Մեկնություն - ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 

Մարկոսի Ավետարանը չորս Ավետարաններից ամենակարճն ու հնագույնն է: Հեղինակը, հնուց ի վեր, համարվում է Հովհաննես Մարկոսը, որի մասին տեղեկություններ ունենք «Առաքյալների գործերը» գրքից և առաքելական նամակներից (Կղ 4.10, Փլմ 24, Բ Տմ 4.11, Ա Պտ 5.13): Մարկոսը եղել է Պողոսի և Բառնաբասի ուղեկիցը և որոշ ժամանակ աշակերտել Պետրոս առաքյալին:
Գործք 12:12-ից հայտնի է դառնում, որ Մարկոսի մոր` Մարիամի տունը առաքյալների աղոթավայրն էր Երուսաղեմում: Կարծվում է, որ Հիսուսի ձերբակալության ժամանակ մերկ փաղչող երիտասարդը հենց Մարկոսն է եղել (Մարկ. 14:51-52): Ըստ ավանդության` Մարկոսը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը և նահատակվել է այդտեղ քսան տարի եպիսկոպոսություն անելուց հետո:
Մարկոսի ավետարանն ուղղված է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին: Գրվել է 64-70 թվականների միջև, Հռոմում:
Եկեղեցական սրբանկարչության մեջ Մարկոս ավետարանիչի խորհրդանիշն է առյուծը, քանի որ Մարկոսն իր ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, որ Հիսուս Աստծո Որդին է:
Մարկոսի Ավետարանն սկսվում է այն հաստատումով, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է: Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես մեծ հեղինակության տեր մի անձի, որի իշխանությունը երևում է նրա ուսուցումներից, չար ոգիների վրա ունեցած ազդեցությունից և մարդկանց մեղքերը ներելուց: Աստիճանաբար Հիսուսն ինքն իրեն հայտնի է դարձնում իր աշակերտներին, և որքան հայտնի է դարձնում իր Մեսիա լինելը, այնքան ավելի է խոսում իր չարչարանքների, մահվան և հարության մասին, որոնք պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Հիսուսն ինքն իրեն կոչում է Մարդու Որդի, որն աշխարհ է եկել իր կյանքը տալու՝ մարդկությունը մեղքի կապանքներից ազատագրելու համար:
Մարկոսն իր Ավետարանում Հիսուսի պատմությունը մեզ ներկայացնում է առավելապես նրա կատարած գործերով, քան նրա խոսքերով և ուսուցումներով: Հովհաննես Մկրտչի մասին կարճ ներածականից և Հիսուսի մկրտության և փորձության դրվագի համառոտ նկարագրությունից հետո Մարկոսն անմիջապես անցնում է Հիսուսի առաքելությանն ու նրա կատարած բժշկումներին: Ժամանակի ընթացքում Հիսուսի հետևորդները հետզհետե ավելի լավ են հասկանում նրան, մինչդեռ, մյուս կողմից, նրա հակառակորդներն ավելի թշնամական դիրք են բռնում նրա հանդեպ: Վերջին գլուխներում նկարագրված են Հիսուսի վերջին շաբաթը, հատկապես նրա խաչելությունը և հարությունը:
Մարկոսի Ավետարանը գործնական, պարզ ու արագ ոճով, բայց տպավորիչ կերպով է ներկայացնում Հիսուսին, այնպես որ յուրաքանչյուր ընթերցող, հռոմեացի հարյուրապետի նման, կարողանա գոչել. «Իսկապես որ այս մարդն Աստծու Որդին էր» (15.39):

ՄԱՐԿՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.
 Ավետարանի սկիզբը (1.1-13)
 Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (1.14-9.50)
✠ Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (10.1-52)
 Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (11.1-15.47)
 Հիսուսի հարությունը (16.1-8)
 Հարությունից հետո Հիսուսի երևալը երեք անգամ և համբարձումը (16.9-20)







Մարկոս 1 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ  ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՉՈՐՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԴԻՎԱՀԱՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ  ԶԱՆԱԶԱՆ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ ԲՈՐՈՏԻ ԲԺՇԿՈՒՄԸ  



Մարկոս 2 ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ  ՂԵՒԻԻ ԿՈՉՈՒՄԸ  ՎԵՃ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ՊՈԿՎԱԾ ՀԱՍԿԵՐ


Մարկոս 3 ՉՈՐԱՑԱԾ ՁԵՌՔԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ԵՏԵՒԻՑ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ  


Մարկոս 4 ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ  ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ  ԱՅԼ ԱՌԱԿՆԵՐ ՓՈԹՈՐԿԻ ԽԱՂԱՂԵՑՈՒՄԸ  


Մարկոս 5 ✠ ԳԵՐԳԵՍԱՑԻ ԴԻՎԱՀԱՐԸ ✠ ՀԱՅՐՈՍԻ ԱՂՋԿԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԵՌԱՏԵՍ ԿՆՈՋ ԲԺՇԿՈՒՄԸ ✠


Մարկոս 6 ✠ ՀԻՍՈՒՍԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԶԱՐԵԹ ✠ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԼԽԱՏՈՒՄԸ ✠ ՀԱՑԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՔԱՅԼՈՒՄ Է ԾՈՎԻ ՎՐԱՅՈՎ ✠ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ ԳԵՆՆԵՍԱՐԵԹՈՒՄ ✠


Մարկոս 7 ✠ ՎԵՃ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ✠ ՄԱՔՈՒՐԸ ԵՒ ԱՆՄԱՔՈՒՐԸ ✠ ՓՅՈՒՆԻԿԵՑԻ ԿՆՈՋ ՀԱՎԱՏԸ ✠ ԽՈՒԼ-ՀԱՄՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠


Մարկոս 8 ✠ ՀԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ✠ ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՑ ✠ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԵՒ ՀԵՐՈՎԴԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԹԹԽՄՈՐԸ ✠ ԲԵԹՍԱՅԻԴԱՑԻ ԿՈՒՅՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠
Մարկոս 9 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԼՈՒՍՆՈՏ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ԿՐԿԻՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՄԵԾԸ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ✠ ՈՎ ՄԵՐ ԴԵՄ ՉԵ, ՄԵԶ ՀԵՏ Է ✠ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠


Մարկոս 10 ✠ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՀԻՍՈՒՍ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ✠ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ✠ ՎԵՐՍՏԻՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԶԵԲԵԴԵՈՍԻ ՈՐԴԻՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ✠ ԿՈՒՅՐ ԲԱՐՏԻՄԵՈՍԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠

Մարկոս 11 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ ✠ ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆԻՆ ✠ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՌԵՒՏՈՒՐ ԱՆՈՂՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ ✠ ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ. ՀԱՎԱՏ ԵՒ ԱՂՈԹՔ ✠ ՀԱՐՑ ՀԻՍՈՒՍԻՆ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠


Մարկոս 12 ✠ ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ԿԱՅՍՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՏՈՒՐՔԸ ✠ ՀԱՐՑ ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆԸ ✠ ՔՐԻՍՏՈՍ` ՈՐԴԻ ԵՒ ՏԵՐ ԴԱՎԹԻ ✠ ՕՐԵՆՍԳԵՏՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ✠ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ ✠


Մարկոս 13 ✠ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՃԱՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱՆՑ ✠ ՄԵԾ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ ✠ ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ ✠ ՉՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ԵՒ ԺԱՄԸ ✠


Մարկոս 14 ✠ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՍՈՒՍԻ ԴԵՄ ✠ ՕԾՈՒՄ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ ✠ ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՏՆԵԼՈՒ ՀԻՍՈՒՍԻՆ ✠ ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ ✠ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ✠ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԱՂՈԹՔ ԳԵԹՍԵՄԱՆԻՈՒՄ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՎԵԼԸ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԿԱՅԻԱՓԱՅԻ ԵՒ ԱՏՅԱՆԻ ԱՌԱՋ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ ✠


Մարկոս 15 ✠ ՀԻՍՈՒՍ ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ ✠ ՓՇԵ ՊՍԱԿ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉՎԵԼԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՈՒՄԸ ✠


Մարկոս 16 ✠ ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՒ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԱՐՈՒՑՅԱԼ ՀԻՍՈՒՍ ԵՐԵՒՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ✠ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ ✠