Մեկնություն - ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ 

Նոր Կտակարանում Ընդհանրական յոթ նամակներից են Պետրոս առաքյալի երկու նամակները: Առաջին նամակն ուղղված է «Աստծու ընտրյալներին», այսինքն՝ քրիստոնյաներին, որոնք ցրված էին Փոքր Ասիայի հյուսիսային և արևելյան կողմերում: Այս շրջանների եկեղեցիները հիմնվել էին Պողոսի կամ նրա գործակիցների ջանքերով:
Նամակում նշվում է, որ Պետրոսն ինքը այս նամակը գրում է Սիղվանոսի միջոցով:  Գրության վայր է համարվում Հռոմը, որին խորհրդանշորեն կոչվում է «Բաբելոն»: Գրության մոտավոր ժամանակ է համարվում 64-67թթ.:
Նամակի գլխավոր նպատակն է քաջալերել ընթերցողներին, որոնք իրենց քրիստոնեական հավատի համար գտնվում էին հալածանքների և նեղությունների մեջ: Հեղինակն այս մասին խոսելիս նրանց հիշեցնում է օրինակը Հիսուս Քրիստոսի, որի մահը, հարությունը և խոստացված գալուստը հույս պետք է ներշնչեն նրանց: Սրա լույսի տակ էլ ճշմարիտ քրիստոնյաները պետք է ընդունեն նեղությունները և դիմանան դրանց, որովհետև դա իրենց հավատի հարազատության երաշխիքն է: Եվ ովքեր դիմանան, պիտի վարձատրվեն, երբ Հիսուս Քրիստոսը կրկին հայտնվի:
Քաջալերական խոսքերի կողքին հեղինակը պահանջում է, որ ընթերցողներն իրենց հավատի մեջ միշտ արթուն և պատրաստ լինեն, ապրեն սուրբ կյանքով ու անկեղծ եղբայրությամբ և լինեն կենդանի տաճարներ՝ ամրորեն հաստատված Քրիստոսի ժայռի վրա:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

✠  Նախաբան (1.1-2):
✠  Հիշեցում Աստծու փրկագործության մասին (1.3-12)
✠ Մաքուր և սուրբ կյանքով ապրելու հորդորներ (1.13-2.10)
✠  Քրիստոնյայի պարտավորությունը նեղությունների ժամանակ (2.11-4.19)
✠ Քրիստոնեական հեզությունը և ծառայությունը (5.1- 11)
✠ Վերջաբան (5.12-14)




Ա Պետրոս 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԳՈՀՈՒԹՅՈՒՆ` ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ ✠ ԿՈՉ` ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԵԼՈՒ ✠


Ա Պետրոս 2 ✠ ԿԵՆԴԱՆԻ ՎԵՄԸ ԵՒ ՍՈՒՐԲ ԱԶԳԸ ✠ ԱՊՐԵԼ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐ ✠ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ ✠


Ա Պետրոս 3 ✠ ԿԱՆԱՅՔ ԵՒ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ✠ ՉԱՐՉԱՐԱՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ✠ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ✠


Ա Պետրոս 4 ✠ ՓՐԿՎԱԾ ԿՅԱՆՔԵՐ ✠ ԱՍՏԾՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՐԻ ՏՆՏԵՍՆԵՐԸ ✠ ՉԱՐՉԱՐՎԵԼ ԻԲՐԵՒ ՔՐԻՍՏՈՆՅԱՅ ✠


Ա Պետրոս 5 ✠ ՀՈՐԴՈՐ ԵՐԵՑՆԵՐԻՆ ✠ ՀՈՐԴՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ✠ ՎԵՐՋԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀՐԱԺԵՇՏ ✠