Մեկնություն - ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակը ևս գրվել է Պողոսի առաքելական երրորդ ճանապարհորդության ընթացքում: Այդ ժամանակ Պողոսը շատ նեղ և դժվարին մի պահ էր ապրում Կորնթոսի եկեղեցու հետ իր հարաբերությունների մեջ: Եկեղեցու անդամներից ոմանք Պողոսին դեմ էին: Առաքյալը մի կողմից բուռն կերպով հակազդում է, իսկ մյուս կողմից էլ համբերություն է ցուցաբերում և հայտնում իր սերը՝ հուսալով, որ ի վերջո հակառակությունները վերջ կգտնեն, և համերաշխություն կտիրի:
Նամակի առաջին մասում Պողոսը քննարկում է իր կապերը Կորնթոսի եկեղեցու հետ և բացատրում, թե ինչո՛ւ էր իր նախորդ նամակում խստությամբ հանդիմանում իրեն հակառակվողներին: Նա գոհունակություն է հայտնում, որ իր խիստ վերաբերմունքը պատճառ է դարձել, որ նրանք զղջան և դարձի գալով՝ ապրեն համերաշխ կյանքով:
Ապա առաքյալը կոչ է անում հավատացյալներին, որ իրենց առատ նվերներով օգնեն Հրեաստանի կարիքավոր քրիստոնյաներին: Նամակի վերջին գլուխներում Պողոսը պաշտպանում է իր առաքելական հեղինակությունն ու կեցվածքը Կորնթոսում գտնվող մի շարք մարդկանց դեմ, որոնք իրենց «ճշմարիտ» առաքյալներ էին համարում, մինչդեռ Պողոսին անվանում էին սուտ առաքյալ:
Նամակում առաքյալի նպատակը իր անձը կամ անձնական հեղինակությունը և կամ սեփական մի ուսուցում պաշտպանելը չէ բնավ: Իր առաքելական հեղինակությունը պաշտպանելով՝ իրականում Պողոսի ջանքն ու նպատակն է եղել ճշմարիտ Ավետարանն ընդունել տալ բոլորին, որպեսզի բոլորն էլ Քրիստոսին ճանաչեն և ընդունեն որպես Տիրոջ:
Նամակը գրել է Մակեդոնիայում, 56-57 թվականների միջև:

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 Նախաբան (1.1-11)
 Պողոսը և Կորնթոսի եկեղեցին (1.12-7.16)
 Հրեաստանի քրիստոնյաներին տրված նվերներ (8.1-9.15)
 Պողոսի՝ որպես առաքյալի հեղինակության պաշտպանությունը (10.1-13.10)

 Վերջաբան (13.11-14)




Բ Կորնթացիներ 1 ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ՊՈՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ


Բ Կորնթացիներ 2 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՈՍԻ ԱՆՁԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՎԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ ՔՐԻՍՏՈՍՈՎ


Բ Կորնթացիներ 3 ՆՈՐ ՈՒԽՏԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ


Բ Կորնթացիներ 4 ՀՈԳԵՒՈՐ ԳԱՆՁ ԿԱՎԵ ԱՆՈԹՆԵՐԻ ՄԵՋ ԱՊՐԵԼ ՀԱՎԱՏՈՎ


Բ Կորնթացիներ 5 ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ` ՔՐԻՍՏՈՍՈՎ


Բ Կորնթացիներ 6 ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ


Բ Կորնթացիներ 7 ՊՈՂՈՍԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ ԶՂՋՄԱՆ ԱՌԻԹՈՎ


Բ Կորնթացիներ 8 ՊՈՂՈՍԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ ԶՂՋՄԱՆ ԱՌԻԹՈՎ


Բ Կորնթացիներ 9 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ


Բ Կորնթացիներ 10 ՊՈՂՈՍԸ` ՊԱՇՏՊԱՆ ԻՐ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ


Բ Կորնթացիներ 11 ՊՈՂՈՍԸ ԵՒ ՍՈՒՏ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ


Բ Կորնթացիներ 12 ՊՈՂՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԵՍԻԼՔԸ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ


Բ Կորնթացիներ 13 ՀՈՐԴՈՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԱՆ