5.4.17

ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՆ Է - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 38)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են  Ելք. 4:21-5:3, Զաք. 9:9-16, որ  կարող ենք կարդալ այստեղ:


Աստված մեր Երկնավոր Հայրն է, իսկ մենք Նրա զավակները, ուստիեւ շատ բնական է, որ քրիստոնյաներս Աստծո եւ մեր փոխհարաբերություններին նայենք երկրային հայրերի ու զավակների օրինակով։ Ո՞վ է մեր հայրը մեզ համար. մեր ծնողը, սնողը, դաստիարակողը, մեր լավի համար հոգացողը, նեղության եւ դժվարության մեջ մեր ձեռքը բռնողն ու պաշտպանողը։ Նույնպես է նաեւ մեր Երկնավոր Հոր պարագային. Աստված մեր Հայրն է ու պաշտպանը։ Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցման մեջ Զաքարիայի մարգարեությունը ներկայացնում է մեզ Իսրայելի անպաշտպան ու կեղեքված ժողովրդին եւ Աստծո ոգեւորիչ խոստումը թե.
«Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց» (Զաք. 9:15)։
Մեր կյանքում եւս, սիրելիներ, որքան էլ որ դժվարություններ ու նեղություններ, պակասություններ ու հալածանքներ վրա հասնեն, չկորցնենք հավատքն ու վստահությունը, որ մեր Հայրը, որ երկնքում է, մեզ պաշտպան ու ապավեն պիտի լինի, որովհետեւ ապրեցինք որպես Նրա հարազատ եւ նվիրյալ զավակներ։ Թող Աստված մեզ պահի պահպանի եւ պաշտպանի նախ սատանայի որոգայթներից եւ ի դերեւ դարձնի ամեն տեսակ չար բան մեր ու մեր հարազատների կյանքից։

Այսօր աղոթենք Սուրբ Նարեկացու աղոթամատյանի 41-րդ Բանով, որ կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ։ 

Օրհնվեք...


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...