Մեկնություն - ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ 

Պետրոս առաքյալի անունով մեզ հասած այս երկրորդ թղթի հեղինակության, գրության վայրի և ժամանակի վերաբերյալ ուսումնասիրողները միակարծիք չեն: Ոմանք կարծում են, որ թուղթը գրվել է 64-67 թվականների ընթացքում, Հռոմում: Համեմատելով նախորդ նամակի հետ որոշ մասնագետներ էլ կարծում են, որ նամակներում առկա բովանդակային, լեզվական և այլ տարբերություններ հաստատում են, որ այն գրվել է ավելի ուշ շրջանում: Ամեն պարագայի, հինգերորդ դարից սկած այս գրքի կանոնականությունը քննության առարկա չի եղել:
Նամակն ուղղված է առաջին դարի քրիստոնյաների մի լայն շրջանակի: Հեղինակի գլխավոր նպատակն է պայքարել սուտ ուսուցանողների տարած աշխատանքի և նրանց ուսուցումներից բխած անբարոյությունների դեմ: Մոլորեցնող ուսուցումներից և անպարկեշտ կենցաղից հեռու պահելու համար առաքյալն «աստվածապաշտ կյանքի» կոչված քրիստոնյաներին կոչ է ուղղում, որ նրանք հավատարիմ մնան Աստծու և Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց ունեցած ճշմարիտ ճանաչումին. ճանաչում, որ իրենց փոխանցվել էր այն մարդկանց կողմից, որոնք անձամբ տեսել էին Հիսուսին և լսել նրա խոսքերը: Ապա առաքյալն զգուշացնում է սխալ ուսուցումներ տարածողներից, որոնք սպրդել էին Քրիստոսի եկեղեցուց ներս՝ բուռն կերպով դատապարտելով նրանց հայհոյություններն ու անբարո կենցաղը: Նա մասնավորապես պատասխանում է սուտ վարդապետների այն հեգնական հավաստումին, թե Քրիստոսը կրկին չի գալու: Առաքյալն ասում է, որ Քրիստոսի վերադարձի ուշացումը միտումնավոր հապաղում է. արդյունք՝ Աստծու համբերատար գթության, որովհետև Աստված «չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ բոլորն էլ ապաշխարելու առիթ ունենան» (3.9):

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 Նախաբան (1.1-2)
 Քրիստոնեական հրավեր (1.3-21)
 Սխալ ուսուցումներ (2.1-22)

 Քրիստոսի երկրորդ գալուստը (3.1-18)




Բ Պետրոս 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ԱՍՏԾՈՒ ԿՈՉԸ ԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՓԱՌՔԻ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐ


Բ Պետրոս 2 ԸՆԴԴԵՄ ՍՈՒՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ


Բ Պետրոս 3 ՏԻՐՈՋ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ՆՈՐ ԵՐԿԻՐ ՀՈՐԴՈՐ ԵՒ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ