠ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ ✠ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ✠ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ ✠
Հռոմեացիներ 9 ✠ ԻՍՐԱՅԵԼԻ ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԱՍՏՎԱԾ` ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ԽՈՍՏՄԱՆԸ ✠ ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ ✠
Հռոմեացիներ 10 ✠ ՀԱՎԱՏԻ ԵՒ ՕՐԵՆՔԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ` ԱՍՏՈՒԾՈՎ ✠
Հռոմեացիներ 11 ✠ ԻՍՐԱՅԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՑԸ ✠ ԻՍՐԱՅԵԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՕՐՀՆԵՐԳ ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ✠
Հռոմեացիներ 12 ✠ ՀՈԳԵՒՈՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ✠
Հռոմեացիներ 13 ✠ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ✠ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԵՐ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՐՏՔ ✠
Հռոմեացիներ 14 ✠ ՉԴԱՏԵԼ ԵՂԲՈՐԸ ✠ Մ՛Ի ԳԱՅԹԱԿՂԵՑՐՈՒ ԵՂԲՈՐԴ ✠
Հռոմեացիներ 15 ✠ ԱՆՁՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ✠ ԱՎԵՏԱՐԱՆԸ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ ✠ ՊՈՂՈՍԸ` ԱՌԱՔՅԱԼ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ✠ ՊՈՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ✠
Հռոմեացիներ 16 ✠ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ✠ ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ✠
Ընթերցել՝ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ