Օնկոլոգիական բաժանմունքում անց կացրած դասերը ամենադժվարն էին, քանի որ ամեն օր տեսնում էի մարդկանց, ովքեր մահվան դեմ էին ելնոuմ`պայքարելով ապրելու համար: Այստեղ ինչուների ու եթեների շարաններ են ձգվում մարդկանց մտքի մեջ ու հրաշքի սպասող, հավատացող հայացքների ես բախվում:
Մի աղջկա հետ ծանոթացանք, ով շատ բարի, պարզ, լուսավոր մարդ էր: Նրան հրամանատար էին կոչում, քանի որ կարողանում էր համախմբել հիվանդներին և լավատեսության սերմնահատիկներ բաժանել նրանց: Հավատում էր հավերժությանը, Աստծուն: Շատ ուժեղ կամքի տեր էր, վստահ էր, որ հաղթելու է, բուժվելու և կատարելու մտապահած բոլոր նպատակները: Հավատում էր, որ վիրահատվելուց հետո գնալու է Տաթևի վանք, քանի որ շատ էր ցանկանում տեսնել այն և աղոթք բարձացնել դեպի երկինք այն վանքում, որտեղ ծնողներն են ծանոթացել: Դրա համար էլ աղջկան տվել էին Տաթև անունը:
Աստծո ողորմածությամբ Տաթեւի վիրահատությունը բարեհաջող անցավ և հետագա բուժումը դրական արդյունքի բերեց: Նա առողջացավ ու հաղթահարեց բոլոր փորձությունները: Ամենակալը տվեց Տաթևին թևեր, և նա ապրեց, որպեսզի իր խոսքով, պայծառ ժպիտով սեր ու հավատ նվիրի նրանց, ովքեր դրանց կարքիը առավել ունեն:
Բոլորս էլ շարունակում ենք ապրել և բարձրանալ կյանքի աստիճանով, բայց սայթակումներն անխուսափելի են: Մենք կարող ենք գլորվել վար և ուժգին հարված ստանալով`հանձնվել: Բայց այլ տարբերակներ էլ կան: Եթե արդյունքում ողջ ենք մնում, ապա այդ նոր հնարավարություն է մեզ կրկին փորձելու, կրկին բարձրանալու`ապացուցելով ինքներս մեզ, որ ամեն բան հնարավոր է: Հասնելով այն կետին, որին ձգտում էինք, հասկանում ենք, որ հաղթեցինք` շնորհիվ հզոր հավատի, որ մեր ներսում է, շնորհիվ Ամենակալի, որ մեր հոգում բնակեցրինք և շնորհիվ Նրա աներևույթ, բայց անսահման Սիրո: Պետք է ամեն օր փառք տալ Տիրոջը, շնորհակալ լինել սկսվող օրվա համար և ապրել` բարիք բաշխելով բոլորին: Պետք է չկորցնել կապը Մայր Եկեղեցու հետ, որ հոգևոր հիվանդանոցն է: Եթե հոգին ամենավեհ քրիստոնեական հավատն ունի, եթե սեր ունի, եթե հույսը դնում է Աստծո զորության վրա, ապա անհնարին ոչինչ չկա: Առանց Արարչի անհնար է հաղթել չարածին ու քայքայիչ հիվանդություններին, համբերությամբ տանել մարմնական սարսափելի ցավերը, հոգում մոլեգնող փոթորիկները և կարողանալ չհանգցնել ապագայի բոցավառ կանթեղը: Հավատալ է պետք, որ հրաշքները մեր շուրջ են և մեզ հետ:
Մասնագիտությունս եզակիներից է: Նրա հիմնաքարը դնելուց առաջ պետք է ունենաս առաջին նախապայմանը, որն է երդում տալու պարտավորությունը` զինվորական ոգով: Այս հանգամանքն էլ ընդգծում է բժշկության էությունը, մարդկանց ծառայելու անհրաժեշտությունը, քրիստոնեավայել աշխատելու կարևորությունը: Եվ ի վերջո, մենք ուղղակի գործիք ենք Աստծո ափի մեջ: Ամեն բան Նրա ամենաօրհնաբեր, ամենաբժշկող ձեռքերում է:

«Քանի որ Նրանից, Նրանով և Նրա համար է ամեն բան՝ Նրան փա՜ռք հավիտյանս. Ամեն»:
(Հռոմ. 11: 36)
ԱՂՈԹՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Անսկ՛իզբդ Աստված, սու՛րբդ սրբոց,
որ Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելու
մեր հոգիների ու մարմինների ախտերը,
առաքի՛ր Քո Սուրբ Հոգուն և մաքրիր Քո (անուն) ծառային/աղախնին
և ազատի՛ր բոլոր մեղքերից, քանզի ողորմած ես և գթած:
Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սորբ Հոգուն,
Փառք հավիտյանս.ամեն:
Փառք հավիտյանս.ամեն:
2 արտահայտվիր:
Մի զարմանալի դեպք էլ ինձ հետ է պատահել: 2004 թվականի ապրիլն էր: Սովորում էի Երևանի համալսարաններից մեկում և շատ պահանջկոտ դասախոսի մոտ կարսային աշխատանք էի գրում: Բավականին նյութեր էի հավաքել, բայց դրանք կցկտուր էին և ոչ մի կերպ չէի կարողանում միավորել դրանք և տրամաբանված նյութ ստանալ: Աշխատանքը հանձնելու նախօրյակն էր: Արդեն բավականին ուշ ժամ էր: Մեր ճաշասենյակում նստած ես զուր փորձում էի կուրսայինս տեսքի բերել: Հեռուստացույցով առաջին անգամ ցույց տվեցին Մել Գիբսոնի <> ֆիլմի գովազդը: Մի անհասկանալի երևույթ կատավեց ինձ հետ այդ պահին: Անբացատրելի մի էներգիա հայտնվեց ներսումս: Միանգամից օրվա հոգնածությունը հօդս ցնդեց, և ես սկսեցի տրամաբանված ձևով ունեցածս նյութը կուրսայինի թերթիկների վրա շարադրել: Անքուն անցկացրեցի գրեթե ողջ գիշերը, այն դեպքում, երբ այդ օրը սարսափելի հոգնած էի: Հաջորդ օրը կուրսայինի ղեկավարն ասաց, որ լրացուցիչ ժամանակ է տրամադրում աշխանքներն ավարտելու համար: Աստծո ողորմածությամբ աշխատանքս բարեհաջող կերպով հանձնեցի ու բարձր գնահատական ստացա: Սակայն ինձ համար շատ ավելի կարևոր էր այն հրաշքը, որ պատահեց ինձ հետ: Սա հիշելով ամեն անգամ չեմ դադարում զարմանալ, թե Աստված որքան է ողորմած շատ սովորական ու մեղավոր անձիս հանդեպ: Անսահման է Նրա ողորմածությունը:
@Anonymous : Փառք Աստծուն
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: