Երեկ, սիրելիներ, խոսեցինք աղոթելու երեք նախապայմանների մասին, որոնք էին ԱՐԴԱՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ, ՀԱՎԱՏՔԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆՆ ու ՀԱՇՏ ՍԻՐՏԸ։
Հաճախ ասում ենք, որ աղոթքը զրույց է Աստծո հետ, մի երկխոսություն, որով հավատքով լեցուն մեր խոսքը, խնդրանքը, շնորհակալությունն ու գոհությունն ենք փոխանցում մեր Բարերար Աստծուն։ Սակայն, եկեք համաձայնենք, որ ցանկացած զրույց` միակողմանի կլինի, եթե մենք խոսենք, իսկ զրուղսկիցը` ոչ։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք Աստված էլ է խոսում մեզ հետ ի պատասխան մեր աղոթքին։ Այսօրվա սուրբգրային ընթերցման մեջ Պողոս Առաքյալը գրում է.
Այն քրիստոնյան, որի աչքի առջև են և հատկապես՝ մտքի ու սրտի մեջ Ավետարանի ճշմարտությունները իր աղոթական երկխոսության մեջ ակամայից ունի նաև իր Զրուցակից Աստծո պատասխանը, խորհուրդն ու օգնականությունը։

«Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2 այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբր. 1։1-2):Այո, սիրելիներս, Աստված միշտ խոսում և պատասխանում է մեզ` ամենօրյա տարբեր իրավիճաների և հանգամանքրի մեջ՝ մարդկանց ու երևույթների միջոցով, երբեմն մեր սայթաքումների և մեր առջև դրված փորձությունների միջոցով։ Բայց հատկապես Աստված խոսել և խոսում է իր միածին Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քրիստոսի ծնունդ-մարդեղացումը, եռամյա քարոզչությունը, հրաշքներն ու բժշկությունները, չարչարանքները, խաչելությունը, մահը, հարությունն ու համբարձումը լավագույն պատասխանն են մեր անթիվ-անհամար հարցերի, քանի որ դրանցից են բխում Աստվածայն հավիտենական ճշմարտությունները։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հովհաննես Ավետարանիչը Քրիստոսին ԲԱՆ՝ ԽՈՍՔ է կոչում իր Ավետարանի սկզբում։
Այն քրիստոնյան, որի աչքի առջև են և հատկապես՝ մտքի ու սրտի մեջ Ավետարանի ճշմարտությունները իր աղոթական երկխոսության մեջ ակամայից ունի նաև իր Զրուցակից Աստծո պատասխանը, խորհուրդն ու օգնականությունը։
Օրհնվեք...
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: