ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ
Դժվար է ասել, թե այս նամակն իրականում ում է ուղղված: «Եբրայեցիս» անվանումը թղթին տրվել է 200 թվականին, սակայն իր բովանդակությունը թույլ է տալիս ենթադրելու, որ նամակը, որն ավելի աստվածաբանական ճառի է նման, կարող էին միայն հրեա-քրիստոնյաները կարդալ, այլև հեթանոսությունից դարձի եկածները:
Այս նամակի ընթերցողները հետզհետե զորացող հալածանքների պատճառով գտնվում էին քրիստոնեական հավատից հեռանալու վտանգի առաջ: Պողոսը քաջալերում է նրանց, որ հարատևեն իրենց հավատի մեջ՝ ցույց տալով, որ Հիսուս Քրիստոսն է Աստծու ճշմարիտ և վերջնական հայտնությունը: Այսպիսով՝ նա շեշտում է երեք ճշմարտություններ:
1. Հիսուսը Աստծու հավիտենական Որդին է, որ իր կրած չարչարանքներով ցույց տվեց ճշմարիտ հնազանդություն իր Հոր հանդեպ: Որպես Աստծու Որդի՝ Հիսուսը բարձր է ոչ միայն Հին Կտակարանի մարգարեներից, այլև հրեշտակներից, ինչպես նաև Մովսեսից:
2. Հիսուսը, որ Աստծու կողմից հայտարարված է որպես հավիտենական քահանա, գերակա է Հին Կտակարանի քահանաներից: Նրա անձի պատարագումով մեկընդմիշտ մատուցված կատարյալ զոհն այլևս ավելորդ է դարձնում Հին Կտակարանի բազմաթիվ զոհերը:
3. Հիսուսի միջոցով հավատացյալը փրկվում է մեղքից ու մահից: Հիսուսը՝ որպես ճշմարիտ Քահանայապետ, տալիս է ճշմարիտ փրկություն, որի ստվերն էին Հին Կտակարանի ծիսակատարություններն ու կենդանական զոհերը:
Իսրայելի պատմությունից բերելով հավատի մի շարք նախամարտիկների օրինակներ (11-րդ գլուխ), հեղինակն ընթերցողին կոչ է անում հավատարիմ մնալ Հիսուսի Ավետարանին: 12-րդ գլխում նա ջերմորեն հորդորում է, որ մինչև վերջ այդպես հավատարիմ մնալ՝ իրենց աչքերը հառած Քրիստոսին, և դիմանալ ամեն տեսակ հալածանքների ու չարչարանքների: Նամակը վերջանում է խրատական խոսքերով և ողջույններով:
Ավանդաբար այս նամակի հեղինակը համարվել է Պողոսը, գրության ժամանակ է համարվում 63-64 թթ.: Սակայն ինչպես միջնադարում, այնպես էլ այսօր, հեղինակի հարցը կասկածի տակ է առնված: Հնարավոր վարկածներից մեկի համաձայն` Պողոսի մտքերը շարադրել է նրա ուղեկիցներից մեկը` Բառնաբասը, Ղուկասը կամ մեկ այլ գործակից:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան. Քրիստոսը՝ Աստծու հայտնության լրումը (1.1-3)
✠ Քրիստոսի գերակայությունը հրեշտակներից (1.4-2.18)
✠ Քրիստոսի գերակայությունը Մովսեսից և Հեսուից (3.1-4.13)
✠ Քրիստոսի քահանայության գերակայությունը (4.14-7.28)
✠ Քրիստոսի Ուխտի գերակայությունը (8.1-9.28)
✠ Քրիստոսի զոհագործության գերակայությունը (10.1-39)
✠ Հավատի նախապատվությունը (11.1-12.29)
✠ Վերջին թելադրանքներ և վերջաբան (13.1-25)
Եբրայեցիներ 1 ✠ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԻՐ ՈՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ ✠ ՈՐԴԻՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԾ Է ✠
Եբրայեցիներ 2 ✠ ՄԵԾ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՎ ԵՒ ՈՉ ԹԵ ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՎ ✠
Եբրայեցիներ 3 ✠ ՔՐԻՍՏՈՍ` ԳԵՐԱԶԱՆՑ, ՔԱՆ ՄՈՎՍԵՍԸ ✠ ՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՆԳԻՍՏԸ ✠
Եբր. 3:1-19 /4:1-16/
Եբրայեցիներ 4 ✠ ՔՐԻՍՏՈՍ` ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ✠
Եբրայեցիներ 5 ✠ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՎԱՏԸ ԼՔԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ ✠
Եբրայեցիներ 6 ✠ ԱՍՏԾՈՒ ՀԱՍՏԱՏ ԽՈՍՏՈՒՄԸ ✠
Եբրայեցիներ 7 ✠ ՄԵԼՔԻՍԵԴԵԿ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ ✠ ՂԵՒՏԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠
Եբրայեցիներ 8 ✠ ՀԻՍՈՒՍ` ՄԵՐ ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ ✠
Եբրայեցիներ 9 ✠ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱՐԱՆ ✠
Եբրայեցիներ 10 ✠ ՄՈՏԵՆԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ ✠
Եբրայեցիներ 11 ✠ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՏԸ ✠
Եբրայեցիներ 12 ✠ ԱՍՏՎԱԾ` ՄԵՐ ՀԱՅՐԸ ✠ ՊԱՏԻԺ ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ✠
Եբրայեցիներ 13 ✠ ԻՆՉՊԵՍ ՀԱՃԵԼԻ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ ✠ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ✠
Ընթերցել՝ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ