Ցանկացած քրիստոնյայի կյանքում պետք է լինի խոստովանահայր, ով ամեն պարագային նրա կողքին է լինում` ուրախություն, թե տխրություն, երջանկություն, թե դժբախտություն: Չգիտեմ` դժբախտաբար, թե բարեբախտաբար, բազմիցս եմ համոզվել` քահանան ավելին է, քան պարզապես խորհրդատուն, հոգեբանը, հոգեբույժը. նա բոլորից առավել է, նա ՀՈԳԵՎՈՐ է...
Տեր Զենոն քահանա Բարսեղյանն ավելին է, քան խոստովաահայրը` իսկական միջնորդ քո և Տիրոջ միջև: Այնքան խոնարհ, այնքան բարի, սիրառատ, կարեկից...
Խոնարհ, որովհետև նրան կարող ես տեսնել ոչ միայն խորանին պատարագ մատուցելիս կամ որևէ արարողություն կատարելիս, այլև`եկեղեցու մի անկյունում խոնարհաբար պատարագին հետևելիս, ինչպես կարող է անել սովորական հավատացյալը, միայն մի տարբերությամբ` առանց սքեմի:
Բարի, որովհետև նրա շնորհիվ է, որ չարությունը բույն չի դնում հոգումս բոլոր նրանց հանդեպ, ովքեր պետք է ՀԱՎԵՐԺ ջնջված լինեին կյանքիցս: Որովհետև հաճախ հիշեցնում է Հիսուսի այն խոսքերը, թե` ի՞նչ արժանիք կունենաք, եթե ձեզ սիրողներին միայն սիրեք։ Չէ՞ որ մեղավորներն էլ նույնն են անում...
Սիրառատ, ոչ միայն այն պատճառով, որ սեր է քարոզում նույնիսկ քեզ ցավ պատճառած «բարեկամներին», այլ որովհետև նրանով Աստծո սերն ես զգում, զգում ես, որ միայնակ չես, ապա հոգիդ ցնծում է ուրախությունից, սավառնում. քաղցր է Հիսուսի սերը, նա տեսնում է քեզ յուրաքանչյուր վայրկյան, գիտի մտքերդ, բազումողորմ է, ամենագութ, ամենակարող, հրաշագործ, մարդասեր, խնամակալ...Այո, Աստված մարդկանց միջոցով է զգացնել տալիս իր սերը, նրանց միջոցով բժշկում, փրկում: Եվ թող որ այդ մարդիկ լինեն մեր արժանապատիվ քահանաները, հոգևորականները:
Կարեկից, որովհետև ապրում է իր հավատացյալով, նրա ցավը դարձնում իրենը, հաջողության ու երջանկության ժամանակ քեզանից առավել փառաբանում և օրհնում Տիրոջը, որովհետև լսելի են դարձել իր աղերսները:
Չգիտեմ, ձեզ հետ եղե՞լ է այնպես, որ չցանկանաք այցելել ձեր խոստովանահորը, քանի որ վստահ եք` այդ այցելությունից հետո նրան էլ է կարեկցանք հարկավոր լինելու...
Տեր Հայր, շնորհակալական խոսքերը չեն կարող փոխանցել երախտագիտությունս, և մեկ բանի համար չէ, որ երախտապարտ եմ: Թող որ շատերը համարեն զուգադիպություն, բայց ես հավատում եմ, որ իմ կյանքում հրաշքներ են տեղի ունենում, և դրանցում փոքր չէ Ձեր դերը: Փոքրիկ Էլենը (մկրտության անունը Մարիամ) ևս շնորհակալություն է հայտնում Ձեզ. այն, ինչ կատարվեց նրա կյանքում անմիջապես մկրտվելուց հետո, հրաշք է, իսկական հրաշք...

Կ. Բ.
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: