Մեկնություն - ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ













ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ 
Նոր Կտակարանի կանոնի դասավորման մեջ առաջինը Մատթեոսի Ավետարանն է, որը կամրջում է Հին ու Նոր Կտակարանները: Ավետարանիչը Հիսուսի կյանքը ու վարդապետության մասին պատմելով, դրանք ներկայացնում է որպես հինկտակարանյան մարգարեությունների իրականացում:
Հեղինակը  Մատթեոս առաքյալն է (9.9), որը կոչվել է նաև Ղևի (Մր 2.14, Ղկ 5.27): Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան: Հնագույն մի քանի վկայությունների համաձայն, Մատթեոսն ավետարանը գրել է նախ եբրայերեն և ապա նույնը շարադրել է հունարեն: Եղեկեցու Ավանդության համաձայն նահատակվել է Եթովպիայում:
Այս ավետարանն ուղղված է հրեա քրիստոնյաներին: Գրության վայրի և ժամանակի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Ուսումնասիրողների մեծ մասը սակայն գրության վայր է համարում Անտիոքը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մատթեոսի ավետարանը գրվել է Մարկոսի ավետարանից հետո և ծանոթ է եղել արդեն երկրորդ դարի սկզբին, ենթադրվում է, որ ավետարանը գրվել է 70 թվականից հետո և 100 թվականից առաջ:
Եկեղեցական ավանդության մեջ Մատթեոս ավետարանիչի խորհդրանիշն է համարվում մարդ-հրեշտակակերպը, քանի որ Մատթեոսն իր ավետարանը սկսում է Հիսուսի մարդեղության պատմությամբ:
Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ Հիսուսն է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր Հին Կտակարանի մարգարեությունների մեջ: Հիսուսը միայն եբրայեցի ժողովրդի Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի:
Մատթեոսն իր Ավետարանը գրել է ժամանակագրական կարգով. այն սկսում է Հիսուսի ազգաբանությամբ և ծնունդով, նկարագրում է նրա մկրտությունն ու փորձությունը և ապա նրա քարոզչությունն ու բժշկությունները: Այնուհետև նա նկարագրում է վերջին անգամ Հիսուսի մուտքը Երուսաղեմ, նրա երկրային կյանքի վերջին շաբաթվա դեպքերը, խաչելությունն ու հարությունը:
Մատթեոս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես այն մեծ ուսուցիչը, որն իշխանություն ունի մեկնաբանելու Աստծու Օրենքը և քարոզելու Աստծու արքայության մասին: Հիսուսը Աստծու Օրենքի և Ուխտի հավատարիմ ծառան է, որը կատարում և ամբողջացնում է Աստծու ծրագիրը: Մատթեոսի Ավետարանում Հիսուսի ուսուցումները տրվում են հատուկ խմբավորումով և ընդհանուր դասավորությամբ՝ ըստ հետևյալ կարգի:
1. Լեռան քարոզը, որով Հիսուսը մեզ հայտնում է մեր պարտավորությունները՝ Աստծու արքայությանն արժանի լինելու համար (5-7-րդ գլուխներ):
2. Իր աշակերտներին տրված ցուցումներ՝ Աստծու արքայությունը քարոզելու իրենց առաքելության մասին (10-րդ գլուխ):
3. Երկնքի արքայության խորհուրդը և հետագա մեծ հաղթանակը պատկերող յոթ առակներ (13-րդ գլուխ):
4. Այս աշխարհում ինչպե՞ս ապրել որպես երկնքի արքայության զավակներ (18-րդ գլուխ):
5. Ուսուցումներ ներկա ժամանակների վախճանի և Աստծու արքայության գալստյան մասին (24-25-րդ գլուխներ):
ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.
 Հիսուսի տոհմաբանությունը և ծնունդը (1.1-2.23)
 Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-12)
 Հիսուսի մկրտությունը և փորձությունը (3.13-4.11)
 Հիսուսի քարոզչությունը և նրա կատարած գործերը Գալիլեայում (4.12-18.35)
 Նրա երթը Գալիլեայից Երուսաղեմ (19.1-20.34)
 Վերջին շաբաթը Երուսաղեմում ու նրա շրջակայքում (21.1-27.66)
 Հիսուսի հարությունը և նրա երևալն իր աշակերտներին (28.1-20)






Մատթեոս 1✠ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ✠


Մատթեոս 2 ✠ ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ ✠ ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ ✠ ՎԵՐԱԴԱՐՁ ԵԳԻՊՏՈՍԻՑ ✠


Մատթեոս 3 ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ✠


Մատթեոս 4 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ ✠ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ ✠ ՁԿՆՈՐՍՆԵՐԻՑ` ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ✠


Մատթեոս 5 ✠ ԼԵՐԱՆ ՔԱՐՈԶԸ ✠ ԵՐԱՆԻՆԵՐ ✠ ԵՐԿՐԻ ԱՂԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ ✠ ՕՐԵՆՔԻ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ✠


Մատթեոս 6 ✠ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ` ԳԱՂՏՆԱԲԱՐ ✠ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ ✠ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ✠ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԳԱՆՁԸ ✠ ԱՍՏՎԱԾ ԵՒ ՄԱՄՈՆԱ ✠ ԱՊԱՎԻՆՈՒՄ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆԸ ✠


Մատթեոս 7 ✠ Մ՛Ի ԴԱՏԻՐ ✠ ՈՍԿԵ ՕՐԵՆՔ ✠ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ✠ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ✠


Մատթեոս 8 ✠ ԲՈՐՈՏԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԻ ԾԱՌԱՅԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ ԿԱՓԱՌՆԱՅՈՒՄՈՒՄ ✠ ՓՈԹՈՐԿԻ ԽԱՂԱՂԵՑՈՒՄ ✠ ԳԵՐԳԵՍԱՑԻ ԴԻՎԱՀԱՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠


Մատթեոս 9 ✠ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՄԱՏԹԵՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ✠ ՎԵՃ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՀԱՅՐՈՍԻ ԱՂՋԿԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԵՐԿՈՒ ԿՈՒՅՐԵՐԻ ԵՒ ՀԱՄՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠


Մատթեոս 10 ✠ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՎԵՐԱՀԱՍ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԴԵՄ ✠ ՍՈՒՐ, ԽԱՉ ԵՒ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ✠


Մատթեոս 11 ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆԵՐԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍԻՆ ✠ ՎԱՅԵՐ` ՉԱՊԱՇԽԱՐՈՂ ՔԱՂԱՔՆԵՐԻՆ ✠ ԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԸ ✠


Մատթեոս 12 ✠ ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ՊՈԿՎԱԾ ՀԱՍԿԵՐ ✠ ՉՈՐԱՑԱԾ ՁԵՌՔԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԵՒ ԲԵԵՂԶԵԲՈՒՂԸ ✠ ՄԵՂՔ ԵՒ ՀԱՅՀՈՅԱՆՔ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԴԵՄ ✠ ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ ✠ ՊԻՂԾ ՈԳՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ✠


Մատթեոս 13 ✠ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ ✠ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՈՐՈՄՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ԵՒ ԹԹԽՄՈՐԻ ԱՌԱԿԸ ✠ ՈՐՈՄՆԵՐԻ ԱՌԱԿԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԱՅԼ ԱՌԱԿՆԵՐ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԶԱՐԵԹ ✠


Մատթեոս 14 ✠ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԳԼԽԱՏՈՒՄԸ ✠ ՀԱՑԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՔԱՅԼՈՒՄ Է ԾՈՎԻ ՎՐԱՅՈՎ ✠ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ ԳԵՆՆԵՍԱՐԵԹՈՒՄ ✠


Մատթեոս 15 ✠ ՎԵՃ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ✠ ՔԱՆԱՆԱՑԻ ԿՆՈՋ ՀԱՎԱՏԸ ✠ ՀԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ✠


Մատթեոս 16 ✠ ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՑ ✠ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՈՒ ՍԱԴՈՒԿԵՑԻՆԵՐԻ ԹԹԽՄՈՐԸ ✠ ՃՇՄԱՐԻՏ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԵՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՀԻՍՈՒՍԻՆ ՀԵՏԵՒԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ✠


Մատթեոս 17 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ✠ ԼՈՒՍՆՈՏ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠ ՎԵՐՍՏԻՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ✠ ՏԱՃԱՐԻ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ✠


Մատթեոս 18 ✠ ՄԵԾԸ` ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ✠ ԱՆՀԻՇԱՉԱՐՈՒԹՅՈՒՆ ✠ ԱՆԽԻՂՃ ՊԱՐՏԱՏԵՐ ԾԱՌԱՅԻ ԱՌԱԿԸ ✠


Մատթեոս 19 ✠ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՀԻՍՈՒՍ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ✠ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ✠ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ✠ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ✠


Մատթեոս 20 ✠ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ԿՐԿԻՆ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ✠ ՀԱԿՈԲՈՍԻ ԵՒ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔԸ ✠ ԵՐԻՔՈՎԻ ԵՐԿՈՒ ԿՈՒՅՐԵՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ ✠


Մատթեոս 21 ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ ✠ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԱՃԱՌՔ ԱՆՈՂՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ ✠ ԱՆԻԾՎԱԾ ԹԶԵՆԻՆ ✠ ՀԱՐՑ ՀԻՍՈՒՍԻՆ` ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԱՌԱԿ ԵՐԿՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ✠ ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠


Մատթեոս 22 ✠ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԱՌԱԿԸ ✠ ԿԱՅՍՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՏՈՒՐՔԸ ✠ ՀԱՐՑ` ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ✠ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸ ✠ ՔՐԻՍՏՈՍ` ՈՐԴԻ ԵՒ ՏԵՐ ԴԱՎԹԻ ✠


Մատթեոս 23 ✠ ՕՐԵՆՍԳԵՏՆԵՐԻ ԵՒ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ✠ ՈՃԻՐ ԵՒ ՊԱՏԻԺ ✠ ՈՂԲ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ✠


Մատթեոս 24 ✠ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՃԱՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ✠ ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱՆՑ ✠ ՄԵԾ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ ✠ ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ ✠ ՉՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ԵՒ ԺԱՄԸ ✠ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՒ ԱՆՀԱՎԱՏԱՐԻՄ ԾԱՌԱՆԵՐ ✠


Մատթեոս 25 ✠ ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ԵՐԵՔ ԾԱՌԱՆԵՐԻ ԱՌԱԿԸ ✠ ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ ✠


Մատթեոս 26 ✠ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՍՈՒՍԻ ԴԵՄ ✠ ՕԾՈՒՄ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ ✠ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ✠ ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ ✠ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ✠ ԱՂՈԹՔ ԳԵԹՍԵՄԱՆԻՈՒՄ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ ԿԱՅԻԱՓԱՅԻ ԱՌԱՋ ✠ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ ✠


Մատթեոս 27 ✠ ՀԻՍՈՒՍ ՏԱՐՎՈՒՄ Է ՊԻՂԱՏՈՍԻ ՄՈՏ ✠ ՀՈՒԴԱՅԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԻՍՈՒՍ ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՄԱՀՎԱՆ ✠ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾԱՂՐԸ ԵՒ ՆԱԽԱՏԻՆՔԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉՎԵԼԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ ✠ ՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՈՒՄԸ ✠ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ✠


Մատթեոս 28 ✠ ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՒ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ✠ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ ԵՒ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ✠