- Պահքի հոգեւոր պարտադիր ուղեկիցներից մեկը, ինչպես արդեն պարզաբանեցինք, աղոթքն էր, իսկ կա՞ արդյոք ուրիշ պարտադիր բաղադրիչ։
Այո՛, սիրելիներ, այդ հոգեւոր պահքի (չնայած այլ տեսակ պահք չի էլ լինում) անբաժան մասն է Սուրբ Գրքի ընթերցանությունը։
Հայտնի խոսք է. «Մենք Աստծո հետ խոսում ենք աղոթքի միջոցով, Աստված մեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով»։
Աստվածաշունչը, սիրելիներ, հաճախ անվանվում է Աստծո Խոսք, որովհետեւ այն իսկապես մեր առջեւ բացահայտում է Աստծո կամքը, ցույց տալիս փրկության ճանապարհն ու մեր առջեւ բացում հոգեւոր կյանքի դռները։ Այն հիմքն է մեր հավատքի, հիմքն է պահքի, որի շուրջ խոսում ենք, հիմքն է քրիստոնեության։

Լինել քրիստոնյա ու չկարդալ Աստվածաշունչը, մտքի ու ժամանակի առավելագույնով չընկալել այն, նույնն է թե մեկը լինի վարորդ, առանց երթեւեկության կանոնները իմանալու, կամ իրավաբան առանց օրենսգրքին ծանոթ լինելու...
Կասեք ճիշտ է, բայց փաստը մնում է փաստ, որ հայ քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը երբեք չի էլ բացել Սուրբ գիրքը, կամ լավագույն դեպքում մանկության տարիներին թերթել է գեղեցիկ պատկերներով Մանկական Աստվածաշունչը... Եվ չարդարացվող այս կեցվածքի համար ամեն մարդ բերում է իր պատճառաբանությունները։
Չկարդալով Աստծո Խոսքը եւ չուսումնասիրելով այն՝ մենք թերեւս այդպես էլ անպատասխան կթողնենք մեր աղոթքները, ելք կփնտրենք դժվարության միջից ու չենք գտնի, օրհնությունից ինքնազրկված միայն ուտելիքի պահք կունենանք եւ այդպես էլ չենք հաջողի...
Այսօր իսկ եկեք սրբենք փոշին մեր Սուրբ Գրքերի վրայից, որպեսզի այն սրբի փոշին մեր հոգուց, բացենք այն թերթատենք, փորձենք հասկանալ, թե ինչ է այն, իսկ եկող անգամ կփորձենք մի քանի գործնական խորհուրդներ տալ՝ մեր հոգեւոր կյանքի այս մեծ բացը լրացնելու համար։
Իսկ մինչ այդ փորձե՛ք ձեր Աստվածաշնչում գտնել Եզեկիելի մարգարեոթյունը, բացել դրա 2-րդ գլուխը եւ կարդալ 9-րդ համարից մինչեւ 3-րդ գլխի 3-րդ համարը (եթե չունեք Աստվածաշունչ, կարող եք օգտագործել այս առցանց տարբերակը)։
Նրանք, ովքեր կգտնենք, գրե՛ք, խնդրեմ մեկնաբանություններում, թե ինչի մասին էր Խոսքը։
Հ.Գ. Ներողամիտ թող լինեն նրանք, ովքեր Աստծո Խոսքին հավատարիմ առանց մեր այս գրառման էլ ընթերցում ու զորանում են Խոսքով։ Աշխարհին շատ են պակասում ձեզ նման օրինակելի քրիստոնյաները։
Շնորհակալ կլինենք, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում։ Օրհնվեք... 😇

0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: