Երբ աչքս ընկավ Սարկավագագրքում տեղադրված մրցույթի հայտարարությանը, ժպտացի և մտքումս ասացի. «Տե´ր Աստված, ես այնքան երջանիկ եմ, որ եթե որոշեմ գոնե մեկ քահանայի մասին գրել, չեմ կարողանա, որովհետև բոլորն էլ իրենց ուրույն տեղն ու դերն են ունեցել և ունեն իմ կյանքում»: Շատ ու շատ անցած դեպքեր կենդանացան այդ պահին. սկսեցի ժպտալ ու հասկացա, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Տերն ինձ անսահման սիրում է (չգիտեմ՝ ինչպես և որ մի «բարի» արարքիս համար):
Եթե հիմա կյանքիս պատմությունը գրելու լինեմ, անպայման այն կբաժանեմ «նախաեկեղեցական» և «եկեղեցական» ժամանակաշրջանների: Վերջինն սկսվեց շատ հետաքրքիր և անսպասելի մի հանդիպումից: Ինձ քիչ թե շատ ճանաչող մարդիկ միանգամից կկռահեն, որ խոսքս Հայր Վարդանի մասին է: Որպես քահանայի՝ նրան բոլորը գիտեն, իսկ իր բժշկող աղոթքների շնորհիվ միայն ես չէ, որ հոգեպես նորոգվել եմ: Բառերով դժվար կարողանամ նկարագրել Հայր Սուրբին. մարդ, ով պետք եկած ժամանակ թե´ մտերիմ ընկեր է, թե´ իմաստուն հայր, թե´ սիրող եղբայր և թե´ սիրելի, շատ սիրելի Հայր Սուրբ:
Մարդ, ով լույս է, երբ դու կատարյալ խավարի մեջ ես, անսպառ էներգիայի ու հույսի աղբյուր, երբ ուժասպառ և հուսալքված ես, և վերջապես՝ մարդ, ով ճանապարհելիս ասում է «բարով վերադառնաս»...
Սիրելի´ Հայր Սուրբ, 2014 թ.-ի ապրիլի 27-ին լրանում է 5 տարի այն օրվանից, երբ իմ կյանքն ամբողջովին ու անվերադարձ փոխվեց:

Աննա Նալբանդյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: