Ընթերցել ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ
1 Երեցիցս` ընտրյալ Տիրուհուն եւ նրա որդի ներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտությամբ. եւ ոչ թե միայն ես, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտությանը, 2 որովհետեւ այն ճշմարտությունը, որ հաստատված է մեր մեջ, ձեզ հետ էլ է. եւ դուք հավիտենապես մեզ հետ էք: 3 Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից` Հոր Որդուց, շնո՜րհ, ողորմությու՜ն, խաղաղությու՜ն ձեզ` ճշմար տությամբ եւ սիրով: 4 Չափազանց ուրախ եղա, որ գտա քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից: 5 Եւ այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիկին, որ սիրենք միմյանց. ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք: 6 Եւ ա՛յս է սերը. որ ընթանանք ըստ նրա պատվիրանների: Եւ ա՛յս է պատվիրանը, որ ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք: 7 Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ: 8 Զգու՛յշ եղեք ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը: 9 Ամեն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն: Ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է եւ՛ Որդուն, եւ՛ Հորը: 10 Եթե մեկը գա ձեզ մոտ եւ այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք եւ նրան մի՛ ողջունեք: 11 Ով այդպիսի մեկին ասի` ողջու՜յն, մասնակից կլինի նրա չար գործերին: 12 Շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով եւ թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալ ձեզ մոտ եւ դեմառդեմ խոսել, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի: 13 Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները: Շնո՜րհ ընդ ձեզ:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ
Այս նամակի սկզբում հեղինակն իրեն կոչում է պարզապես «Երեց»: Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ նամակի հեղինակը ոչ թե Հովհաննես ավետարանիչն է, այլ Հովհաննես Երեցը, որի մասին վկայություններ են պահպանվել երկրորդ դարի եկեղեցական հայերերի մոտ: Սակայն հայտնի է, որ քրիստոնեական վաղ շրջանում եպիսկոպոսներն էլ իրենց Երեց տիտղոսն էին տալիս (Պետրոս առաքյալը ևս իրեն երեց է կոչում իր առաջին թղթի 5:1-ում): Նամակն ուղղված է «Աստծուց ընտրված Տիրուհուն» և նրա զավակներին: Նա հավանաբար նկատի ունի տեղական եկեղեցիներից մեկը և նրա հավատացյալներին:
Նամակը գրվել է առաջին դարի վերջում` Եփեսոսում:
Նամակի սեղմ պատգամն այն է, որ հավատացյալները մնան ճշմարտության մեջ և սիրեն միմյանց: Առաքյալը նրանց զգուշացնում է կեղծ ուսուցիչներից, որոնք տարածում են առաջին նամակում հիշված մոլորեցուցիչ վարդապետությունները:
Նամակի սեղմ պատգամն այն է, որ հավատացյալները մնան ճշմարտության մեջ և սիրեն միմյանց: Առաքյալը նրանց զգուշացնում է կեղծ ուսուցիչներից, որոնք տարածում են առաջին նամակում հիշված մոլորեցուցիչ վարդապետությունները:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1-3)
✠ Սիրո նախապատվությունը (4-6)
✠ Զգուշացում սխալ վարդապետություններից (7-11)
✠ Վերջաբան (12-13)
Բ Հովհաննես 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍԵՐ ✠ ՎԵՐՋԱԲԱՆ ✠