Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը գրված է Հռոմից, որտեղ բանտարկված էր Պողոսը և իրեն լքված էր զգում: Գրության մոտավոր ժամանակ է համարվում 66-67 թվականները:
Նամակը բովանդակում է ընդհանրապես խրատներ և ցուցումներ՝ ուղղված Տիմոթեոսին: Այստեղ տիրող գլխավոր մտածումն Ավետարանը քարոզող մարդու դիմագրաված նեղություններն ու հակառակություններն են, որոնք հաղթահարելու համար նրա հորդորն է՝ քաջությամբ հարատևել և բարի պատերազմ մղել Հիսուս Քրիստոսին հավատարիմ զինվորի նման (1.3-2.13): Առաքյալը քաջալերում է Տիմոթեոսին և թելադրում նրան, որ անսասան հավատով վկայի Հիսուս Քրիստոսի մասին, պահի Ավետարանի և հին Ուխտի ճշմարիտ վարդապետությունը և կատարի իր պարտականությունը՝ որպես ուսուցիչ և քարոզիչ:
Առաքյալն զգուշացնում է Տիմոթեոսին, որ չընկնի «հիմար և տգետ» վիճաբանությունների փորձության մեջ, վիճաբանություններ, որոնք ոչ մի բարիք չեն բերում, այլ միայն մոլորեցնում են ունկնդիրներին:
Վերջապես, առաքյալն իր գործակցին հիշեցնում է իր անձնական օրինակը և առաքելության նպատակը, իր հավատը, համբերությունը, սերը, հարատևությունը և հալածանքների ընթացքում գալիք նեղությունները:
Այս նամակը քաջալերության մնայուն աղբյուր է բոլոր հավատացյալների և մանավանդ նրանց համար, որոնք լծված են Տիրոջ ծառայության գործին, որպեսզի նրանք իրենց հավատի պայքարը մղեն անվախորեն, համբերությամբ և սիրով:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-2)
✠ Գոհություն և թելադրանքներ (1.3-2.13)
✠ Հորդորներ և զգուշացում (2.14-4.5)
✠ Պողոսի անձնական կացությունը (4.6-18)

✠ Վերջաբան (4.19-22)





Բ Տիմոթեոս 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՔԱՋԱԼԵՐԱՆՔ


Բ Տիմոթեոս 2 ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԶԻՆՎՈՐԸՓՈՐՁՎԱԾ ՄՇԱԿԸ


Բ Տիմոթեոս 3 ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ ՀՈՐԴՈՐՆԵՐ


Բ Տիմոթեոս 4 ՈՂՋԱՄԻՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒՄԸ ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱԽՃԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ