«Նա քահանա՜ է»-ն կարծես մեծ ավետիս լինի, որը ուղեկցվում է շեփորների ձայնով և խառնվում մարդկանց ուրախության ձայներին, որոնք րոպե առաջ ուզում են բոլորին պատմել բարի լուրը: Այդ մեծ ավետիսը, ցնծությունն ու երջանկությունը զգացի ես իմ ընկերների հետ, երբ Սուրբ Խորանից հնչեց նորօծյալ քահանայի` Տեր Հուսիկի անունը: Արթուր սարկավագը, որին ես ճանաչեցի խոկման ժամանակ իր ապագա կնոջ`տաղանդաշատ Սոսեի հետ «Տեր ողորմեան» երգելիս, արդեն քահանա է: Չեմ կարող մոռանալ Տեր Հուսիկից հորդող լուսավորությունը, բարությունը և մաքրությունը, որ տեսա իր Անդրանիկ պատարագի ժամանակ, ինչպես նաև չեմ կարող մոռանալ բոլորիս արցունքախառը շողացող դեմքերը և ուրախությունը, որ ապրեցինք այդ կիրակի:
«Նա քահանա՜ է»-ն կարծես խրատ լինի` պապիկների հավասարակշռված, փոքր-ինչ խիստ և ամեն ինչ հստակ, առանց «եթեների», բարի ու պսպղուն աչքերով ասվող խրատ, որը միշտ տեղին է և ճիշտ ժամանակին, ինչպիսին որ Հուսիկ քահանայի քարոզներն են` այնքան հզոր և այնքան Սուրբ Հոգով լի, որ քայքայում են թերահավատությունդ ու վախերդ և քաջություն տալիս քրիստոնյա լինելու, Աստծուն ավելի մոտ լինելու և դիմակայելու աշխարհիկ թվացյալ դժվարություններին: Հուսիկ քահանայի քարոզները միշտ կոչեր են չվախենալու, այլ հավատալու, չծուլանալու, աղոթելու, գործելու, սիրելու, լինելու այնպիսին, ինչպիսին մեր Տեր Աստված է մեզ ստեղծել:
«Նա ՔԱՀԱՆԱ է…»-ն կարծես վահան լինի, որը պահում է չարի հարձակումներից և օգնում մտածելու և արժանի հակահարվածը տալու: Արժանի հակահարվածների շատ անգամ եմ ականատես եղել: Երբ ուխտագնացությունից հետո ուխտավորներից մեկը խնդրեց Տեր Հուսիկին այդ օրը իրեն մկրտել և չնայած ուշ ժամին, եկեղեցիների փակ լինելուն Տեր Հայրը ամեն ինչ արեց, որպեսզի տան ճանապարհին եկեղեցիներից մեկը բացեն և մեկ քրիստոնյայով էլ հարստանա աշխարհը: Արժանի հակահարված էր, երբ աղանդավորի մոլորյալ ընտանիքում Հուսիկ քահանան համբերատարությամբ և խաղաղությամբ Աստծո ճշմարիտ խոսքն էր մեկնում, չնայած ընտանիքի անդաների ակնհայտ հակակրանքին և ընդիմությանը, հակահարված է, երբ Տեր Հայրը խոնարությամբ, սիրով և ջանասիրությամբ օգնում է բոլորին համարձակ քայլերով գնալ դեպի Լույսը, Ճշմարիտը, Արդարությունը, Խաղաղությունը և Սերը:
Ուրախությամբ, հպարտությամբ, ջերմությամբ, սիրով և խորին հարգանքով ավետում եմ բոլորին, որ իմ հոգևոր կյանքի ճանապարհին միշտ ներկա իմ թանկագին ընկերը, Մանանայականներիս միացնող հոգևոր հովիվը, որին կարոտում ենք անչափ շատ, սակայն զգում ներկայությունը և աղոթքների զորությունը, սուր մտքով, բաց սրտով և բարի հոգով հոգևորականը. մեր Տեր Հուսիկը քահանա է, զի Աստված ընդ մեզ է:

Մարիաննա Հովհաննիսյան
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: