ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ
Թեսաղոնիկեն, որ այժմ կոչվում է Սալոնիկ, հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց: Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը: Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա: Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը: Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար: Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին:
Նամակում առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ թեսաղոնիկեցիների ունեցած հավատի և սիրո համար: Հիշում է այն օրերը, որ ինքն անցկացրել է նրանց հետ, և պատասխանում է թեսաղոնիկեցիների մի շարք հարցերին, որոնք վերաբերում են մեռելների հարությանն ու Հիսուսի երկրորդ գալստյանը: Կարո՞ղ էր հավատացյալն արժանանալ հավիտենական կյանքին, եթե պատահեր, որ մեռներ Հիսուսի գալուստից առաջ: Քրիստոսը կրկին ե՞րբ է գալու: Պողոսի թելադրանքն այն է, որ հավատացյալներն ապրեն հանդարտ և խաղաղ մի կյանք՝ հուսալից սպասելով Քրիստոսի գալստյանը:
Այս նամակն այսօր ևս մի պատասխան է բոլոր նրանց, ովքեր մտահոգված են աշխարհի վախճանով: Առաքյալը հիշեցնում է, որ կարևորը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամն ու ժամանակը գիտենալը չէ, այլ իբրև լույսի որդիներ՝ այդ գալստյանը միշտ «պատրաստ» լինելը (5.1, 5-10):
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Ողջույն (1.1)
✠ Երախտագիտություն և գոհություն (1.2-3.13)
✠ Թելադրանքներ քրիստոնեական պարկեշտ կենցաղի վերաբերյալ (4.1-12)
✠ Ցուցումներ Քրիստոսի գալստյան մասին (4.13-5.11)
✠ Վերջին թելադրանքներ (5.12-22)
✠ Վերջաբան (5.23-28)
Ա Թեսաղոնիկեցիներ 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԵՒ ՀԱՎԱՏԸ ✠
Ա Թեսաղոնիկեցիներ 2 ✠ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ✠
Ա Թեսաղոնիկեցիներ 3 ✠ ՏԻՄՈԹԵՈՍԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵ ✠
Ա Թեսաղոնիկեցիներ 4 ✠ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ԿՅԱՆՔ ✠ ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ ✠
Ա Թեսաղոնիկեցիներ 5 ✠ ԱՐԹՈՒՆ ԵՒ ՊԱՏՐԱՍՏ ՏԻՐՈՋ ԳԱԼՍՏՅԱՆ ✠ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԴՈՐՆԵՐ ԵՒ ԲԱՐԵՒՆԵՐ ✠